«Գնում ենք երկրորդի հետևից»․ Կումանի և Մեսիի մեկնաբանությունները հաղթական եզրափակիչից հետո - VNews
Բաժիններ

«Գնում ենք երկրորդի հետևից»․ Կումանի և Մեսիի մեկնաբանությունները հաղթական եզրափակիչից հետո

81bfd3a6 33b7 4672 b4ed 030a7b4e664b w948 r1.77 fpx48 fpy42 - «Գնում ենք երկրորդի հետևից»․ Կումանի և Մեսիի մեկնաբանությունները հաղթական եզրափակիչից հետո

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը և հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել են Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ տոնած հաղթանակի փաստը (4-0):

Կատալոնական թիմից դուբլ է ձևակերպել Մեսին, մեկական գոլ են խփել Անտուան Գրիզմանն ու Ֆրենկի դե Յոնգը: Վերջինս և Ժորդի Ալբան կատարել են 2-ական արդյունավետ փոխանցում:

Կուման․ «Սա ֆանտաստիկ զգացողություն է: Մենք շատ երջանիկ ենք և արժանի էինք այս մրցաշրջանում գոնե մեկ տիտղոս նվաճել: Փոփոխությունների տարում սա շատ կարևոր մրցանակ է ամբողջ թիմի համար: Թիմը միշտ հավատացել է, որ ինչ-որ բան կնվաճի: Սա երջանիկ օր է բոլոր կատալոնացիների համար: Վաստակել էինք այս հաջողությունը: Այս մրցաշրջանի ընթացքում փոփոխություններ կատարեցինք թիմում, իսկ ֆուտբոլիստները դրսևորեցին իրենց հատկանիշները: Կընդգծեմ թիմի վերաբերմունքը խաղերի նկատմամբ, հատկապես՝ գավաթի խաղարկությանը: Մենք հաղթանակների քաղց ունեինք: «Գրպանում» արդեն տիտղոս ունենք և գնում ենք երկրորդի հետևից: Ինձ շատ երջանիկ եմ զգում»:

Մեսի․ «Հաճելի է գավաթ բարձրացնելը: Սա շատ երջանիկ օր է: Ինձ համար անչափ կարևոր է այս ակումբի ավագը լինելը: Սա յուրահատուկ գավաթ է, որը գլխավերևում եմ պահում որպես շատ յուրահատուկ ակումբի ավագ: Ցավալի է, որ այս նվաճումը չենք կարող նշել մեր երկրպագուների հետ: Տիտղոս նվաճելը միշտ էլ յուրահատուկ իրադարձություն է, մարդկանց դա դուր է գալիս: Մրցաշրջանի առաջին կեսին դժվարություններ ունեինք, անմեղ իրավիճակներում միավորներ էինք կորցնում: Հետո ավելի ուժեղ դարձանք, սկսեցինք ավելի լավ խաղ ցուցադրել և առաջնությունում մտանք չեմպիոնական պայքարի մեջ: Չնայած օրերս, ցավոք, չկարողացանք անհրաժեշտ արդյունքի հասնել Էլ Կլասիկոյում»:

Հոլանդացի մասնագետի և արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Սա Մեսիի՝ «Բարսելոնայում» նվաճած 35-րդ տիտղոսն էր, 7-րդ անգամ է արժանացել Իսպանիայի գավաթակրի կոչմանը:

«Բարսելոնան» իր պատմության մեջ 31-րդ անգամ է դարձել Իսպանիայի գավաթակիր: Դա մրցաշարի ռեկորդ է: Մոտակա հետապնդողը Բիլբաոյի «Ատլետիկն» է, որի ակտիվում 23 տիտղոս է գրանցված:

Footy Headlines. «Բարսելոնայի» տնային մարզաշապիկը 2022-23 մրցաշրջանում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Արագ վերադարձ ծնոտի կոտրվածքից հետո. «Բարսելոնայի» հայտացուցակը

«Բարսելոնան» հիասթափված է Նեյմարից

Մեսիի հետ վերջին 15 տարում առաջին անգամ է նման բան պատահում

Բուսկետսը հոսպիտալացվել է

«Բարսելոնան» մտադիր է գնել «Այաքսի» «նոր Պոգբային»

«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» գոլազուրկ ոչ-ոքի անցկացրին (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Ատլետիկո». Մեկնարկային կազմեր

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի մասին

«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍՎ-ի լավագույն ռմբարկուի ծառայություններով

«Բարսելոնան» «անընդունելի» է համարում ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը

Հրաժարվել 15-ական մլն եվրոյից և ոչ միայն․ Սուպերլիգան լքած 12 ակումբից 9-ը համաձայնության է եկել ՈՒԵՖԱ-ի հետ

Ո՞րն է լինելու Լա լիգայում հաղթելու բանալին՝ ըստ Սիմեոնեի

«Բոլոր 20 ակումբներին հարկավոր է, որ Մեսին մնա «Բարսելոնայում». «Ատլետիկոյի» նախագահ

«Բարսելոնա» – «Ատլետիկո». Կատալոնական թիմի հայտացուցակը

«Բարսելոնան» բանակցում է՝ պարտքերը վերաֆինանսավորելու համար