fbpx

Ղազախները Երևանում կլինեն 24 ֆուտբոլիստներով, Հայաստանը՝ կընդունի Զարգացման մրցաշար. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մարտի 14-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որում ընդգրկվածները կարող են մասնակցել Հայաստանի ընտրանու հետ մարտի 26-ին կայանալիք ընտրական հանդիպմանը: Ղազախները Երևան են ժամանելու 24 ֆուտբոլիստներով:
  • Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով զիջել է «Չելսիին»: Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 37-րդ րոպեին անմիջապես այն բանից հետո, երբ Անդեր Էրերան հեռացվել է խաղադաշտից:

UzP2EYaZzq0

  • Արգենտինայի առաջնության 15-րդ տուրում «Արսենալ Սարանդին» հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտվել է «Պատրոնատոյին»: Խոակին Բոգոսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել գոլային փոխանցման հեղինակ: Հայկական արմատներով ուրուգվայցի 29-ամյա հարձակվողն այս առաջնությունում անցկացրած 8 խաղում հեղինակել է 2 գոլ:

  • 2017 թ. ապրիլի 17-ից 23-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Զարգացման մրցաշար, որին կմասնակցեն մինչև 2002 և 2003 թթ. ծնված երեխաներից բաղկացած 4-ական հավաքական: Հայաստանի Մ-15 հավաքականի (2002 թ.) մրցակիցները կլինեն Կիպրոսի, ՆՀՀ Մակեդոնիայի և Ուզբեկստանի հավաքականները, իսկ Հայաստանի Մ-14 ընտրանին կմրցի Բելառուսի, ՆՀՀ Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների հետ:
  • Հայաստանի և Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ առայժմ պայմանավորվածություն չկա: Ճիշտ է, հարևան երկրի ընտրանին հունիսին, իրոք, նախատեսում է Երևանում ուսումնամարզական հավաք անցկացնել, բայց Հայաստանի հավաքականի հետ խաղի կայացման լուրը հնարվել է իրանական ԶԼՄ-ների կողմից:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալև

Գրիզմանին գնելու նոր հավակնորդներ են հայտնվել

Կոլաշինացը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

Ֆերգյուսոնի «վերջին» մաստակը վաճառվել է ռեկորդային գնով

Մբապե. «Քունս կորցրել եմ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո»

Պահել, թե՞ վաճառել․ Football London-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանն ընդգրկվել է ԱՊԼ-ի ամսվա խորհրդանշական հավաքականում՝ ըստ InStat-ի

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Բոսնիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Աղբյուր. «Ռեալն» ու «Յունայթեդը» հնարավոր է փոխանակվեն դարպասապահներով

Իբրահիմովիչը լուրջ քննադատության է ենթարկել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդներին

Ջոնսը խոստովանել է, որ իր ընկերները ամեն գիշեր ուղարկում են տարօրինակ դեմքի արտահայտություններով իր լուսանկարները

Վարանը ցանկանում է լքել «Ռեալը»

euro-football. «Մխիթարյանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել անգլիական ֆուտբոլում»

Վալվերդե․ «Յունայթեդի» դեմ խաղերը լինելու են հետաքրքիր, բայց շատ բարդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել Ռաբիոյին

«Մանչեսթեր Յունայթեդը» չի գնի «Ռեալի» աստղին