Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:
Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 25-ի իրադարձությունների քրոնիկոնը:
- Կառլեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ հեռանում է Մախաչկալայի «Անժիից»: Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը որտեղ կշարունակի իր մրցելույթները:
- Պորտուգալիայի առաջնության 23-րդ տուրում «Մարիտիմուն» հյուրընկալվելիս մեկական գնդակ է փոխանակել «Տոնդելայի» հետ: Գևորգ Ղազարյանը փոխարինման է դուրս եկել 62-րդ րոպեին: «Մարիտիմուն» 6-րդ հորիզոնականում է:
- Գերմանիայի հարավարևմտյան ռեգիոնալ լիգայի 25-րդ տուրում «Շտայնբախը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել «Էլվերսբերգի» նկատմամբ: Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Շտայնբախը» 3-րդ տեղում է:
- Արգենտինական «Տեմպերլեյն» ընկերական խաղում 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Դոկ Սուդի» դարպասը: Մաուրո Գևգեոզյանը դարձել է դուբլի հեղինակ՝ փոխարինման դուրս գալով 60-րդ րոպեին:
- Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ստալը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Օլիմպիկի» հետ: Գոռ Մալաքյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Էդգար Մալաքյանը խաղադաշտը լքել է 67-րդ րոպեին: «Ստալը» 9-րդ հորիզոնականում է:
- Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Զարյան» 1-2 հաշվով պարտություն է կրել Կիևի «Դինամոյից: Գեղամ Կադիմյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Զարյան» եզրափակում է լավագույն եռյակը:
- Լյուքսեմբուրգի առաջնության 16-րդ տուրում «Վիկտորիա Ռոսպորտը» 1-2 հաշվով պարտություն է կրել «Կաերյենգից»: Ալեքսանդր Կարապետյանը դարձել է գոլի հեղինակ՝ մասնակցելով ամբողջ խաղին: «Վիկտորիա Ռոսպորտը» 13-րդ հորիզոնականում է:

- «Տորպեդո-Բելազն» ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական «Նեֆտեխիմիկի» հետ և պարտության մատնել նվազագույն հաշվով: Կամո Հովհաննիսյանը խաղացել է 90 րոպե, իսկ Անդրեյ Խաչատուրյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Նեֆտեխիմիկի» կազմում երկրորդ 45 րոպեներին է մասնակցել Իշխան Գելոյանը:
Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: