fbpx
Բաժիններ

Գոլային օրացույց #17. Ո՞վ է ապրիլի 26-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Դրսում արև է, եղանակը՝ տաք, օրը՝ ուրբաթ: «Երբ են անցնելու այս ժամերը՝ գնանք տուն հանգստանանք ու ֆուտբոլ նայենք» մտքով անցկացնում ենք աշխատանքային օրվա վերջին օրը: Բայց մի րոպե…այսօր Գոլային օրացույցն է՝ ֆուտբոլի պատմության հերթական հիշարժան գոլը հիշելու օր:

Ֆուտբոլային օրացույցը թերթելիս գտանք ապրիլի 26-ին խփված ամենագեղեցիկ գոլերը: Թեկնածուները բավական շատ էին՝ գոլեր տուգանայիններից, հեռահար հարվածներ, մկրատ տեսակի գոլեր: Սակայն այն գոլը, որը մենք ընտրել ենք, թեպետ ինքնին ֆանտաստիկ չէ, սակայն մխրճված է բոլոր երկրպագուների հիշողության մեջ՝ անկախ թիմային նախապատվությունից: Բայց մինչև այդ՝ հայացք գցեք նախորդ ուրբաթների լավագույն գոլերից մի քանիսին:

Գոլային օրացույց #5. Ո՞վ է նոյեմբերի 30-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #14. Ո՞վ է մարտի 29-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Տրոյ Դինի vs «Լեսթեր»

Գաղտնիք չէ, որ Եվրոպայում մի շարք ֆուտբոլային առաջնություններ մրցաշրջանի ինչ որ հատվածից սկսած չեն ունենում այնպիսի ինտրիգներ, ինչպիսիք երկրպագուներն ակնկալում էին ի սկզբանե: Այդ իսկ պատճառով ֆուտբոլի իսկական սիրահարները նախըտրում են դիտել ոչ թե թոփ երկրների բարձրագույն դիվիզիոնների, այլև մեկ հարկ ներքևում մաքառող թիմերի մրցապայքարին: Հավատացեք՝ գրեթե միշտ Գերմանիայի կամ Անգլիայի՝ ուժով երկրորդ լիգաներում այնպիսի հանդիպումներ են անցկացվում, որ ուժեղագույնները կերազեն դրա մասին:

Անգլիայի երկրորդ դիվիզիոնի, կամ ինչպես մրցաշարն է կոչվում, Չեմպիոնշիփի 2012/2013 մրցաշրջանի եզրափակիչ հատվածում 4 թիմ պայքարում էր Պրեմիեր Լիգա մուտք գործելու համար (կանոնների համաձայն 1-ին և 2-րդ տեղը զբաղեցրած թիմերն ուժեղագույն դիվիզիոնի ուղեգիր ձեռք են բերում ավտոմատ կերպով, իսկ երրորդ ուղեգիրը վիճարկվում է 3-6-րդ հորիզոնականները զբաղեցրած 4 թիմերի միջև): Ձևավորված փոքրիկ մրցաշարում, որը մեկնարկում էր կիսաեզրափակիչից, «Ուտֆորդը» մրցում էր «Լեսթերի» հետ:

Դիմակայության առաջին խաղում «Լեսթերը» հաղթել էր 1-0 հաշվով: Երկորրդ խաղի 19-րդ րոպեին լուսատախտակին վառվում էր 1-1 հաշիվը, որն ավելի քան ձեռնտու էր «աղվեսներին»: «Ուտֆորդն» ամբողջ թիմով նետվեց գրոհի. անհրաժեշտ էր ևս 2 գնդակ խփել եզրափակիչ դուրս գալու համար: Ի վերջո, 65-րդ րոպեին Մատեյ Վիդրան առաջ մղեց տան տերերին: Դեռ մեկ գնդակ էլ պետք էր խփել: Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը դարպասի նոր գրավում չարձանագրվեց: Մրցավարն ավելացրեց ևս 4 րոպե…

Վերջին րոպեին Լեսթերը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն իրացնելու համար ձգեց մոտ 2 րոպե ժամանակ: Հյուրերի կիսապաշտպան Անտոնի Նոկարը գնդակին մոտեցավ արդեն թուլացած՝ «իրացնեմ-չիրացնեմ՝ եզրափակիչում ենք» մտքով: Սակայն նրա հարվածից ու կրկնահարված հետո փայլեց «Ուոտֆորդի» դարպասապահ Մանուել Ալմունիան: Նա ոչ միայն հետ մղեց հարվածները, այլև ակամա սկսեց նոր գրոհ, որը գլխավոր մրցավարը թույլ տվեց ավարտել: Ո՞վ կարող էր մտածել, որ վայրկյաններ անց «Ուոտֆորդի» առաջատար Տրոյ Դինին գոլ կխփի ու….խելագարություն: Երբ բառերն անզորն լինում, օգնության է հասնում տեսանյութը:

Ի՞նչ եղավ հետո

  • «Ուոտֆորդը» դուրս եկավ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ, որտեղ սակայն պարտվեց «Քրիստալ Փելասին»:
  • Տրոյ Դինին անմիջապես դարձավ ակումբի երկրպագուների սիրելին, իսկ Ալմունիայի հեռանալուց հետո կրեց ավագի թևկապը:
  • Դինին այդ մրցաշրջանում խփեց 22 գնդակ ու դարձավ ակումբի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որը 2 տարի անընդմեջ դառնում է 20+ գոլի հեղինակ:
  • Դինին 2 անգամ մերժել է Ճամայկայի հավաքականի հրավերը՝ հույս ունենալով խաղալ Անգլիայի ազգային թիմում, սակայն այդպես էլ հրավեր չստացավ:
  • Դինին փորձ է կատարել խաղալու Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում, սակայն մերժում է ստացել, որովհետև հյուսիսիռլանդական արմատներ չունի:

 


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գլխավոր մրցավարն արձանագրել է «Տոտենհեմի» գոլը, չնայած VAR-ի լուսատախտակն այլ բան էր հուշում

«Չելսին» հաղթեց, «Տոտենհեմը» փրկվեց պարտությունից Լոնդոնում (տեսանյութ)

Հիվանդության պատճառով լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը, հետո՝ նկատվել խաղատանը

«Լիվերպուլը» ոչ հեշտությամբ, բայց շարունակում է հաղթարշավը՝ առավելության հասնելով «Լեսթերի» նկատմամբ (տեսանյութ)

«Լեսթերը» շարունակում է փայլել, հերթական «զոհը» «Նյուքասլն» էր (տեսանյութ)

«Սիթին» ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Ուոթֆորդին», Բերնարդու Սիլվան՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Սիթին» 18 րոպեում 5 գնդակ է ուղարկել «Ուոթֆորդի» դարպասը (տեսանյութ)

«Լեսթերը» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Օբամեյանգի դուբլը հաղթելու համար քիչ էր «Արսենալին» (տեսանյութ)

Հայտնի է «Չելսի» – «Լեսթեր» հանդիպման մրցավարի փոփոխման պատճառը

«Չելսին» չկարողացավ հաղթել «Լեսթերին» (տեսանյութ)

«Փյունիկի» դեմ խաղից առաջ «Վուլվերհեմփթոնը» ոչ-ոքի խաղաց ԱՊԼ-ի մեկնարկային տուրում (տեսանյութ)

Նունու Էշպիրիտու Սանտու․ «Փյունիկը» նախորդ փուլում լավ դրսևորեց իրեն, մեզ դժվար խաղ է սպասվում»

Պաշտոնական. Հարի Մագուայրը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

Հարի Մագուայրը Մանչեսթերում է. տրանսֆերը մոտ է կայացմանը (տեսանյութ)

Հարի Մագուայերը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»