Գլիշիչը կրկնեց Արթուր Եդիգարյանի ռեկորդը, Գուֆրանը թարմացրեց «Արարատ-Արմենիայում» իր ռեկորդը - VNews
Բաժիններ

Գլիշիչը կրկնեց Արթուր Եդիգարյանի ռեկորդը, Գուֆրանը թարմացրեց «Արարատ-Արմենիայում» իր ռեկորդը

VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղերը՝ 10 փաստով

17.03.2021 18 round Alashkert Shirak 5 scaled - Գլիշիչը կրկնեց Արթուր Եդիգարյանի ռեկորդը, Գուֆրանը թարմացրեց «Արարատ-Արմենիայում» իր ռեկորդը

Կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներից հետո հայտնի դարձան VBET Հայաստանի գավաթի հոբելյանական՝ 30-րդ խաղարկության եզրափակչի մասնակիցները: Մայիսի 15-ին կայանալիք վճռորոշ խաղում պատվավոր մրցանակը կվիճարկեն Հայաստանի հնգակի գավաթակիր՝ «Արարատն», ու առայժմ գավաթին մեկ անգամ տիրած՝ «Ալաշկերտը»:

Կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 23 հանդիպումներում դաշտի տերերը 9 հաղթանակ են տոնել, հյուրերն առավելության են հասել 8 անգամ, 6 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

51150781583 a8964b8ce6 o 960x593 - Գլիշիչը կրկնեց Արթուր Եդիգարյանի ռեկորդը, Գուֆրանը թարմացրեց «Արարատ-Արմենիայում» իր ռեկորդը

Վարդան Բիչախչյան․ «Չէի ուզի նման խաղով մտնեինք եզրափակիչ, բայց առաջադրանքը կատարված է» (տեսանյութ)

2 խաղում խփվեց 7 գոլ: Անցկացված 23 հանդիպումներում գրանցվել է 59 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,56 գոլ):

2․ VBET Հայաստանի գավաթի մրցաշարերում անցկացրած 34 հանդիպումներում 20-րդ հաղթանակը տոնելով, «Ալաշկերտն» իր պատմության մեջ վերջին 4 տարում 3-րդ անգամ եզրափակչի ուղեգիր նվաճեց: Նախկինում ալաշկերտցիները նման հաջողության էին հասել 2017/18 և 2018/19թթ. խաղարկություններում՝ երկրորդ փորձից Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ նվաճելով պատվավոր մրցանակը, վճռորոշ խաղում նվազագույն հաշվով հաղթելով «Լոռիին»:

3․ Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտն» առայժմ անպարտելի է՝ անցկացրած 6 հանդիպումներում տոնելով 5 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Պատվավոր մրցանակի խաղարկություններում 3-րդ անգամ մրցավեճի բռնվելով «Նոայի» հետ, «Ալաշկերտը» կրկին հաջողությամբ հաղթահարեց մրցակցի արգելքը: Ընդհանուր առմամբ «Նոայի» հետ անցկացրած գավաթային 6 հանդիպումներից 5-ում «Ալաշկերտը» հաղթել է, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի: Ալաշկերտցիները խփել են 16 գնդակ, սեփական դարպասն ընդամենը 4 գոլ են բաց թողել:

51149763500 e24b55d5dc o 960x552 - Գլիշիչը կրկնեց Արթուր Եդիգարյանի ռեկորդը, Գուֆրանը թարմացրեց «Արարատ-Արմենիայում» իր ռեկորդը

Աբրահամ Խաշմանյան․ «Մրցակցի մարզչի կողմից հայհոյանք եղավ, ես էլ ասացի՝ բերանդ փակի՛ր, նստի՛ր տեղդ» (տեսանյութ)

4․ «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո կրկին իրավունք ստացավ եզրափակչում վիճարկելու Հայաստանի գավաթը՝ 8-րդ անգամ հաջողությամբ հաղթահարելով կիսաեզրափակչի արգելքը: Գավաթի վերջին եզրափակիչն «Արարատի» համար հաջողությամբ է ավարտվել: 2008թ. արարատցիները Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով պարտության մատնելով «Բանանցին», 5րդ անգամ էին նվաճել պատվավոր մրցանակը: Գավաթային նախորդ 4 նվաճումները գրանցվել էին 20-րդ դարում (1993-1995, 1997թթ.):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Աղվան Դավոյան․ «Արդյունքները գարնանային հատվածում լավը չեն, բայց խաղային առումով առաջընթաց ունենք» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյան․ «Ամբողջ ուժով մարզվում եմ ու հուսով եմ՝ մոտ ապագայում ավելի շատ օգուտ կտամ «Նոային» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին», «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Հարձակման գծում խաղակցվածություն է ձևավորվել, որը չենք ուզում խախտել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այսօր խաղադաշտում շատ վատ տեսք ունեինք» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

VBET ՀՊԼ․ «Նոան» գլխավորեց աղյուսակը «Շիրակի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Անկախ եղանակային պայմաններից. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչի պրոմոն (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Բավարարված ենք արդյունքով, քանի որ 3 առանցքային ֆուտբոլիստ բացակայում էր» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Այսօր «Արարատը» այնպիսի վիճակում է, որ մեզ համար շատ կարևոր է թե՛ առաջնությունը, թե՛ գավաթի խաղարկությունը» (տեսանյութ)

Օգնեն Չանչարևիչ․ «Հաղթելու ավելի լավ շանսեր ունեինք, քան «Արարատը» (տեսանյութ)

Կարեն Մուրադյան․ «Ամեն ինչ տալու ենք, նվիրվելու ենք, որ տիտղոս նվաճենք «Արարատի» համար» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ՝ մնալով 1-ին հորիզոնականում

«Արարատ» – «Ալաշկերտ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ