fbpx
Բաժիններ

«Գլխարկով հնարքի վարպետները». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք իրենց նորամուտի խաղում հեթ-տրիկ են արել

Թող հանկարծ պարզունակ չհնչի/չկարդացվի, հարձակվողի ամենակարևոր առաքելությունը գոլ խփելն է: Իսկ եթե հարձակվողը կարողանում է մեկ խաղի ընթացքում մրցակցի դարպասը գրավել 2 անգամ, դա ավելի լուրջ նվաճում է: Էլ չենք խոսում հեթ-տրիկի մասին: Իսկ եթե այդ հեթ-տրիկը գրանցվում է ֆուտբոլիստի՝ որևէ թիմի/մրցաշարի անդրանիկ խաղում, դա պետք է առանձնացնել հազվագյուտների շարքին:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի՝ բաց լինելու ընթացքում երիտասարդ հարձակվող Էրլինգ Հալանդը, համալրելով «Բորուսիայի» կազմը, նորամուտի խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: «Աուգսբուրգի» հետ խաղում Հալանդը մտավ փոխարինման 56-րդ րոպեին և ընդամենը 23 րոպեի ընթացքում մրցակցի դարպասը խոցեց 3 անգամ:

Մենք փորձեցինք հիշենք՝ էլ ինչ ֆուտբոլիստներ են հիշվել համաշխարհային ֆուտբոլում որոնք իրենց նորամուտ խաղերում դարձել են հեթ-տրիկի հեղինակ: Դրանք շատ չեն, բայց քիչ էլ չեն:

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ

2013 թվականի ամռանը Դորմունդի «Բորուսիան» գործի գցեց ինչ-որ չելենջ, որի մասնակիցը դարձավ միայն ինքը. մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերվեց 3 ֆուտբոլիստի՝ մաքսիմալ բարդ ազգանուններով գերմանացիների համար: Սոկրատիս Պապաստատոպուլոս, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ և Հենրիխ Մխիթարյան: Արդյունքում երեքն էլ դարձան ակումբի առանցքային խաղացող՝ ունենալով մեծ ներդրում «Բորուսիայի» հաջողություններում:

Հենց սկզբից հատկապես տպավորեց գաբոնցի հարձակվողը: 2013 թվականի օգոստոսի 10-ին տեղի ունեցավ նրա պաշտոնական նորամուտը «մեղուների» կազմում: Մրցակիցը, ի դեպ, Հալանդի դեպքում, նույն «Աուգսբուրգն» էր: Ի տարբերություն նորվեգացի հարձակվողի, Օբամեյանգը դուրս էր եկել իր թիմի մեկնարկային կազմում: Համեմատաբար թույլ մրցակցի հետ խաղում Օբան դարձավ իսկական բացահայտում: Աչքի ընկնելով՝ 23-րդ, 65-րդ և 78-րդ րոպեներին:

Այս հեթ-տրիկից զատ, Օբամեյանգը ներքին առաջնությունում աչքի ընկավ ևս 10 անգամ: Եվս 2 գոլ Օբամեյանգը խփեց գավաթի խաղարկությունում, 1-ը՝ Չեմպիոնների լիգայում: 5 տարվա ընթացքում Օբամեյանգը Բունդեսլիգայում խփեց 98 գնդակ, իսկ ընդհանուր առմամբ՝ դեղին-սև մարզաշապիկով աֆրիկացի գոլահարը դարձավ 141 գոլի հեղինակ, որից հետո մեկնեց Հենոյի հետևից՝ «Արսենալի» ճակատագիրը փոխելու:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Բորուսիան» հաղթեց, Հալանդը կրկին գոլ խփեց, «Հոֆենհայմը» փրկվեց պարտությունից առանց Ադամյանի (տեսանյութ)

Ինչպես էր խաղում 13-ամյա Էրլինգ Հալանդը (տեսանյութ)

Լևանդովսկի. «Մտածեցի ՄՅՈւ տեղափոխության մասին, երբ ինձ զանգահարեց Ֆերգյուսոնը»

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Ռեշֆորդը կարող է բաց թողնել ԵՎՐՈ 2020-ը

Դյուգարին ասել է՝ ում խաղին պետք է հետևի Մբապեն «Ոսկե գնդակը» նվաճելու համար

«Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց, «Ինտերը» հաղթեց հյուրընկալվելիս, մյուս արդյունքները (տեսանյութ)

Կլոպը պատասխանել է «Յունայթեդի» 10-ամյա երկրպագուի նամակին

Սուլշեր․ «Յունայթեդը» երազում է Եվրոպա լիգան հաղթելու մասին»

Պոգբան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հայտնի է՝ որքան ժամանակ բաց կթողնի Նգոլո Կանտեն

Մուսա Դեմբելեն որոշել է՝ որտեղ է շարունակելու կարիերան

«Կցանկանայի հանդիպել նրան ու ասել, որ նրա շնորհիվ է, որ ֆուտբոլիստ եմ դարձել»․ Հալանդը՝ իր ֆուտբոլային կուռքի մասին

Ռայոլան ակնարկ է արել Պոգբայի ապագայի վերաբերյալ

Ինչու է «Բարսելոնան» որոշել չգնել Հալանդին

Մարադոնային ինչ-որ բան են փոխանցել խաղի ժամանակ. օգնականները փորձել են թաքցնել դա (տեսանյութ)