Գոլային օրացույց #14. Ո՞վ է մարտի 29-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Գոլային օրացույց #14. Ո՞վ է մարտի 29-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Համոզված ենք՝ մեզ կայուն գրաֆիկով աշխատող մարդկանց համար շաբաթվա 5-րդ օրն ամենասիրելին է: Ժամերն ենք հաշվում, որպեսզի ավարտվի աշխատանքային օրն ու շաբաթը, ու գան երկար սպասված հանգստյան օրերը: Կարելի է մի լավ լիցքաթափվել, ժամանակ տրամադրել մեր սիրելի զբաղմունքին՝ գամվել էկրանների առաջ ու հետևել եվրոպական առաջնությունների հանդիպումներին:

5 տարի առաջ այս օրը՝ 2014 թվականի մարտի 29-ը ևս եղել է հանգստյան օր, հին մայրցամաքի ուժեղագույն առաջնություններում ընթանում էին հանդիպումներ: Պիրենեյան թերակղզում մասնավորապես թեժ էր: Մադրիդի «Ռեալն» ու «Բարսան» «Ատլետիկոյի» հետ համառ պայքար էին մղում չեմպիոնի կոչման համար (ինչպես միշտ): «Ռեալի» հերթական հանդիպումներից մեկի ժամանակ էլ բավական գեղեցիկ գոլ է խփվել:

Նախ առաջարկում ենք ծանոթանալ մեր շարքի նախորդ գոլերին, հետո նոր անցնել այսօրվա հերոսին:

Գոլային_օրացույց_#10. Ո՞վ է հունվարի 18-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային_օրացույց_#9. Ո՞վ է հունվարի 11-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

29.03.2014թ. «Ռեալ Մադրիդ» – «Ռայո Վալեկանո»

Իսպանիայի 2013/2014 մրցաշրջանի ընթացքում «Ռեալին» ու «Բարսային» չեմպիոնական մրցավազքում միացել ու շրջանցել էր նաև Մադրիդի «Ատլետիկոն»: Մրցակիցներին հետապնդողի դերում հանդես եկող «Ռեալը» լուրջ քննություն ուներ անցնելու սեփական հարկի տակ ամուր ընկույզ համարվող «Ռայո» Վալեկանոյի հետ խաղում:

  • Նախ, «Ռեալն» այդ խաղից առաջ երկու պարտություն էր կրել, այդ թվում՝ թրիլլերային խաղում 3-4 հաշվով պարտվելով «Բարսելոնային»:
  • Մարտի 29-ին Իսպանիայում գրանցվեցին անհավանական տեղումներ, ինչի պատճառով խաղում հաղթելն ավելի բարդ խնդիր էր դառնում:

Սակայն հանդիպման հենց մեկնարկից «սերուցքայինները» քշեցին իրենց ստադիոն ժամանած «մեղուներին»: Հանդիպման ընթացքում գրանցվեցին գոլեր, որոնք մեկը մեկից ավելի գեղեցիկ էին, սակայն մենք կկենտրոնանանք այդ գոլերից միայն մեկի վրա, որի հեղինակն այդ ժամանակ երիտասարդ ու հեռանկարային հարձակվող Ալվարո Մորատան էր:

Հանդիպման վերջին րոպեներին, երբ Ռոնալդուի Կարվախալի ու Բեյլի դուբլի շնորհիվ հաշիվն արդեն 4-0 էր, ասպարեզ դուրս եկավ Ալվարո Մորատան, որը փոխել էր սանրվածքը: Չանցած մի քանի րոպե՝ իսպանացի երիտասարդ ֆուտբոլիստը եզրային գծի մոտ ստացավ գնդակը, շարժվեց առաջ, որտեղ նրան դիմավորող պաշտպանն անմիջապես փակեց հարվածի ճանապարհը: Սակայն Մորատան երկար-բարակ չմտածեց ու հիասքանչ հարվածով վերջակետ դրեց խաղին:

Ուշագրավ փաստեր.

  • Խաղից հետո Մորատան նշել է, որ ճաղատացել է՝ ի աջակցություն քաղցկեղով հիվանդ երեխաների:
  • Մեկ շաբաթ անց «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում Մորատան դարձյալ գոլի հեղինակ դարձավ՝ այն նվիրելով օրեր առաջ վնասվածք ստացած ու երկար ժամանակով շարքից դուրս մնացած Խեսե Ռոդրիգեսին:

  • Ալվարո Մորատան այս գնդակը համարում է լավագույնն այդ մրցաշրջանում և լավագույններից մեկը «Ռեալի» մարզաշապիկով:
  • Այս գոլը Մորատայի համար 6-րդն էր Լա Լիգայում: Եվս 2 գնդակ խփելուց հետո Ալվարոն հեռացավ «Ռեալից»՝ ընդունելով «Յուվենտուսի» առաջարկը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


17 տարի. Սեսկ Ֆաբրեգասի համար այս օրը յուրահատուկ է

«Յուվենտուսի» պատասխանը «Բարսելոնայի» գրառմանը

2-ը՝ 1-ի դիմաց. «Ռեալը» փոխանակում է առաջարկում «Յուվենտուսին»

Լիոնել Մեսին պատմական ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» թվիթերում ծաղրել է «Յուվենտուսին» ու Ռոնալդուին

«Բարսան» հաղթեց «Յուվենտուսին», «Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Դեմբելեն առաջ է մղում «Բարսելոնային» «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Հայտնի է՝ երբ կանցկացվեն «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները

Ռոնալդուն՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ. «ՊՇՌ-ն կատարյալ հիմարություն է»

Բենզեման ոչ մի փոխանցում չի կատարել Վինիսիուսին Մենդիին ասած խոսքերից հետո

Լիոնել Մեսին կարող է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

Բենզեման՝ Մենդիին՝ խաղընկերոջ մասին. «Փոխանցում չկատարես նրան, նա մեր դեմ է խաղում»

«Բարսելոնան» համաձայնել է խաղալ Եվրոպական Սուպերլիգայում

Զիդան. «Եթե շարունակենք այսպես խաղալ, ապա անպայման դուրս կգանք խմբից»

Բենզեման կրկնել է Ռոնալդուի ու Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում