fbpx

Գինեսի հայ ռեկորդակիր-ընկերները

Ռուսաստանում բնակվող հայազգի մարզիկներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը շարունակում ենԳինեսի նորանոր  ռեկորդներ սահմանել, թեև այդ մասին Հայաստանում քչերը գիտեն:

«Շարունակում եմ ռեկորդային քայլերս. Նպատակս է ունենալ նոր նվաճումներ և անջնջելի հետք թողնել պատմության մեջ: Պահեստում արդեն Գինեսի 3 ռեկորդ ունեմ, որոնք համալրելու եմ նոր ցուցանիշներով: ՌԴ-ում, ինչպես Հայաստանում 3 բան եմ անում՝ մարզվում, մարզվում, մարզվում»,-պատմում է Մանվելը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Manvel Mamoyan (@manvelmamoyan)

Մանվել Մամոյանն առանձնանում է ռեկորդների բավականին տպավորիչ հավաքածուով:

  • Ուղղահայաց դիրքով հենում-ծալում ուղղահայաց վարժության արավելագույն քանակ

Այս վարժությունից բազմիցս ռեկորդներ եմ սահմանել, բայց Գինեսի գիրքն ունի տարատեսակ չափանիշներով ռեկորդներ: Այս մեկը տարբերվում է նրանով, որ վարժությունը պետք է արվի առանց դադարի և ամեն մի ծալումը տևի 2 վայրկյան: Ես այս վարժությունը կատարեցի 37 անգամ:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Most consecutive handstand push ups (37 total number).

Публикация от Manvel Mamoyan (@manvelmamoyan)

  • Մեկ րոպեի ընթացքում մարդ-սարդ հենում-ծալում բռունցքների օգնությամբ վարժության առավելագույն արդյունք

Այս վարժությունը նախկինից տարբերվում է իր դասական մոտեցումներով: Եթե նախորդի դեպքում վարժությունը կատարում էի 70 անգամ բռունցքների օգնությամբ, այստեղ ձեռքի ափերի օգնությամբ ինձ հաջողվեց կատարել 69 հենում-ծալում:

  • Առավելագույն երկար ժամանակում 100 ֆունտ կշռող պայուսակով պլանկայի դիրքում գտնվելը

Տվյալ վարժության հեղինակը Փեդդի Դոյլն է: Նա ներկայացնում է Միացյալ թագավորությունը (BALSALL COMMON): Գրանցել է 4:41 րոպե արդյունք: Ինձ հաջողվեց 15 վայրկյանով գերազանցել այն և գրանցել 4:56 րոպե արդյունք:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Longest time in an abdominal plank position with a 100 lb pack. (4:56 minute(s):second(s).

Публикация от Manvel Mamoyan (@manvelmamoyan)

  • Առավելագույն հենում-ծալումը 1 րոպեում 60 ֆունտ կշռող պայուսակի օգնությամբ  

Գինեսի ռեկորդային արդյունքը 40 հենում-ծալումն է: Ինձ հաջողվեց կատարել 49 հենում-ծալում:

Մանվել Մամոյանին չի զիջում մարզընկերը՝ Ահարոն Վիրաբյանը: Երկու ռեկորդակիր՝ մեկ մարզասրահի տանիքի տակ: Ընկերները սիրով ներկայացնում են նաև Ահարոնի գրանցած ռեկորդները:

  • Մեկ րոպեում մեկ ձեռքի բութ մատի օգնությամբ հենում-ծալում առավելագույն արդյունքով

Տվյալ վարժության առավելագույն քանակը եղել է 30 հենում-ծալումը: Ինձ հաջողվեց 15-ով գերազանցել այն ու կատարել 44 անգամ:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Most thumb push ups (one arm) in one minute (44 total number).

Публикация от Аарон Вирабян (@aaronvirabyan)

  • Առավելագույն հենում-ծալում վարժությունը զուգափայտի օգնությամբ 40 ֆունտ պայուսակով

Այս վարժության հեղինակը Յոհենի Լոսն է-ն է, որը ներկայացնում է Բելոռուսը: Ռեկորդը սահմանել է 2018 թվականի հուլիսի 24-ին՝ վարժությունը կատարելով 67 անգամ: Ինձ հաջողվեց 4 մոտեցումով կատարել նույն վարժությունը 71 անգամ ու գերազանցել նրա ռեկորդը:

  • Առավելագույն հենում-ծալում վարժությունը զուգափայտի օգնությամբ 100 ֆունտ կշռող պայուսակով

Ռեկորդի հեղինակը Դենիս Հավրիովն է, որը ներկայացնում է Միացյալ Նահանգները: Նրան հաջողվել է 31 անգամ կատարել այդ վարժությունը: Ես այն կատարեցի 38 անգամ:

Ռեկորդակիր ընկերները բնակվում են Մոսկվայում: Երկուսն էլ workout-ի մարզիչներ են: Նրանց միավորում է ընդհանուր նպատակը. պատրաստվում են շատ ռեկորդներ գրանցել ու իրենց հաստատուն տեղն ամրագրել Գինեսի ռեկորդների գրքում:

Առաջիկայում կարող ենք սպասել արտասովոր վարժություններից ռեկորդների: Օրինակ՝ Մանվելի դիտակետում է հետևյալ վարժություն է.

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Manvel Mamoyan (@manvelmamoyan)

Վագրի հենում-ծալում ուղղահայաց դիրքում մեկ րոպե ժամանակահատվածում. ռեկորդային արդյունքը 12 անգամն է: Ինձ դեռ հաջողվում է 12 հենում-ծալում կատարել: Ընդամենը մեկ մոտեցումն է բաժանում նոր ռեկորդային արդյունքից: Նաև ցանկություն ունեմ ուղղահայաց դիրքում ձեռքի երկու մատների օգնությամբ կատարել հենում-ծալումներ, ինչպես տեսանյութում եմ կատարում՝ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկելով նոր վարժության տեսակ:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Most handstand push-ups on two fingers of arms

Публикация от Manvel Mamoyan (@manvelmamoyan)

Մանվելն ու Ահարոնն իրենց թիմն ունեն՝ Danger Workout:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Total Workout Motivation 💯💪 ☠ @aaronvirabyan

Публикация от ☠ DANGER WORKOUT (@dangerworkout)

Danger Workout-ի նպատակն է միավորել առողջ ապրելակերպի և հատկապես workout-ի սիրահարներին, աշխարհի ուժեղագույններին համախմբել մեկ թիմում ու աջակցել նոր ռեկորդներ սահմանել: Նրանց չհավատալն իսկապես վտանգավոր է:

Արմեն Մանուկյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: