Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

XvGV6PfZJM4 - Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող անդամների և թեկնածուների ակումբները վերջին օրերի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են անցկացրել: Արտասահմանում աշխատող հայազգի մարզիչների թիմերը նույնպես մրցավեճերի են մասնակցել: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մյուս մանրամասներին:

Իտալիայի Ա սերիա, 30-րդ տուր․ «Ռոմա» 1-0 «Բոլոնիա»․ Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել իր թիմի նախորդ 5 պաշտոնական խաղերը (3-ը՝ Ա սերիայում), փոխարինման է մտել 68-րդ րոպեին: Նա վերջին անգամ ասպարեզ էր դուրս եկել «Բոլոնիայի» դեմ մրցավեճից ուղիղ մեկ ամիս առաջ՝ մասնակցելով Դոնեցկի «Շախտյորի» դեմ Եվրոպա լիգայի հանդիպմանը (3-0): 32-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 26 խաղի (24-ը՝ մեկնարկային կազմում), դարձել 9 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ռոման» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ լավագույն քառյակը եզրափակող «Ատալանտայից» հետ մնալով 7 միավորով:

dYbmP5JUbAY - Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգա, 28-րդ տուր․ «Հոֆենհայմ» 0-0 «Բայեր Լևերկուզեն»․ Սարգիս Ադամյանը թեթև վնասվածքի պատճառով երկրորդ անընդմեջ խաղում բացակայել է իր թիմի հայտացուցակից: 27-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 12 անգամ (բոլոր դեպքերում էլ փոխարինման է մտել)՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ ու 2 արդյունավետ փոխանցում: «Հոֆենհայմը» 18 թիմի պայքարում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Կայրաթ» 5-1 «Արիս»․ Կամո Հովհաննիսյանը 5-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 4 անգամ (4-ում էլ՝ հիմնական կազմում)՝ խփելով 2 գոլ ու կատարելով 1 արդյունավետ փոխանցում: «Կայրաթը» 4 հանդիպումից հետո վաստակել է 10 միավոր:

«Ժիլինան» մեկ շաբաթում 2 խաղ է անցկացրել: Սլովակիայի գավաթ, 1/8 եզրափակիչ․ «Ժիլինա» 1-1 «Պոդբրեզովա» (հիմն․ ժ․, 11մ՝ 6-5)․ Վահան Բիչախչյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին: «Ժիլինան» քառորդ եզրափակիչում կմրցի «Վիոն Զլատե Մորավցեի» հետ: Սլովակիայի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 4-րդ տուր․ «Տրենչին» 2-3 «Ժիլինա»․ Բիչախչյանը փոխարինման է մտել 58-րդ րոպեին և դրանից 1 րոպե անց դարձել գոլային փոխանցման հեղինակ: 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում (12-ը՝ մեկնարկային կազմում), խփել 9 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: «Ժիլինան» 6 թիմի պայքարում եզրափակում է լավագույն եռյակը՝ առաջատար «Սլովան Բրատիսլավայից» հետ մնալով 17 միավորով:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Կայսար» 2-1 «Կասպիյ»․ Գեղամ Ղադիմյանը փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո ու 81-րդ րոպեին իր անվան դիմաց գոլային փոխանցում գրանցել: 28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 4 մրցավեճ է անցկացրել (1-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Կայսարը» 4 խաղից հետո վաստակել է նույնքան միավոր:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Աստանա» 6-2 «Ատիրաու»․ «Աստանայից» Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին, 34-րդ րոպեին ստացել դեղին քարտ, իսկ նրա թիմակից Տիգրան Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 60-րդ րոպեին: «Ատիրաուից» Արտակ Դաշյանն ամբողջական մրցավեճ է անցկացրել, իսկ նրա թիմակից Արամ Հայրապետյանը երկրորդ անընդմեջ խաղում մնացել պահեստայինների նստարանին: «Ատիրաուի» գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է: 28-ամյա Հարոյանը և 27-ամյա Բարսեղյանը մասնակցել են առաջնության մեկնարկային 4 խաղերին (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում): 31-ամյա Դաշյանը նոր մեկնարկած առաջնությունում 2 անգամ է ասպարեզ մտել (2-ում էլ՝ մեկնարկային կազմում), իսկ 34-ամյա Հայրապետյանը՝ 1 (եղել է հիմնական կազմում): «Աստանան» 4 հանդիպումից հետո ունի 8 միավոր, իսկ «Ատիրաուն» նույնքան խաղից հետո առանց միավորի է:

«99 տոկոսով». Տիգրան Բարսեղյանը շուտով փոխելու է թիմը

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Տարազ» 4-0 «Շախտյոր Կարագանդա»․ «Շախտյորից» Սոլոմոն Իմե Ուդոն ամբողջական հանդիպում է անցկացրել, իսկ նրա թիմակից Գևորգ Նաջարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին: «Տարազի» գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է: 25-ամյա Ուդոն մասնակցել է ընթացիկ առաջնության մեկնարկային 4 խաղերին (4-ում էլ՝ մեկնարկային կազմում), իսկ 23-ամյա Նաջարյանն ասպարեզ է դուրս եկել 3 անգամ (1-ում՝ հիմնական կազմում): «Տարազը» 4 հանդիպումից հետո ունի 8 միավոր: «Շախտյորը» 3 միավոր է վաստակել, սակայն քանի որ կատարված խախտումների պատճառով թիմից հանվել է 3 միավոր, նրա անվան դիմաց այս պահին փաստացի միավոր չկա:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 6-րդ տուր․ «Ապոլոն» 1-1 «Անորտոսիս»Հովհաննես Համբարձումյանը, որը նախորդ մրցավեճում մնացել էր պահեստայինների նստարանին, այս անգամ բացակայել է հայտացուցակից: 30-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 17 անգամ (13-ում՝ հիմնական կազմում) և խփել 1 գոլ: «Անորտոսիսը» 6 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ եվրագավաթային 3-րդ հորիզոնականից (այդտեղ այժմ «Ապոլոնն» է) հետ մնալով 12 միավորով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր․ «Ռոստով» 0-1 «Ռուբին»․ Խորեն Բայրամյանը փոխարինման է մտել 72-րդ րոպեին: 29-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 խաղի (11-ը՝ հիմնական կազմում)՝ խփելով 3 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: «Ռոստովը» 16 թիմի պայքարում գտնվում է 9-րդ տեղում:

AJi5e3KM0Kw 960x640 - Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 3-րդ տուր․ «Ապոլոն» 0-0 ՕՖԻ․ Անդրե Չալըշըրն առաջնության 3-րդ անընդմեջ հանդիպմանը մնացել է պահեստայինների նստարանին: 30-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 խաղի (4-ը՝ հիմնական կազմում) ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ապոլոնը» 8 թիմի պայքարում 3-4-րդ հորիզոնականներն է բաժանում «Լամիայի» հետ: Մրցաշարը լքելու են 7-8-րդ տեղեր գրաված թիմերը: «Ապոլոնը» 7-րդ հորիզոնականում գտնվող «Լարիսային» գերազանցում է 7 միավորով:

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 3-րդ տուր․ «ՊԱՍ Յանինա» 1-2 «Լամիա»Գևորգ Ղազարյանը վնասվածքի պատճառով առաջնության վեցերորդ անընդմեջ մրցավեճում բացակայել է իր թիմի հայտացուցակից: 32-ամյա կիսապաշտպանը, որը կիպրական ԱԵԼ-ից է վարձավճարով տեղափոխվել «Լամիա», Հունաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 խաղի (1-ը՝ մեկնարկային կազմում): «Լամիան» 8 թիմի պայքարում 3-4-րդ հորիզոնականներն է բաժանում «Ապոլոնի» հետ: Մրցաշարը լքելու են 7-8-րդ տեղեր գրաված թիմերը: «Լամիան» 7-րդ հորիզոնականում գտնվող «Լարիսային» գերազանցում է 7 միավորով:

M22wg4RzkcM 960x642 - Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Արգենտինայի առաջնություն, 1-ին փուլ, B խումբ, 9-րդ տուր․ «Ատլետիկո Հուրական» 3-0 «Սարմիենտո»․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը նախորդ տուրում բացակայել էր թիմի հայտացուցակից, փոխարինման է մտել 68-րդ րոպեին: 25-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 8 մրցավեճ (6-ը՝ մեկնարկային կազմում): «Ատլետիկո Հուրականը» 13 թիմի պայքարում 7-9-րդ տեղերն է բաժանում «Դեֆենսա ի Խուստիսիայի» և «Ատլետիկո Տուկումանի» հետ:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր․ «Մետա» 1-1 «Ռիգա»Էդգար Բաբայանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին: 25-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով է դանիական «Հոբրոյից» տեղափոխվել «Ռիգա», ընթացիկ առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման (1-ում՝ հիմնական կազմում)՝ խփելով 1 գոլ: «Ռիգան» 4 մրցավեճից հետո վաստակել է 10 միավոր:

vuktrGdZack 960x640 - Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր․ «Խիմկի» 1-0 «Տամբով»․ Արշակ Կորյանը փոխարինման է մտել հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին: Ֆուտբոլիստը, որը նոր է ապաքինվել վնասվածքից, «Խիմկիի» կազմում վերջին անգամ պաշտոնական հանդիպման էր մասնակցել 2020 թվականի դեկտեմբերին՝ խաղադաշտ դուրս գալով «Լոկոմոտիվի» դեմ առաջնության մրցավեճում (3-2) ու 11-մետրանոց հարվածով դառնալով գոլի հեղինակ: 25-ամյա Կորյանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 12 մրցավեճ (9-ը՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 1 արդյունավետ փոխանցում: «Խիմկին» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 36-րդ տուր․ «Կրասնոդար-2» 2-0 «Իրտիշ»․ Էդուարդ Սպերցյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Նրա թիմակիցներից Հարություն Գրիգորյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 75-րդ րոպեին, իսկ Լևոն Բայրամյանը երրորդ անընդմեջ խաղում բացակայել է թիմի հայտացուցակից: 20-ամյա Սպերցյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 հանդիպման (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ իր անվան դիմաց գրանցելով 14 գոլ ու 4 գոլային փոխանցում: 22-ամյա կիսապաշտպան Գրիգորյանը խաղադաշտ է մտել 22 անգամ (15-ում՝ հիմնական կազմում)՝ դառնալով 1 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: 23-ամյա կիսապաշտպան Բայրամյանը (Խորեն Բայրամյանի հարազատ եղբայրն է) անցկացրել է 11 խաղ (1-ը՝ մեկնարկային կազմում): «Կրասնոդար-2»-ը 22 թիմի պայքարում գտնվում է 15-րդ տեղում՝ 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ակրոնից», որը վտանգավոր գոտում է, առաջ գտնվելով 3 միավորով:

w5NgC6k7dv4 960x640 - Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր․ «Սոչի» 1-2 «Զենիթ»․ Էրիկ Վարդանյանը 2-րդ անընդմեջ պաշտոնական հանդիպմանը մնացել է պահեստայինների նստարանին (1-ը՝ գավաթի խաղարկությունում): 22-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 1 հանդիպման (փոխարինման է մտել), ևս 7 մրցավեճի հայտավորված է եղել, բայց հանդես գալու հնարավորություն չի ստացել: «Սոչին» 16 թիմի պայքարում գտնվում է 7-րդ հորիզոնականում՝ լավագույն եռյակը եզրափակող «Լոկոմոտիվ Մոսկվայից» հետ մնալով 6 միավորով:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Ակտոբե» 4-4 «Օրդաբասի»․ Արմեն Մանուչարյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Ակտոբեն» հանդիպման ընթացքում 4 անգամ հայտնվել է պարտվողի դերում, բայց ամեն անգամ պատասխան գոլ խփել՝ պարտությունից ի վերջո փրկվելով հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին: 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է նոր մեկնարկած առաջնության 4 խաղի (4 դեպքում էլ՝ մեկնարկային կազմում): «Ակտոբեն» 4 մրցավեճից հետո իր ակտիվում է գրանցել 6 միավոր, բայց քանի որ թիմից խախտումների պատճառով հանվել է 3 միավոր, նրա անվան դիմաց այժմ փաստացի 3 միավոր է:

Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 2-րդ խումբ, 19-րդ տուր․ «Օլիմպ-Դոլգոպրուդնի» 2-0 «Կազանկա»․ Արթուր Սարկիսովը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 67-րդ րոպեին: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է մտել 4 անգամ (3-ում՝ հիմնական կազմում): «Օլիմպ-Դոլգոպրուդնին» 16 թիմի պայքարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Դինամո Մոսկվա-2»-ից առաջ անցնելով 8 միավորով: 1-ին հորիզոնական գրաված թիմը կբարձրանա Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն):

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 36-րդ տուր․ «Բալթիկա» 0-1 «Տոմ»Արտյոմ Սիմոնյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: 26-ամյա կիսապաշտպանը, որը ձմռանն է «Նոայից» տեղափոխվել «Տոմ», Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 10 խաղ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 3 գոլի հեղինակ: «Տոմը» 22 թիմի պայքարում զբաղեցնում է 19-րդ տեղը՝ 16-րդ հորիզոնականից, որը գրավելու դեպքում դուրս չի մնա առաջնությունից (այդ դիրքում այժմ «Սպարտակ Մոսկվա-2»-ն է), հետ մնալով 8 միավորով (մոսկովյան թիմը «Տոմի» համեմատ 1 խաղ պակաս է անցկացրել):

GJR7732CQ 960x527 - Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Ուկրաինայի Առաջին խումբ (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 21-րդ տուր․ «Չեռնոմորեց» 2-1 «Պոլեսյա»․ Արթուր Ավագիմյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 79-րդ րոպեին: 24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 19 անգամ (17-ում՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 3 գոլային փոխանցում: «Չեռնոմորեցը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Վերեսից», որի համեմատ 2 հանդիպում ավելի է անցկացրել, հետ մնալով 1 միավորով: Պրեմիեր լիգա են դուրս գալու առաջին 3 տեղեր զբաղեցրած թիմերը:

Շվեյցարիայի «Չելենջ» լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 28-րդ տուր․ «Կյասո» 0-0 «Քրինս»Օհան Ջորկաեֆը փոխարինման է մտել 86-րդ րոպեին: 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 19 մրցավեճ (7-ը՝ հիմնական կազմում): «Քրինսը» զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ տեղը:

151220573 10161234493008312 645874281920053452 n 960x614 - Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Շվեյցարիայի Փրոմոուշեն Լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 13-րդ տուր․ «Շամ» 3-0 «Ցյուրիխ Մ21»Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը 16 թիմի պայքարում 10-11-րդ հորիզոնականներն է բաժանում «Բազել Մ21»-ի հետ, որի համեմատ 2 հանդիպում ավելի է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 32-րդ տուր․ «Մոնպելյե» 3-3 «Մարսել»․ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 20 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ տեղը՝ եվրագավաթային 5-րդ հորիզոնականից (այնտեղ ներկա պահին «Լանսն» է) հետ մնալով 6 միավորով:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը կարող է բաց թողնել «Վերոնայի» դեմ խաղը

Հայաստանը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

3-րդ անգամ էլ չհաջողվեց մեկ մրցաշարում 2 անգամ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին

«Մի գլուխ բարձր, բայց…». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Նոյեր. «Լիխտենշտեյնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց դեմ պետք է խաղանք ԱԱ-ի փլեյ-օֆֆում»

Հսկայական առավելություն, բայց 1 միավոր. VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Լիխտենշտեյն խաղից

Կապառոս. «Յուրաքանչյուր խաղ մեզ համար արդեն վերածվելու է եզրափակիչի»

Անչափ ցավալի. Հայաստանի հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ (տեսանյութ)

Լիխտենշտեյնը հավասարեցնում է հաշիվը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո մեր հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Մխիթարյանը կոչ է արել հարգել Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու որոշումը

Հայաստան – Լիխտենշտեյն. դիմակայության պատմությունը

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում` ըստ VNews-ի

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը