-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգսը կարծում է, որ իր հայրենակից Գարեթ Բեյլը Մադրիդի «Ռեալում» կարող է փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին, ով այս ամառ տեղափոխվել է «Յուվենտուս»:
«Երբ Ռոնալդուի մակարդակի ինչ-որ ֆուտբոլիստ հեռանում է թիմից, միշտ հարց է առաջանում, թե ով կարող է փոխարինել նրան: Դա անելը շատ դժվար կլինի, բայց ես կարծում եմ, որ Գարեթը կարող է անել դա: Նա արդեն երկար ժամանակ է ինչ «Ռեալում» է:
Ամեն տարի սպասելիքները նրանից մեծ են լինում, բայց նա կարողանում է գլուխ հանել: Գարեթն արդեն ցույց է տվել իր ուժը մեծ խաղերում: Վստահ եմ, որ նա կկարողանա գլուխ հանել: Մրցաշրջանի սկզբում Բեյլը հիանալի մարզավիճակում է գտնվում:
Բայց ես չեմ կարողանում հիշել, թե նա երբ լավ մարզավիճակում չի եղել և վատ է խաղացել: Կարծում եմ, որ Գարեթը ամենամեծ խնդիրը վնասվածքներն են, որոնցից հետո նա ստիպված է լինում նախկին մակարդակի վերադառնալ» – հայտարարել է Գիգսը:
Ռոնալդուն կգործի հօգուտ «Յուվենտուսի», բայց ի վնաս Պորտուգալիայի հավաքականի
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո