fbpx

Լրացուցիչ

Գիլերմո Օչոան ներխուժում է եվրոպական թոփ առաջնություն

Մեքսիկայի ազգային հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոան առաջիկայում կհամալրի «Նապոլիի» շարքերը: 33-ամյա դարպասապահն արդեն այս շաբաթվա վերջում կներկայացվի որպես Նեապոլյան թիմի ֆուտբոլիստ, հաղորդում է La Repubblica-ն:

«Նապոլիի» ղեկավարությունը վերադարձել է Գիլերմո Օչոայի թեկնածությանն այն բանից հետո, երբ թիմի նորեկ Ալեքս Մերետը լուրջ վնասվածք ստացավ: Այս պահին հենց մեքսիկացին է համարվում «Նապոլիի» հիմնական տրանսֆերային թիրախը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նապոլիից» հեռացավ Պեպե Ռեյնան, և հիմա նրա փոխարեն հիմնական դարպասապահը պետք է լինի Գիլերմո Օչոան: