«Գոհացուցիչ ելույթներ». Ազատ ոճի Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփեցին աշխարհի գավաթը - VNews
Բաժիններ

«Գոհացուցիչ ելույթներ». Ազատ ոճի Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփեցին աշխարհի գավաթը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղիյանը ու մարզիչ Էդգար Ենոքյանը հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել են Բելգրադում կայացած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը, որտեղ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձավ հաղթող, Արսեն Հարությունյանը (57 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ)` բրոնզե մեդալ:

«Տղաների ելույթները գնահատում եմ նորմալ: Ինչպես գիտեք, երկար ժամանակ միջազգային մրցաշարի չէինք մասնակցել: Աշխարհի գավաթում պարզ դարձավ , որ տղաները կարող են լուրջ մրցակցություն ցույց տալ: Հաջորդ տարին Օլիմպիական տարի է, կան վարկանիշային մրցաշարեր, սա հիանալի նախապատրաստական մրցաշար էր: Մեր ըմբիշների մրցելույթները գոհացուցիչ են:

Մրցավարական խնդիրներ լինում են բոլոր մրցաշարերին: Մեծ հաշվով՝ մեր գոտեմարտերի ժամանակ նման դեպքեր չեն եղել: Դրանք մեր ելույթների վրա մեծ ազդեցություն չունեցան»,-ասաց Կուրղինյանը:

«Բոլորն էլ պայքարել են մեդալների համար: 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը կարող էր բրոնզե մեդալ նվաճել, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը նույնպես սփոփիչ գոտեմարտերում հանդես եկավ: Մյուս անգամ կաշխատենք ավելի լավ արդյունքներ գրանցել:

Այս տարին բոլորիս համար դժվար տարի էր՝ վիրուսը, հետո պատերազմ սկսեց, մեր տղաները մարզվում էին: Ունեինք մարզիկներ, որոնք մեդալ նվաճելու վճռականությամբ էին մեկնել»,-հավելեց Էնոքյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կիևի մրցաշարին կմասնակցի ազատ ոճային 10 ըմբիշ

Վազգեն Թևանյանի եզրափակիչ գոտեմարտը՝ խաղային օրվա լավագույն գոտեմարտ

Վազգեն Թևանյանը՝ աշխարհի գավաթակիր

ԱԳ. Արսեն Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

ԱԳ. Վազգեն Թևանյանը եզրափակիչում է

ԱԳ. Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալակիր

ԱԳ. Վազգեն Թևանյանը փայլուն հաղթանակների շնորհիվ կիսաեզրափակիչում է

ԱԳ. Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

ԱԳ. Արսեն Հարությունյանը եզրափակիչում է

ԱԳ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում է

ԱԳ. Արսեն Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը հաղթանակով են մեկնարկել

Ըմբշամարտի աշխարհի գավաթին ընդառաջ. Այն, ինչ պետք է իմանալ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի գավաթի խաղարկությանը (տեսանյութ)

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Արսեն Հարությունյան. «Պատերազմը չի վերջացել ,քանի դեռ մեր սրտի հավատը չի զիջել իր դիրքերը»

Արսեն Հարությունյան․ «Մենք դուխով ենք ու մեր ազգի համար մեր կյանքը կտանք»