Գերմանիայի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մատիաս Գինտերը Մխիթարյանին անհավատալի ֆուտբոլիստ է կոչել:
«Հենրիխ Մխիթարյանը պարզապես անհավատալի ֆուտբոլիստ է, նա ինձ շատ էր տպավորել Դորտմունդի «Բորուսիայում»: Իսկ ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել եմ, Սերխիո Ագուերոն է»,- ասել է Գինտերը:
Գինտերը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես է եկել 2014-ից 2017 թվականներին և 2014/15 մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը Մխիթարյանի հետ թիմակիցներ են եղել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո