fbpx

Գոլային օրացույց #15. Ո՞վ է ապրիլի 5-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Հերթական շաբաթը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Վստահ ենք՝ այս ընթացքում ձեր մտքում անցավ «Ո՞նց սենց շուտ անցավ էս շաբաթը» եզրույթը: Հաջորդիվ հանգստյան օրեր են, ֆուտբոլային տասնյակ հանդիպումներ, որոնց պետք է անպայման հետևել, գոլերը մտաբերել, որովհետև հաջորդ տարիների համար, բնականաբար, դրանք կարող են օրացույցով ուրբաթ լինել:

Ավանդույթի համաձայն, բոլոր նրանց համար, ովքեր չեն հասցրել ծանոթանալ մեր շարքի նախորդ գոլերին՝ դրանք ստորև ներկայացված են: Վայելեք մի քանիսն ու շարունակեք ընթերցել:

Գոլային օրացույց #14. Ո՞վ է մարտի 29-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #4. Ո՞վ է նոյեմբերի 23-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Այժմ անդրառնանք ապրիլի 5-ի գոլերին: Տարբեր թվականների այս օրը բավական շատ գոլեր են գրանցվել: Լուիս Սուարեսը տարիներ առաջ այս օրը «Սևիլիայի» հետ խաղում մկրատ տեսակի հարվածով դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ։ 2015 թվականի այս օրն էլ «Ռեալը» 9-1 հաշվով ջարդեց «Գրանադային»։ Ռոնալդուն այդ խաղում 5 գնդակ խփեց, որոնց մեկը շատ տպավորիչ էր։ Սակայն մեր ընտրած գնդակը հաստատ ոչ միայն այդ օրվա ու տարվա, այլև ֆուտբոլի պատմության ամենահիշարժան գոլերից մեկն է։

05.04.2014թ. «Ինտեր» – «Շալկե-04»․ Դեյան Ստանկովիչ

21-րդ դարի երկրորդ տասնամյակի մեկնարկում եվրոպական ֆուտբոլին տոն էր տալիս Միլանի «Ինտերը»։ «Ներաձուրիները» 2009/2010 մրցաշրջանում անհավանական արդյունքի հասան՝ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ հաղթելով Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Այդ կազմից անշուշտ առանձնանում էր սերբ կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը։

Լեգենդար ֆուտբոլիստն արդեն վաղուց էր մերվել իտալական ֆուտբոլին ու հատկապես «Ինտերին»։ Միլանյան թիմում Ստանկովիչն արդեն այդ տարիներին համարվում էր խորհրդանիշ ու շարժիչ ուժ։ Միջին գծում նա կարգավորում էր պաշտպանական գիծը, սակայն չէր մոռանում նաև հարձակմանը միանալու գոլեր խփելու մասին։ Դրանցից մեկը սա էր։

«Շալկեի» դարպասն այդ խաղում պաշտպանում էր երիտասարդ Մանուել Նոյերը։ Հենց նրա՝ գլխով խաղն էլ լրացուցիչ փայլ է տալիս այս գնդակին։ Սեփական տուգանային հրապարակից դուրս նման համարձակությամբ ոչ մի դարպասապահ գլխով չէր խաղա։ Սակայն ամեն ֆուտբոլիստ չէ, որ ավելի քան 40 մետրից նման կարգի հարված կկատարեր։

Սերբ ֆուտբոլիստը չսպասեց մինչև գնդակը իջնի, այլ միանգամից ընթացքից հարված կատարեց։ Այն իրականում այդքան էլ ուժեղ չէր, այլ ֆանտաստիկ աստիճանի դիպուկ ու նրբաճաշակ, ինչպես թենիսում։

«Այդ պահին իհարկե գիտակցեցի ինչ գնդակ խփեցի, սակայն խաղից հետո հեռուստացույցով դիտելուց հետո հիացմունք եմ ապրել։ Ափսոս միայն այդքանը կարողացա անել, ամբողջ տնով մեկ չեմ վազել ուրախությունից, որովհետև մենք պարտվել էինք», – այդ գոլի մասին պատմում է Ստանկովիչը։

Ի դեպ․

  • Թեպետ «Ինտերն» առաջինը հասավ գոլային հաջողության, խաղում վստահ հաղթանակ տոնեց «Շալկեն»՝ 5-2։
  • Սա «Ինտերի» պատմության ամենախոշոր հաշվով կրած պարտությունն էր Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։
  • «Ներաձուրիները» հաջորդ խաղում էլ մրցակցի հարկի տակ պարտություն կրեց 1-2 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից։
  • Դեյան Ստանկովիչի այս գնդակը Չեմպիոնների լիգայի ամենաարագ գոլերից մեկն է։ Այն խփվել է 25,54-րդ վայրկյանին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ինտերն» ու «Ռոման» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

«Ինտեր» – «Ռոմա»․ մեկնարկային կազմեր

Վանդա Նարան հաստատել է՝ որտեղ է խաղալու Իկարդին հաջորդ մրցաշրջանում

«Յուվենտուսն» ու «Ինտերը» կարող են աստղային փոխանակում իրականացնել

«Ծեր Սինյորան հոսպիտալացված է». «Յուվենտուսի» ձախողման գլխավոր մեղավորն ու պատճառները

Ա Սերիա․ «Նապոլին» և «Ինտերը» արտագնա հաղթանակներ տարան (տեսանյութ)

Մաուրո Իկարդին երազում է Իսպանիա տեղափոխվելու մասին

Գոլային օրացույց #16. Ո՞վ է ապրիլի12-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը

Մեսին ասել է, թե որն է իր ամենաանմոռանալի գոլերից մեկը (Տեսանյութ)

Սամուել Էտո՛օ-ն նշել է իր կարծիքով ֆուտբոլի պատմության լավագույն գործարքը

M.E.N. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսելոնա». տրիբունաները լեփ-լեցուն չեն լինելու»

«Մանչեսթեր Յունայթեդը» աննախադեպ քայլի կդիմի Անգլիայի առաջնությունում ձախողվելու դեպքում

Քրիս Սմոլինգի հավակնոտ կոչը Լիոնել Մեսիին

«Լիվերպուլը» շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի լավագույն գոլերը (տեսանյութ)