Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը դեռևս մեդալ չի նվաճել։
70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գևորգ Մխեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ։ Անզիջում պայքարում հայ ըմբիշը գոտեմարտի վերջին վայրկյաններին զիջեց առավելությունը մրցակցին՝ պարտվելով 7:9 հաշվով։
Ավելի վաղ բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել էր Միհրան Ջաբուրյանը (57 կգ)։
Փետրվարի 16-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտեր կանցկացնեն Արսեն Հարությունյանը (61 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) ու Լևան Բերանիձեն (125 կգ)։ Սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)։
Գևորգ Մխեյանի գոտեմարտը՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո