fbpx
Բաժիններ

Գոլային օրացույց #18. Ո՞վ է մայիսի 3-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Հերթական շաբաթը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Վստահ եմ՝ այս ընթացքում ձեր մտքում էլի ասացիք «Էս ոնց սենց շուտ անցավ էս շաբաթը»: Առջևում հանգստյան օրեր, ֆուտբոլային տասնյակ հանդիպումներ, որոնց պետք է հետևել, գոլերը մտաբերել, որովհետև հաջորդ տարիների համար դրանք կարող են օրացույցով ուրբաթ լինել:

Ավանդույթի համաձայն, բոլոր նրանց համար, ովքեր չեն հասցրել ծանոթանալ մեր շարքի նախորդ գոլերից մի քանիսին՝ դրանք ստորև ներկայացված են: Վայելեք ու շարունակեք ընթերցել: Ի դեպ, այսօրվա գոլային օրացույցը լիարժեք հասկանալու համար հատկապես խրախուսվում է շարքի 14-րդ սերիայի վերադիտումը:

Գոլային օրացույց #15. Ո՞վ է ապրիլի 5-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #8. Ո՞վ է դեկտեմբերի 21-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային_օրացույց#12. Ո՞վ է փետրվարի 15-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #14. Ո՞վ է մարտի 29-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Այժմ անդրառնանք մայիսի 3-ի գոլերին: Տարբեր թվականների այս օրը բավական շատ գոլեր են գրանցվել: Առանց որևէ կասկածի գիտակցում էինք, որ կգտնենք Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի՝ տարբեր տարիներին խփված գոլեր: Անկեղծ՝ այդ գոլերից ոմանք տեղ կգտնեին մեր օրացույցում, սակայն քանի որ սա «Մեսի-Ռոնալդու» օրացույց չէ, որոշեցինք դիտարկել այլ թեկնածուների: Ու բառի բուն իմաստով գտանք մի գոլ, որը միևնույն ժամանակ ՉԳՈԼ էր, ու իսկական օրացուցային էր:

Լուիս Գարսիա VS «Չելսի»

Չեմպիոնների լիգայի 2004/2005 խաղաշրջանի խմբային փուլը մեծագույն դժվարությամբ հաղթահարելուց հետո «Լիվերպուլին» որևէ մեկը չէր համարում անգամ կիսաեզրափակիչ մտնելու թեկնածու, սակայն մերսիսայդյան ակումբը ամբողջությամբ փակեց այդ տարվա Անգլիայի առաջնության էջը ու որոշեց լիարժեք կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա: Բենիտեսի թիմը կերրպարանափոխվեց: Լևերկուզենի «Բայերին» չնկատելուց հետո «բիթլները» մտան քառորդ եզրափակիչ՝ մրցելու «Յուվենտուսի» հետ: Գերմանական ակումբի հետ երկու խաղերում փայլած Լուիս Գարսիան դատապարտեց նաև «Ծեր Սինյորային» ու իր թիմին դուրս բերելով կիսաեզրափակիչ:

«Չելսիի» հետ դիմակայության առաջին ռաունդում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: «Էնֆիլդում» կայանալիք խաղին թիմերը պատրաստվել էին լավագույն կերպով: Գուցե Ժոզե Մոուրինյոն դիտարկում էր հերթական 0-0-ն գլորել ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Սակայն հանդիպման մեկնարկում, օգտվելով ֆաների խելահեղ աջակցությունից, «Լիվերը» գնդաց առաջ ու բացեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Լուիս Գարսիան: Ուշադրություն դարձրեք թիմի ավագ Սթիվեն Ջերարդի փառահեղ փոխանցմանը:

Մերսիսայդցիները զգացին, որ ձախ թևից գրոհելու շանսերը շատ են: Գրոհը սկսեցին, գնդակն ուղարկեցին կենտրոն, անգերազանցելի Ջերարդը դարպասապահի հետ տետ-ա-տետ հանդիպման ուղարկեց Միլան Բարոշին: Չեխ ֆուտբոլիստն իր հայրենակից Պետր Չեխի հետ բախման արդյունքում գնդակը դարպասն ուղարկել չկարողացավ, սակայն վրա հասնող Լուիս Գարսիան առաջինը դիպավ գնդակին, և երբ այն օդում հատեց դարպասային գիծը, Գալասն այն հեռացրեց դարպասից: Բայց արդեն ուշ էր. գլխավոր մրցավարը գոլն արձագանքել էր, «Էնֆիլդը» թնդում էր:
Գոլից հետո հանդիպումը հիշեցնում էր ոչ թե ֆուտբոլ, այլ հերոսամարտ: Հաջորդ 85-90 րոպեների ընթացքում Մոուրինյոն «Լիվերպուլին» «քյուֆթա» էր սարքել բառի բուն իմաստով՝ ծեծելով բոլոր ձևերով ու բոլոր կետերում: Սակայն պատճառները բավական չէին ավտոբուսի դռները բացելու համար: «Լիվերպուլը» դիմացավ ու դուրս եկավ եզրափակիչ:

Ի՞նչ եղավ հետո

  • Գոլի լինել/չլինելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են առ այսօր: Կողմերից որևիցե մեկն այդպես էլ չկարողացավ փաստարկներ բերել իր պնդումը հաստատելու համար:
  • Միջազգային մակարդակով այս գոլն անվանվեց «գոլ-ֆանտոմ»:
  • Ժոզե Մոուրինյոն Լուիս Գարսիայի այս գոլն անվանել է «լուսնից ընկած»:
  • Ընդունված է համարել, որ հենց այս հանդիպումից հետո սրվեցին Մոուրինյոյի ու Բենիտեսի հարաբերությունները:
  • Հաղթելով «Չելսիին»՝ «Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ մրցելու «Միլանի» հետ: Հետագայում այն անվանցեց «Ստամբուլյան հրաշք»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գվարդիոլա. «Շնորհավորում եմ, «Լիվերպուլ», դու ԱՊԼ-ի չեմպիոնն ես»

Շևչենկոն կարծում է՝ «Միլանից» «Չելսի» տեղափոխությունը սխալ որոշում չի եղել

Կարագեր․ «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի ուժեղագույն թիմն է»

«Լիվերպուլն» ԱՊԼ-ի ռեկորդ սահմանեց

«Չելսին», «Յունայթեդն» ու «Տոտենհեմը» հաղթանակներ տարան (տեսանյութ)

«Լիվերպուլը» պահում է 100 տոկոսանոց ցուցանիշը. Սալահը ձևակերպեց վերջնահաշիվը (տեսանյութ)

«Լիվերպուլը» Մանեի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ է տանում առաջին խաղակեսում (տեսանյութ)

Լեմպարդ. «Վուլվերհեմփթոնը կարող է մտնել ԱՊԼ-ի լավագույն վեցնյակ»

Ակումբային ֆուտբոլի շռնդալից վերադարձը. ինչ խաղեր դիտել այսօր

Սալահը զվարճալի տեսահոլովակի միջոցով հայտնել է, որ ոչ մի խնդիր չունի Մանեի հետ

BBC-ն ներկայացրել է ուրբաթ օրվա տրանսֆերային խոսակցությունները

Ռեշֆորդ. «Սուլշերը ավելի լավ է հասկանում խաղացողներին, քան Մոուրինյոն»

Հայտնի է ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն մարզչի անունը

Մոուրինյո. «Մեսին ինձ ավելի լավ մարզիչ դարձրեց»

Սեբալյոս. «Լիվերպուլի» նման ուժեղ թիմ երբեք չեմ տեսել»

«Կուզեի Մոուրինյոյին տեսնել «Բարսելոնայում». Էտո՛օ