-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Այսօր առավոտյան «Փյունիկ» ՖԱ ներկայացուցիչ Գրիգոր Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում արված ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ գողացել են հայկական ֆուտբոլի պարծանք «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբից մի քանի արձան։
Ավելի ուշ Գրիգոր Թադևոսյանի էջում տեղադրվել է մեկ այլ տեսանյութ, որի միջոցով կոչ է արվել նրանց, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, վերադարձնել արձանները։ Ի դեպ, բացակայում է նաև գավաթի գագաթային հատվածում գնդակով ֆուտբոլիստի արձանիկը։ Գողացել են գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի, մարզիչներ Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի ու Հարություն Քեհեյանի արձանները։
Հիշեցնենք, որ 2016-ին «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ բացվել էր «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբը, որի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խմբի ղեկավարը Արմեն Սամվելյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո