Գողություն անող մեծ քթով ֆուտբոլիստը. ինչպիսին էր Զլատանի կյանքը հայրենիքում - VNews
Բաժիններ

Գողություն անող մեծ քթով ֆուտբոլիստը. ինչպիսին էր Զլատանի կյանքը հայրենիքում

AnyConv.com 797db013 d44c 40cb 9d00 6f68c409b4b1 - Գողություն անող մեծ քթով ֆուտբոլիստը. ինչպիսին էր Զլատանի կյանքը հայրենիքում

«Մալմյո» ֆուտբոլային ակումբն իր պատմության ընթացքում 37 տիտղոս է նվաճել։ Սակայն ամենակարևոր ձեռքբերումը ո՛չ չեմպիոնական մեդալն է ներքին ասպարեզում, ո՛չ էլ եվրոպական ակումբային մրցաշարում գրանցած հաղթանակը։ «Մալմյոն» աշխարհին տվել է Զլատան Իբրահիմովիչ։ Շվեդական այս ակումբը նման է հպարտ ու տարեց ծնողի, որն աշխարհին նվիրել է պիտանի զավակ, ու հիմա կարող է ոտքը ոտքին գցած կյանքը վայելել, քանի որ միայն Իբրայի անունն այսօր բավական է մեծ հարգանք վայելելու համար։ Բոլորը Զլատանին ճանաչում են որպես ինքնավստահ և բավական էպատաժային կերպար։ Այդպիսին նրան դարձրել է կյանքը, որը նա վարել է հարազատ դարձած Մալմյո գետտոյում (խոշոր քաղաքների շրջան, որտեղ ստիպողաբար կամ կամավոր կերպով բնակվում է որևէ ազգային փոքրամասնություն)։

Զլատանի ընտանիքը բնակվում էր Մալմյոյի Ռուսենգորդ արվարձանում։ Այն իրենից ներկայացնում էր գետտո՝ բնակավայր, որը կարելի է հանդիպել տարբեր երկրներում։ Այնտեղ հիմնականում բնակվում են գաղթականներ։ Ռուսենգորդում առավելապես ապրում էին Սոմալիի, Թուրքիայի, Լեհաստանի ու նախկին Հարավսլավիայի փախստականներ։ Հատկապես շատ էին 90-ականների սկզբին փլուզված բալկանյան հզոր տերության ներկայացուցիչները։ Զլատանի ծնողները հենց նախկին Հարավսլավիայից են։ Նրա հայրը՝ Շեֆիկը, ծնունդով Բոսնիայից է, մայրը՝ Յուրկան՝ Խորվաթիայից։

PSG Zlatan Ibrahimovic ne retournera pas a Malmo a la fin de son contrat - Գողություն անող մեծ քթով ֆուտբոլիստը. ինչպիսին էր Զլատանի կյանքը հայրենիքում

Փոքր տարիքից Զլատանը ստիպված էր հաղթահարել ամեն տեսակի դժվարություն։ Նա 2 տարեկան էր, երբ ծնողներն ամուսնալուծվեցին։ Փոքրիկ Իբրան մնաց 3 քրոջ ու 1 եղբող հետ՝ մոր խնամակալության տակ։ Բոլոր երեխաներին գոնե նվազագույն սնունդ ապահովելու համար նրանց մայրը՝ Յուրկան, օրական աշխատում էր 14 ժամ որպես մաքրուհի։ Ծանր կյանքից ելնելով` Իբրահիմովիչը փոքր տարիքից սկսեց զբաղվել գողությամբ։ Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ նա չգտավ իր հեծանիվը՝ Fido Dido անունը ստացած լեգենդար BMX-ը։ Հուսահատությունից Իբրահիմովիչը որոշեց վրեժ լուծել անմեղ մարդկանցից։

«Մի անգամ ամբողջությամբ սև շորերով դուրս եկա փողոց։ Գրողի տարած Ռեմբոյին էի նման։ Հատուկ գործիքի շնորհիվ քանդեցի շղթաներն ու ինքս ինձ նվիրեցի մի հեծանիվ։ Իհարկե, այն շքեղ էր, ինձ շատ էր դուր գալիս։ Բայց եթե անկեղծ լինեմ՝ ինձ ավելի շատ գրավում էր գողության բուն գործընթացը, դրանից ստացած էմոցիաներն ու ադրենալինը, ոչ թե հեծանիվը։ Ես ինձ լավ էի զգում, երբ այդ հեծանիվով շրջում էի քաղաքով ու ձվերով խփում էի մարդկանց ու նրանց պատուհաններին։ Ինչպես և հիմա, այն ժամանակ էլ ես գրեթե անորսալի էի», – հրճվանքով պատմում է Իբրան։

sssss - Գողություն անող մեծ քթով ֆուտբոլիստը. ինչպիսին էր Զլատանի կյանքը հայրենիքում

Մեր ընտրանին.

Զլատանը ճիշտ է նկատում՝ «գրեթե»։ Մի անգամ գողության հանդեպ այդ կիրքը կարող էր տխուր ավարտ ունենալ նրա համար։ Խաղից հետո նա պատրաստվում էր տուն վերադառնալ, երբ հայտնաբերեց, որ հեծոն չկա, իսկ Մալմյոյի կենտրոնից տուն տանող ճանապարհը, մեղմ ասած, կարճ չէր։ Սովորականի պես, նա կտրեց իր կողքին գցած շղթան, սեփականաշնորհեց հերթական հեծանիվն ու սլացավ տուն։ Մի քանի օրից թիմային ժողովի ժամանակ մարզչի օգնականը հայտնեց, որ իր հեծանիվը գողացել են։ Իբրան որոշ ժամանակ լռում էր, բայց ինչ-որ պահի այլևս չդիմացավ, դեմքին ժպիտ նկարեց (այն լեգենդար լկտի ժպիտը), մոտեցավ ասիստենտին ու ասաց. «Գիտեք՝ ես եմ որոշ ժամանակով վերցրել ձեր հեծանիվը։ Ճգնաժամային իրավիճակ էր։ Մի անգամ եմ օգտագործել։ Դուք այն կստանաք մի քանի օրից»։ Զլատանն իր խոսքի տերը եղավ, օգնականն էլ գողության փաստը ներեց չարաճճի պատանուն։

Թվում է՝ Զլատանն ու թերարժեքության բարդույթը չեն կարող գոյություն ունենալ ոչ միայն մի հարթության մեջ, այլև գրվեն մի նախադասության մեջ։ Սակայն փոքր տարիքում այդպես չէր։ Դպրոցում նրա հասակակիցները միշտ ծիծաղում էին նրա մեծ քթի վրա ու հորդորում գնալ վիրահատության։ Դպրոցում սովորելու ընթացքում ուսուցչական անձնակազմը Իբրահիմովիչին պարտադրում էր հաճախել լոգոպեդի, ինչն ապագա ֆուտբոլիստը համարում էր անարգանք։ Երբ եկավ դրա անհրաժեշտությունը, Զլատանը դիմեց մորը, սակայն լսեց ապշեցնող պատասխան. «դու գնում ես քո հեր հետ ապրելու»։

ssss 1 960x640 - Գողություն անող մեծ քթով ֆուտբոլիստը. ինչպիսին էր Զլատանի կյանքը հայրենիքում

Իբրահիմովիչի հայրը՝ Շեֆիկն, իրեն գտել էր շինարարության ոլորտում և վատ գումար չէր աշխատում, սակայն դրա առյուծի բաժինը վատնվում էր ալկոհոլի վրա։ «Ամենուրեք գարեջուր էր՝ սեղանին, պահարանների վրա/մեջ։ Շատ հաճախ ես հավաքում էի դատարկ շշերն ու տարաները, տեղավորում էի մեծ սև պարկի մեջ ու տանում հանձնում էի, որ դրա դիմաց գումար տան ինձ։ Ես ստիպված սկսում էի գուշակել նրա տրամադրությունը։ Օրինակ, խմելու հաջորդ օրը նրա հետ զրուցելն անիմաստ էր։ Երկրորդ օրն ավելի վատ էր։ Լինում էին օրեր, երբ նա ամեն ինչ ավիրում ու կոտրում էր», – հիշում է Զլատանը։ Նման տեսարանները ստիպեցին Իբրահիմովիչին հեռու մնալ ալկոհոլից։ Բայց, ինչպես յուրաքանչյուր տաբու և կանոն, այս մեկն էլ ունի բացառություն։ 2005 թվականին «Յուվենտուսը» հերթական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն և երեկույթի ժամանակ Իբրայի թիմակից Դավիդ Տրեզեգեն, որը երեկույթների, խմիչքների մեծ սիրահար էր, Իբրահիմովիչին համոզեց խաղալ «լիտրբոլ»։

Կարող է զարմանալի թվալ, բայց Շեֆիկը հոգատար հայր էր Զլատանի համար։ Եթե հանկարծ որևէ մեկը վիրավորում էր փոքրիկ Իբրային կամ նրա քույր/եղբայրներից մեկին, տեղում փոշմանում էր դրա համար։ Հայրը հատկապես սիրում էր Զլատանին երես տալ։ Ֆուտբոլիստի խոսքով, նա սիրում էր հավաքել մեծանուն աստղերի պաստառներ և ամեն անգամ նեղվում էր, երբ նվերների մեջ շվեդ ֆուտբոլիստների պատկերներ էին։ Զլատանը բրազիլացիների մեծ սիրահար էր։ Նրան հատկապես տպավորում էր Ռոնալդոն, որի պաստառն էլ մի անգամ բերեց հայրը՝ խանութում 2 ժամ հերթ կանգնելուց հետո։

«Առաջնահերթ, հայրս ինձ սովորեցնում էր լինել տղամարդ, քայլել առաջ՝ ատամները սեղմելով։ Ես նրա շնորհիվ սովորեցի չնկատել դժվարությունները։ Մի անգամ մենք խանութից ինձ համար նոր մահճակալ էինք գնում։ Դրամարկղի մոտ պարզ դարձավ, որ մենք հետդարձի գումար չունենք։ Հայրս այլ տարբերակ չգտավ ու մահճակալը մեջքին շալակած սկսեց քայլել դեպի տուն՝ կիլոմետր առ կիլոմետր։ Ես մի կերպ էի հասցնում նրա հետևից։ Ես նրան համոզում էի հանգստանալ, բայց նա չէր էլ լսում ինձ», – հիշում է Զլատանը։

sssssssss - Գողություն անող մեծ քթով ֆուտբոլիստը. ինչպիսին էր Զլատանի կյանքը հայրենիքում

Այնպես չէ, որ խնդիրները միայն հոր տանն էին։ Մայրական տանն էլ ալկոհոլի փոխարեն թմրանյութերն էին, որոնք սկսել էր օգտագործել նրա քույրը։ Տևական ժամանակ նրանց ընտանիքում հայտնվում էին մարդիկ, որոնք գալիս էին չվճարված գումարը պահանջելու։ Մի քանի ամիս շարունակ կախվածություն ունենալուց հետո Զլատանը նրան տեղավորեց բժշկական կենտրոն, որտեղ նրա քույրն անցավ երկարաժամկետ վերականգնողական պրոցես։ Բուժվելուց հետո Զլատանի քույրը վարձեց առանձին բնակարան ու խզեց հարաբերությունները մոր հետ։ «Այսպիսի իրավիճակները սովորական էին մեր ընտանիքում։ Ես հաճախ էի կատարում հոգեբանի դեր, թեպետ ինձ էլ այդ տարիքում չէր խանգարի մի հոգեբան», – դժվարությամբ պատմում է Զլատանը։ Որոշ ժամանակ անց Իբրահիմովիչն իմացավ, որ քույրը նորից թմրանյութեր է օգտագործում։ Նրա հետ կապը Զլատանն աշխատում է պահպանել, բայց երբեմն չի ստացվում։ Մոր հետ հարաբերությունները խզել է նաև Զլատանի միջնեկ քույրը։

Հարցերը միայնակ լուծելու և խնդիրները հաղթահարելու սովորությունը Իբրահիմովիչն իր հետ տարավ ֆուտբոլ։ Մանկապատանեկան բոլոր ակումբներում, որտեղ նա խաղացել է, միշտ հիշվել է որպես եսակենտրոն ու մրցակցի, երբեմն նաև թիմակցի հանդեպ անխիղճ ֆուտբոլիստ։ «Մալմյոյի» հետ պայմանագիր կնքելուց 2 ամիս առաջ Իբրայի թիմակցի ծնողները ստորագրահավաք էին կազմակերպել Իբրահիմովիչի դեմ՝ իրենց որդու հանդեպ կանոնները խախտելու պատճառով։ Թիմի մարզիչը բոլոր կողմերին լսեց, պատռեց փաստաթուղթը ու Զլատանի հետ կնքեց պայմանագիր։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պեդրի. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Ֆատին չի մասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

Չավի. «Մենք գոլ բաց թողեցինք այն ժամանակ, երբ ամենից լավն էինք խաղում»

«Բարսելոնան» նվազագույն հաշվով զիջեց «Բետիսին» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղում

«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպանի ծառայություններով

«Բետիսի» մարզիչ. «Պատրաստվում ենք հաղթել «Բարսելոնային»

Զախարյանը՝ «Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին

«Բարսելոնան» ցանկանում է վաճառել «Կամպ Նոու» անվան իրավունքները

«Բավարիա» – «Բարսելոնա» խաղը՝ առանց հանդիսականների

Պատկանո՞ւմ է միտքը Լեո Մեսիին, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

«Մուտքը միայն ծանոթ-բարեկամների համար». Չավին թոփ հարձակվող է իր հետ բերում Կատարից

«Բարսելոնան» ձմռանը պատրաստվում է երկու տրանսֆեր իրականացնել

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» հետաքրքրված են Դեմբելեի ծառայություններով

Կաֆու. «Նա պետք է «Բարսելոնային»

Զլատան. «Քանի որ Պիոլին նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ, ես էլ կկնքեմ»