Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին - VNews
Բաժիններ

Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

Wrestling World Championship 2018 training 13 - Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը Օլիմպիական խաղերը Տոկիոյից լուսաբանող լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ վճռորոշ գոտեմարտեր անցկացնող մեր բոլոր ըմբիշները կարող էին մեդալակիր դառնալ։

Կարապետ Չալյանը ( 77 կգ) հանդիպել էր ադրբեջանցի մարզիկին բրոնզե մեդալի համար պայքարում ու մրցավարական անհասկանալի որոշման պատճառով զիջել էր նրան 1-4 հաշվով։

Կարեն Ասլանյանը (67 կգ) քառորդ եզրափակիչում տուշե հնարք էր կատարել եգիպտացի մրցակցի նկատմամբ, որից հետո էլ գորգի մրցավարը և եզրային 2 մրցավարները ֆիքսում են մեր ըմբիշի հաղթանակը, սակայն մրցակցի բողոքարկումից հետո այդ որոշումը վերանայվել էր։

Արթուր Ալեքսանյանն (97 կգ) էլ եզրափակիչում զիջել է ռուս Մուսա Եվլոևին։ Այս գոտեմարտից հետո ռուսական մամուլը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մեր մարզիկը հրաժարվել է կրել մեդալը, իսկ հետո լրագրողներին ասել է. «Պետք է ռուս լինես, որ հաղթես»։

«Ասելու շատ բան ունեմ, բայց դա հավանաբար կթողնեմ ասուլիսին։ Այսօր Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նկատմամբ կողմնակալություն կար։ Տեսեք՝ ինչ արեցին. փոխվեց մեկ մեդալի գույնը, 3 մեդալից էլ զրկվանք, երեքն էլ պատրաստ էինք այսօր հաղթելուն։ Մեզ հաստատ զրկեցին մեդալներից։ Մեր թիմը այսօր քար ու քանդ արեցին։ Հիմա դա ում մտահաղացումն էր, չեմ կարող ասել։ Հարցեր կան, որ պետք է հասկանամ դեռ։ Բայց այսօր էմոցիոնալ եմ։

Լինում են սխալներ, բայց այսքան ակնհայտ կողմնակալ որոշումներով հնարավոր չէ։ Արթուրը մեկ ոտքով գորգ բարձրացավ ու այդպես դատեցին։ Խախտում չկար, բայց գտան մի բան, 1-1 դեպքում Արթուրը կարող էր չեմպիոն դառնալ։ Այդպիսի մի քանի գոտեմարտ եղավ»։

Անդրադառնալով ռուսական մամուլում տեղ գտած խոսքերին՝ Ալեքսանյանը պարզաբանեց.

«Արթուրը ընդամենը իր հետևից եկող լրագրողներին ասել է, որ «միացրեք, գոտեմարտը նայեք»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գևորգ Ալեքսանյանը՝ Գյումրու պատվավոր քաղաքացի

Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Շնորհակալ եմ բոլորից». Արթուր Ալեքսանյանն իր օլիմպիական մեդալների նկարն է հրապարակել

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր