Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը համացանցում գրառում է կատարել հայկական ֆուտբոլում առկա գլխավոր խնդիրներից մեկի՝ լեգեոնականների մասին։ Մեր ֆուտբոլիստի կարծիքով լեգեոնականների թիվը պետք է սահմանափկվի, այլապես հայ ֆուտբոլիստները խնդրի առջև կկանգնեն։
«Ուզում եմ մի բանի մասին խոսամ, որը իմ կարծիքով պրոբլեմ է դարձել հայկական ֆուտբոլի համար`մեր երկրում չկա սահմանափակում օտարերկրացի ֆուտբոլիստբերի նկատմամբ: Ես իմ կարծիքն եմ արտահայտում ու գիտեմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ ինձ հետ համամիտ են: Մենք մի անգամ չէ, որ այս թեմայով խոսացել ենք. դա շատ լուրջ խնդիր է. օր օրի հայ ֆուտբոլիստների պահանջարկը նվազում է մեր թմերում ու ավելանում ֆուտբոլիստների պակասը, ովքեր պետք է հայկական ֆուտբոլի ապագան լինեն : Որակապես լավ լեգեոներները կարևոր են յուրաքանչյուր առաջնությունում, բայց կարծում եմ պետք է լինի սահմանափակում ` հնարավորություն տալով հայերին դրսևորելու իրենց ունակությունները համապատսխան որակյալ փորձի փոխանակում ապահովելու նպատակով», – գրել է Ղազարյանը։
Նշենք, որ ավելի վաղ Vnews.am-ի հետ զրույցում նման կարծիք էր հայտնել նաև Էդգար Մալաքյանը, ով նշել էր Հայաստանի թիմերից որևէ առաջարկ չէր ստացել։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո