Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գևորգ Մարտիրոսյան.«Սիմոնը վստահ էր, որ մեդալով է վերադառնալու»

IMG 0253 - Գևորգ Մարտիրոսյան.«Սիմոնը վստահ էր, որ մեդալով է վերադառնալու»

Զվարթնոց օդանավակայանում Ռիոյի Օլիմպիական խաղերից մեդալներով վերադարձող մարզիկներին դիմավորելու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում` արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի հայրը` Գևորգ Մարտիրոսյանը, ով պատասխանեց Վիվառո Նյուզի հարցերին.

-Շնորհավորում ենք Ձեզ Սիմոնի հաջողությունների կապակցությամբ: Ինչ զգացողություններ ունեցաք, երբ Ձեր որդին նվաճեց արծաթե մեդալ:

-Բոլորն են այդ հարցը տալիս, բայց պետք է իմ տեղը լինեք, որպեսզի պատկերացնեք: Բառերով չեմ կարող բացատրել: Դուք որ նայել եք ելույթը, ինչ զգացողություններ եք ունեցել, Ձեր զգացողությունները բազմապատկեք 1000-ով, նման զգացողությունները բացատրել անհնար է:

-Հիշում եք առաջին օրը, երբ Սիմոնը գնաց ծանրամարտի մարզման:

-Հիշում եմ, ես ինքս ծանրորդ եմ, ու չէի ուզում որ նա զբաղվեր ծանրամարտով, որովհետև գիտեմ թե ինչ կիլոգրամներ է բարձրացնում մարզիկն ամեն օր: Ինքն է ընտրել ծանրամարտը: Մինչ այդ մի ամսով բռնցքամարտի է գնացել, ու մարզիչն ինձ ասում էր, որ ապագա չեմպիոնի հայրն եմ: Բայց հետո խնդիրներ եղան, այլևս չէր կարող գնալ բռնցքամարտի մարզումների, քանի որ տրանսպորտ չկար: 13 տարեկանում ինքը մոտեցավ ինձ ու ասաց, որ ուզում է ծանրամարտով զբաղվել: Երբ մի քանի մարզման գնաց, մարզիչն ինձ տեսնելիս ասաց, որ այլևս առանց Սիմոնի մարզադպրոց չգնամ:

-Օլիմպիական խաղերից առաջ ինչ տրամադրվածություն ուներ Սիմոնը:

-Նա շատ լավ էր տրամադրված, վստահ էր, որ մեդալով է վերադառնալու: Կարևոր չէր թե ինչ գույնի մեդալ, նա համեստ է եղել, դա արդեն Աստծո կամքն է: Բայց նրա բարձրացրած քաշերը տեսնելով արդեն պարզ էր, որ մեդալ է ունենալու:

-Ինչ ասաց Ձեզ արծաթե մեդալը նվաճելուց հետո:

-Շատ արագ կապ հաստատեցինք սկայպի միջոցով, առաջինը որ տեսանք, նրա ժպիտն էր:


    • Ընթերցեք նաև

Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը

Կայացավ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը (ֆոտոշարք)

Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը՝ ըստ լրագրողների

Փաշիկ Ալավերդյան․ «Մեր հավաքականը աշխարհի առաջնությունում կարող էր նվաճել 9 մեդալ»

Դուք արդեն հասցրե՞լ եք մասնակցել «Տարվա լավագույն մարզիկների» քվեարկությանը

Ֆուտբոլն անտեսված չէ. 2017թ. լավագույն մարզիկի կոչման 25 հավակնորդները

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

ՀՀ նախագահը պարգևատրել է Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Յուրի Ջորկայեֆին և այլոց

Հայաստանի վերջնական արդյունքը համաշխարհային Ունիվերսիադայում

Սիմոն Մարտիրոսյանը՝ համաշխարհային Ունիվերսիադայի չեմպիոն

Ամառային համաշխարհային Ունիվերսիադային կմասնակցի 16 հայ մարզիկ

Փաշիկ Ալավերդյան. «Եթե ես գոհ լինեի ծանրորդների արդյունքից, հրաժարական կտայի»

Սիմոն Մարիտիրոսյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Սամվել Գասպարյանը բրոնզե մեդալ է նվաճում աշխարհի երիտասարդական առաջնությունում

Սիմոն Մարտիրոսյանի հաղթական մոտեցումը և պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հայ ծանրորդի «ոսկե» հաջողությունը և «Ռեալի» «շտապ օգնություն» Սերխիո Ռամոսը. Օրվա ամենաուշագրավ լուրերը