«Գիշերը խմելուց ուշագնաց լինել, արթնանալ լոգարանում ու հաղթել սպրինտը». Անգլիայի ամենաարագ ֆուտբոլիստի պատմությունը - VNews
Բաժիններ

«Գիշերը խմելուց ուշագնաց լինել, արթնանալ լոգարանում ու հաղթել սպրինտը». Անգլիայի ամենաարագ ֆուտբոլիստի պատմությունը

john williams - «Գիշերը խմելուց ուշագնաց լինել, արթնանալ լոգարանում ու հաղթել սպրինտը». Անգլիայի ամենաարագ ֆուտբոլիստի պատմությունը

Ժամակակից ֆուտբոլում շատ-շատերը փորձում են հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուին։ Անմարդկային ջանքեր գործադրող պորտուգալացի կիբորգը վարում է իդեալական կյանք՝ ալկոհոլ չի օգտագործում, չի ծխում, քնել-արթնանալն էլ մի հսկա արարողակարգ է։ Նրան զուգահեռ ապրում ու խաղում են ֆուտբոլիստներ, որոնք առանձնապես ուշադրություն չեն դարձնում ռեժիմին ու կարգապահությանը։ Ամենավառ օրինակը Արտուրո Վիդալն է, որը «Բավարիայում» կամ «Յուվենտուսում» խաղալու տարիներին առավոտյան մարզումներին ներկայանում էր կիսամեռ վիճակում, բայց ցուցանիշներով լավագույններից էր դաշտում։ Ի՞նչ կարող է անել մարզիչը. կարևորն արդյունքն է, չէ՞։

1992 թվականին աշխարհը շարժվում էր այլ ուղղությամբ։ Մոլորակի վրա տեղի էին ունենում մասշտաբային իրադարձություններ։ Քաղաքական լրջագույն ճգնաժամի ու երկրների փլուզման ֆոնին ԱՊԼ-ի կազմավորման մասին լուրն, առանձնապես, քչերին էր հուզում։ 1992-ին անգլիական ֆուտբոլը հեռու էր իդեալականից։ Այնքան հեռու էր՝ երկրի գավաթի խաղարկությանը հովանավորում էին ամենաանկապ կազմակերպությունները, որոնց մեծ մասը ոչ մի աղերս չունեին ոչ միայն ֆուտբոլի, այլև սպորտի հետ առհասարակ։ Տարբեր տարիներին Անգլիայի գավաթը հովանավորում էին կաթնամթերքի գործարանը, բանկը և տեխնիկայի առաքման ծառայությունը՝ այն տարիների մարկետոլոգների գաղափարն էր։ Նրանց է պատկանում նաև Անգլիայի ամենաարագ ֆուտբոլիստի մրցումների անցկացման միտքը։

D8X9wB4XoAAve13 960x902 - «Գիշերը խմելուց ուշագնաց լինել, արթնանալ լոգարանում ու հաղթել սպրինտը». Անգլիայի ամենաարագ ֆուտբոլիստի պատմությունը

Մարկետինգի բաժնի աշխատակիցներն իրականում հսկա աշխատանք էին կատարել, նույնիսկ ներգրավել էին Rumblebows ընկերությանը (առաքման ծառայություն), որը սահմանել էր հսկա բոնուս հաղթողի համար՝ 10.000 դոլար, որը 1992 թվականին համարվում էր ահռելի գումար նույնիսկ ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների համար, ուր մնաց՝ ցածրագույն լիգաներում խաղացողների համար։ Պայմանները պարզ էին.

  • Բոլոր լիգաներում ներգրավված 92 թիմ իրավունք ուներ հայտավորելու մեկական ֆուտբոլիստի։ Նրանք մրցելու էին արագավազքում
  • Մասնակիցները բաժանվում էին 6 խմբի՝ ըստ աշխարհագրական դիրքի
  • Խմբերի առաջին 2 հորիզոնականները զբաղեցրածները դուրս էին գալիս եզրափակիչ, որը պետք է կայանար «Ուեմբլի» ստադիոնում
  • Նրանց էին միանում նաև լավագույն 4 արդյունք ցույց տված մյուս ֆուտբոլիստները

Մրցաշարի անցկացման կարգը ոչ բոլորին գոհացրեց, ինչի պատճառով մի շարք թիմեր հրաժարվեցին մասնակցությունից։ Կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումները նախատեսված էին Գավաթի խաղարկության եզրափակիչ «Նոթինգեմ Ֆորեստ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից առաջ։ Սպրինտի մրցումների մասնակիցների մեջ էր նաև «Սուոնսիի» նորեկ Ջոն Ուիլյամսը։ Արագավազքի մրցաշարից առաջ նա իր թիմի կազմում մասնակցել էր «Դարլինգտոնի» հետ հանդիպմանը (Անգլիայի երրորդ դիվիզիոն) ու դարձել էր գոլի հեղինակ։ Արդյունավետ հանդիպումից հետո Ուիլյամսը թիմային ավտոբուսով ու գնացքով մեկնել էր մայրաքաղաք ու հանգրվանել «Հիլտոն» հյուրանոցում։

1John Williams - «Գիշերը խմելուց ուշագնաց լինել, արթնանալ լոգարանում ու հաղթել սպրինտը». Անգլիայի ամենաարագ ֆուտբոլիստի պատմությունը

Բայց Ուիլյամսը միայնակ չէր եկել Լոնդոնը գրավելու. հովանավորները համաձայնել էին իրենց վրա վերցնել ոչ միայն արագավազորդ ֆուտբոլիստի, այլև նրա թիմակից Ջոն Ֆորդի ամբողջ ծախսերը։ Քանի որ Ուիլյամսին ուղեկցորդ ընկերը հենց այդ օրը նշում էր ծննդյան տարեդարձը, նրանք որոշեցին մի լավ ժամանակ անցկացնել։

«Նախ մենք ընթրեցինք՝ ընտրել էինք թանկարժեք սթեյքեր և կարտոֆիլ, բայց դե էլ ի՞նչ ծնունդ առանց խմիչքի», – ամոթով հիշում է Ուիլյամսը։ Ընկերները սկսեցին թեթևից՝ 5-ական կես լիտրանոց բաժակ գարեջրից։ Հետո շատ արագ ոչնչացրին թանկարժեք շամպայնն ու անցան «բռնաբարելու» հյուրանոցի բառը։ «Չեմ հիշում՝ ինչպես եմ հայտնվել հյուրանոցի համարում։ Միայն հիշում եմ, որ արթնացել եմ լոգարանում, ու մեկը սառը ջուրը լցնում էր ուղիղ դեմքիս։ Շոկի ազդեցության տակ ցանկանում էի նրան ծեծել, բայց նա ասաց, որ մենք ուշանում ենք», – պատմում է Ուիլյամսը։ Մի քանի վայրկյան անց միայն ֆուտբոլիստը խելքի եկավ ու հիշեց, որ «Ուեմբլիում» իրենց են սպասում։

Բարեբախտաբար, ոչ ոք մեկնարկից չուշացավ։ Մրցակիցների կողքին կագնելուց հետո Ուիլյամսը հասկացավ, որ կռանալու դեպքում այլևս չի կարողանա բարձրանալ։ Այդ պատճառով «Ուեմբլիում» հավաքվածները չէին հասկանում՝ ինչու է մասնակիցներից մեկն ընդունել արագավազորդին ոչ հատուկ՝ կանգնած մեկնարկային դիրք։ Այդպես ավելի հարմար էր նայել կողքերն ու տեսնել՝ ովքեր են լինելու մրցակիցները։ Նրանցից հիմնականը՝ «Նոթս Քաունթիի» հարձակվող Կևին Բարտլետն էր, որը կիսաեզրափակիչ մրցումներում գրանցել էր ամենաարագ արդյունքը՝ 11,4 վայրկյան, բայց ոչ ոք չգիտեր, որ նա մարզումներից մեկի ժամանակ թեթև վնասվածք էր ստացել…։

Williams 2 960x773 - «Գիշերը խմելուց ուշագնաց լինել, արթնանալ լոգարանում ու հաղթել սպրինտը». Անգլիայի ամենաարագ ֆուտբոլիստի պատմությունը

«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչ Քեյթ Քերոլը նույնպես դասվում էր ֆավորիտների շարքին, սակայն կիսաեզրափակիչում գրավեց միայն 4-րդ տեղը։ Չի բացառվում, որ նրան ակտիվորեն խանգարել են «Մանչեսթեր Յունայթեդի» ֆաները, որոնք առիթը բաց չէին թողնում ու ամեն կերպ փորձում էին ազդել «Սիթիի» ֆուտբոլիստների նյարդերի վրա ու կապ չուներ՝ ֆուտբոլի, թե բադմինթոնի մրցումներում. կարևորը «Սիթիի» ներկայացուցիչը տապալվեր։ Եզրափակիչում Ուիլյամսի հետ պետք է փորձեին ոտք գցել ԱՊԼ-ի 3, երրորդ դիվիզիոնի՝ 4, և չորրորդ դիվիզիոնի 3 ներկայացուցիչ։

Հենց սկզբում Ուիլյամսը առավելությունը վերցրեց իր ձեռքն ու նախ շրջանցեց Բարտլետին, հետո մնացածին։ «Սուոնսիի» ներկայացուցիչը թափ հավաքեց մրցավազքի երկրորդ հատվածում՝ Ուսեյն Բոլտի ոճով՝ լայն լոնքերով շրջանցելով մրցակիցներին։ Եզրագիծը հատելիս Ջոնը նույնիսկ ստիպված չեղավ ձգել մարմինը, քանի որ արդեն վստահ էր, որ հաղթել է։ Վերջնական արդյունքում Ջոն Ուիլյամսը չկարողացավ գերազանցել Բարտլետի՝ որակավորման փուլի ցուցանիշը, սակայն 11,49 վայրկյան արդյունքն էլ էր բավական՝ եզրափակիչում հաղթելու համար։

Մինչ Ուիլյամսը վայելում էր հաղթանակը՝ ձեռքերը վեր բարձրացնելով, մեկնաբաններից մեկը եթերում ասաց. «Այո, այո, այսպիսի արդյունքի համար արժե վերին ուժերին շնորհակալություն հայտնել։ Այս երիտասարդը երբեք չի մոռանա այս հանգստյան օրերը», – ասում էր հաղորդավարը։ Բայց դժվար թե նա իմանար, թե ինչով էր իրականում զբաղվել հանգստյան օրերին «Սուոնսիի» ֆուտբոլիստը հյուրանոցում։

Ուիլյամսն այս հաղթանակի շնորհիվ լրջորեն բարելավեց իր ֆինանսական վիճակը։ Բացի 10.000 դոլարից, որը նրան պետք է հասներ գլխավոր հովանավորից, ֆուտբոլիստն իր դրամապանակը հաստացրեց նաև բուքմեյքերների շնորհիվ. մրցաշարից առաջ նրա հաղթանակը գնահատվում էր 16 գործակցով։ Ուիլյամսն այնքան շռայլ գտնվեց, որ շահումից ինչ-որ բաժնեմաս հատկացրեց թիմակիցների համար։

Սակայն, հիմնական հովանավորի հետ հարաբերությունները սկզբում լարված էին։ Rumblebows-ը մրցման անցկացման պահին ուներ ֆինանսական լուրջ խնդիրներ. գոյության ավելի քան 10 տարվա ընթացքում ընկերությունը ոչ մի անգամ մաքուր եկամուտ չի ունեցել, իսկ այդ պահին տարեկան կորուստը կազմում էր միջինում 12 մլն ֆունտ։ Շուտով Ուիլյամսից զատ Rumblebows-ի դուռը թակեց նաև սնանկությունը, բայց ֆուտբոլիստը ավելի համառ գտնվեց։ Ի վերջո, նա ստացավ իր գումարը, որն անմիջապես օգտագործեց նոր սեփական տուն ու մեքենա գնելու համար։

2zM6vi8JJjVeXQrm9pgwkB 480 80 - «Գիշերը խմելուց ուշագնաց լինել, արթնանալ լոգարանում ու հաղթել սպրինտը». Անգլիայի ամենաարագ ֆուտբոլիստի պատմությունը

Սակայն ֆուտբոլային տեսանկյունից այս սպրինտը ոչ մի տեսանկյունից արդյունավետ չէր։ Նրա մասին դեռ մի քանի տարի էլ խոսեցին, իսկ տպավորիչ խաղի շնորհիվ 1992 թվականին Ուիլյամսը հայտնվեց «Քովենթրիում», որը հանդես էր գալիս նորաստեղծ ԱՊԼ-ում։ 1992 թվականի օգոստոսի 15-ն ամենավառ օրերից մեկն է նրա կյանքում։ Հենց այդ օրը տեղի ունեցավ նոր կազմավորված ԱՊԼ-ի առաջին տուրը, որի շրջանակում Ուիլյամսը բացեց հաշիվը «Միդլսբրոյի» հետ խաղում ու դարձավ մրցաշարի պատմության երկրորդ գոլի հեղինակը։

Սպրինտ ու ԱՊԼ-ի պատմության երկրորդ գոլ՝ սրանք են Ջոն Ուիլյամսի ամենամեծ հաջողությունները ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում։ 100 մետր մրցատարածությունը հաղթահարելուց հետո նա դուրս եկավ նոր՝ ավելի երկար վազքուղի, որը տևեց 16 տարի։ Ուիլյամսն իր կարիերայի եզրագիծը հատեց 2008 թվականին անգլիական ֆուտբոլի նկուղներում, որտեղից որ սկսել էր։ Հիմա Ուիլյամսն աշխատում է ֆուտբոլային գործակալական գրասենյակում, որտեղ, հավանաբար, հավեսով հիշում է իր կյանքի ամենավառ տարեթիվը՝ 1992 թվականը՝ թե ինչպես ծայրաստիճան վատ վիճակում արթնացավ լոգարանում ու կիսամեռ վիճակում հաղթեց արագավազքի մրցումներում։

 

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շվայնշտայգերը՝ Ռանգնիկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին

Լեմպարդն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

Ռանգնիկը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր գլխավոր մարզիչ

Աֆղանստանի կանանց թիմը փրկվել է մահապատժից. ինչ կապ ունեն Քիմ Քարդաշյանն ու «Լիդսը»

Քերիքն ամփոփել է «Չելսիի» դեմ կայացած խաղը

«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր

«Բարսելոնան» հետաքրքրված է Մարսիալի ծառայություններով

Ջերարդի պատմական ցուցանիշը «Ասթոն Վիլայի» ղեկին

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ռանգնիկի ժամանումից հետո ՄՅՈՒ-ի երկու ֆուտբոլիստ կլքեն ակումբը

«Լիվերպուլը» ջախջախեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Կոնտե. «Երբեք չեմ վախեցել մարտահրավերներից»

«Արսենալը» հաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)

«Լիվերպուլի» մեկնարկային կազմը «Սաութհեմփթոնի» դեմ խաղի համար

«Սիթին» հայտնել է՝ որքան գումարի դիմաց է պատրաստ հրաժարվել Ֆերան Տորեսից