fbpx

Գևորգ Ղազարյանի գոլն ամենաարագն էր հավաքականի տնային հանդիպումներում

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 3 տուր

08 Հունիս 2019 - 20:00

3

Հայաստան

0

Լիխտենշտեյն

1 - 0 Գևորգ Ղազարյան - 2`

2 - 0 Ալեքսանդր Կարապետյան - 18`

3 - 0 Տիգրան Բարսեղյան - 91`

Լիխտենշտեյնի հավաքականի դարպասը 2-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի խփած գոլն ամենաարագներից էր Հայաստանի հավաքականի պատմության մեջ: Եթե ավելի ճշգրիտ լինենք, Ղազարյանի գոլը գրանցվեց հանդիպման մեկնարկից 1 րոպե 7 վայրկյան անց:

Հայաստանի հավաքականի ամենաարագ գոլը գրանցվել է 2013թ. հունիսի 11-ին Կոպենհագենում դանիացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում մեր ֆուտբոլիստները մրցակցին հաղթեցին 4-0 հաշվով: Դանիացիների ջախջախման սկիզբը դրեց 25-րդ վայրկյանին Յուրա Մովսիսյանի խփած գոլը:

Փաստորեն, Գևորգ Ղազարյանը դարձավ սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականի խփած ամենաարագ գոլի հեղինակը: Նրա ազգանունն առավել հաճախ՝ 3 անգամ նշված է ՀՀ հավաքականի ամենաարագ գոլերի տասնյակում: Դրանցից մեկը նա խփել էր 2010թ. հոկտեմբերի 12-ին Անդորրայի հավաքականի դարպասը՝ դառնալով ՀՀ հավաքականի հոբելյանական` 100-րդ գոլի հեղինակը:

Մխիթարյանի 600-րդ խաղն ու հավաքականի 50-րդ հաղթանակը․ 10 փաստ Հայաստան – Լիխտենշտեյն խաղից

Հետաքրքիր է, որ այդ ցանկում ընդգրկված են նաև մրցակից հավաքականների երկու ֆուտբոլիստներ, որոնք խաղերի մեկնարկային րոպեներին ինքնագոլի հեղինակ են դարձել: Նշենք նաև, որ ամենաարագ գոլերից 5-ը գրանցվել է հունիսին:

5 անգամ հանդիպման մեկնարկային րոպեներին բացելով հաշիվը, ՀՀ հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ է տոնել: Իսկ ահա դանիացիների հետ 2017թ. Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում թեև արդեն 6-րդ րոպեին Ռուսլան Կորյանը բացել էր հաշիվը, սակայն հանդիպումն ավարտվեց հյուրերի 4-1 հաշվով հաղթանակով:

VNews.am-ը ներկայացնում է  ՀՀ հավաքականի խփած ամենաարագ գոլերի տասնյակը:

Րոպե Գոլի հեղինակ Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Խաղ
1 Յուրա Մովսիսյան 11.06.2013 Դանիա 4-0 ԱԱ
2 Խավի Գարսիա 01.06.2016 Սալվադոր 4-0 Ը
2 Գևորգ Ղազարյան 08.06.2019 Լիխտենշտեյն 3-0 ԵԱ
4 Մերգիմ Մավրայ 29.03.2015 Ալբանիա 1-2 ԵԱ
5 Գևորգ Ղազարյան 12.10.2010 Անդորրա 4-0 ԵԱ
5 Յուրա Մովսիսյան 15.10.2013 Իտալիա 2-2 ԱԱ
6 Կարապետ Միքայելյան 08.09.1999 Ֆրանսիա 2-3 ԵԱ
6 Անդրեյ Մովսիսյան 04.06.2000 Լիտվա 2-1 Ը
6 Գևորգ Ղազարյան 05.06.2012 Ղազախստան 3-0 Ը
6 Ռուսլան Կորյան 04.09.2017 Դանիա 1-4 ԱԱ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

Գևորգ Ղազարյանի ծառայությունները առաջարկվում են մի շարք ղազախական ակումբների

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը

Հայաստանից կրած պարտությունից հետո Հունաստանի հավաքականի առաջատարները պահանջում են մարզչի հեռացումը