fbpx

Գոլային օրացույց #16. Ո՞վ է ապրիլի12-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Այսօր ուրբաթ է: Դա նշանակում է, որ հերթական անգամ պետք է փորփրենք ֆուտբոլի պատմությունը, հիշենք, թե այս օրը՝ ապրիլի 12-ին ինչ գեղեցիկ գոլեր են խփվել: Պտտվում ենք աշխարհով, բոլոր լիգաներով, դիտում ենք հարյուրավոր գնդակներ, ու, ի վերջո, գտնում ենք:

Սակայն մինչև այսօրվա գոլին անդրադառնալն առաջարկում եմ վերհիշենք մեր նախորդ ընտրածները: Դրանք ոչ պակաս գեղեցիկ, տպավորիչ ու կարևոր են:

Գոլային օրացույց #8. Ո՞վ է դեկտեմբերի 21-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #15. Ո՞վ է ապրիլի 5-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #5. Ո՞վ է նոյեմբերի 30-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Իսկ հիմա անդրադառնում ենք ապրիլի 12-ին: Այս անգամ ընտրությունը հատկապես բարդ էր: Ապրիլի 12-ին եղել են Չեմպիոնների լիգայի հանդիպումներ, ներքին առաջնությունների մասին էլ չենք խոսում: Գոլերը շատ էին: Այս օրը հերոսացել է հատկապես Կրիշտիանու Ռոնալդուն: 2012-ին գրավել էր «Ատլետիկոյի» դարպասը տուգանայինից կատարած փառահեղ հարվածով: Սակայն մենք ընրել ենք լրիվ ուրիշ խաղ ու գոլ:

12.04.2016. Ռոնալդու VS «Վոլֆսբուրգ»

Հերթական անգամ մեր շարքում մենք անդրադառնում ենք Ռոնալդուին: Պորտուգալացին 2016-ին անգերազանցելի էր: Նախ «Ռեալի» հետ նա նվաճեց Չեմպիոնների լիգան, ապա ամիսներ անց Պորտուգալիայի հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ տարվա վերջում արժանանալով «Ոսկե գնդակին»: Զնեդին Զիդանի գլխավորությամբ առաջին տարվա ընթացքում «արքայական» ակումբը գրանցեց արդյունք, որը գործնականում կրկնելն անհնար է:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ արտագնա առաջին խաղում «Ռեալը» պարտվեց «Վոլֆսբուրգին» 0-2 հաշվով: Խաղային տեսանկյունից գերմանական թիմը գերազանցեց տիտղոսակիր մրցակցին, իսկ աստղային պորտուգալացու ոչ մի հարված դիպուկ չստացվեց: Պատասխան տնային խաղում «Ռեալը» պետք է սեփական դարպասը պահեր անառիկ, մրցակցին էլ պատժեր 3 գոլային փամփուշտով…

Դեռևս առաջին խաղակեսում «Ռեալը» չեզոքացրեց 2 գնդակի տարբերությունը: Ավելի ճիշտ դա արեց Կրիշտիանուն: Սկզբում Ռոնալդուն եզրափակեց Դանի Կարվախալի փոխանցումը, րոպեներ անց անկյունայինի խաղարկումից ու Տոնի Կռոսի կատարած փոխանցումից հետո անթերի կատարեց գլխով հարվածը:

Ռոնալդու 1

Ռոնալդու 2

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար ևս մեկ գնդակ էր հարկավոր: «Ռեալը» մեծացնում էր ճնշումը մրցակցի դարպասի ուղղությամբ, Ռոնալդուն առիթը բաց չէր թողնում հարված կատարելու համար, սակայն հարվածներից և ոչ մեկը դիպուկ չէր ստացվում: Գերմանական ակումբի ֆուտբոլիստները մինչև վերջին րոպեները պաշտպանվում էին և աշխատում էին չխախտել կանոնները սեփական տուգանայինի մատույցներում: Սակայն…

77-րդ րոպեին «Վոլֆսբուրգի» փորձառու հենակետային Լուիս Գուստավոն անզգույշ պայքարեց ու գցեց Լուկա Մոդրիչին: Դիրքն ավելի քան իդեալական էր Ռոնալդուի համար: Պորտուգալացի ֆուտբոլիստը դիրքից չվրիպեց՝ կատարելով նախանձելի ճշգրտության հարված:

Փաստեր.

  • Այս գնդակը Ռոնալդուի համար 16-րդը և վերջինն էր ՉԼ 15/16 խաղարկություններում: Կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերում նա խփած գնդակներով աչքի չընկավ, սակայն դա էլ էր բավական լավագույն ռմբարկու դառնալու համար:
  • Ռոնալդուին միայն մեկ գնդակ չբավարարեց իր անձնական ցուցանիշին հավասարվելու համար: 13/14 մրցաշրջանում նա խփել էր 17 գնդակ:
  • «Ռեալը» հասավ եզրափակիչ, որտեղ երկրորդ անգամ վերջին 2 տարվա ընթացքում պարտության մատնեց «Ատլետիկոյին» ու դարձավ ՉԼ հաղթող: Հաջորդ 2 մրցաշրջաններում «սերուցքայինները» կրկնեցին իրենց հաջողությունը:
  • Ռոնալդուն դարձյալ այդ դեպքերում դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու:
  • Ռոնալդուի համար «Վոլֆսբուրգի» դեմ խաղում գրանցած հետ-տրիկը 5-րդն էր Չեմպիոնների լիգայի խաղարկություններում: Այդ ցուցանիշով նա հավասարվեց Լեո Մեսիին: Այժմ երկու վարպետներն ունեն 8-ական հետ տրիկ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պելեն օրհնել է Ռոդրիգոյին և ճանապարհել «Ռեալ»

Ռամոսը նույնիսկ հարսանիքի ժամանակ է խախտել կանոնները (ծաղրանկար, լուսանկարներ)

Ռոնալդուին բռնաբարության գործով դատարան են կանչել

Պոգբան պատրաստ է բոյկոտել

«Ատլետիկոն» 40 միլիոն եվրո է առաջարկում «Ռեալի» ֆուտբոլիստի համար

Թալանել են «Ռեալի» հերթական ֆուտբոլիստի տունը

«Ռեալը» 60 գոլ է «գնել»

Ռոնալդու. «Անմոռանալի մրցաշրջան էր»

Պոգբան ճնշում է գործադրում «Մանչեսթեր Յունայթեդի» վրա

Պաշտոնական. «Այնտրախտում» Յովիչին կփոխարինի Յովելիչը

Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստները պատվո միջանցքով են դիմավորել Մանեին (տեսանյութ)

Ռիբերին խոսել է իր մարզական կարիերայի ամենամեծ անարդարության մասին

«Նույնիսկ երեխաներիս չէի ուզում դպրոց տանել». Լուիս Սուարեսի կարիերայի ամենավատ պահը

Ո՞ւմ շնորհանդեսն է եղել ամենամարդաշատը ֆուտբոլի պատմության մեջ

«Ռեալը» զգուշացնում է Պոգբային

Տրանսֆերային ամենախոշոր ու «թավշյա» 5 հեղափոխությունները