fbpx

#Գոլային_օրացույց_#20. Ո՞վ է հունիսի 7-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Այսօր  հերթական ուրբաթն է: Իսկ դա նշանակում է, որ հերթական անգամ պետք է քչփորենք ֆուտբոլի պատմությունը, հիշենք, թե այս օրը՝ հունիսի 7-ին (հին ու նոր տոմարով, անգամ) ինչ գեղեցիկ գոլեր են խփվել: Պտտվում ենք ամբողջ աշխարհով, բոլոր լիգաներով, դիտում ենք հարյուրավոր գնդակներ, ու, ի վերջո, գտնում ենք:

Սակայն մինչև այսօրվա գոլին անդրադառնալն առաջարկում եմ վերհիշենք մեր նախորդ ընտրածներից մի քանիսը: Դրանք ոչ պակաս գեղեցիկ, տպավորիչ ու կարևոր են:

Գոլային օրացույց #5. Ո՞վ է նոյեմբերի 30-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային_օրացույց_#10. Ո՞վ է հունվարի 18-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #15. Ո՞վ է ապրիլի 5-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Իսկ հիմա անդրադառնում ենք հունիսի 7-ին:  Հունիսի 7-ի դրությամբ, սովորաբար ավարտված են լինում ակումբային մրցաշարերը, և անցկացվում են միջազգային ընկերական կամ ընտրական հանդիպումներ: Այդ դեպքում՝ ինչպես ասում են, «եթե ինչ-որ հարցում բարդությունների առաջ եք կանգնում, օգնություն հայցեք հայերից»: Այդպես էլ եղավ: Մերոնց մասնակցությամբ միանգամից 2 խաղ: Երկու դեպքում էլ մերոնք պարտվեցին: Սակայն եթե 2014-ին մերոնք տանը 0-1 հաշվով զիջեցինք Մալթային, 2003-ին Լվովում տվեցինք տվյալ ֆուտբոլային օրվա գլխավոր բոմբ խաղն ու տարվա կտրվածքով լավագույն գոլերից մեկը:

Ալբերտ Սարգսյան VS Ուկրաինա

Հայաստանի ազգային հավաքականն իր ստեղծման օրվանից անցել է բարդ ժամանակահատվածներ: Այդ ընթացքում, մերոնք ձևավորվել են որպես էմոցիանալ, նվիված ոչ կայուն թիմ, որը տարիների ընթացքում ձեռք է բերում սկզբունքային մրցակից: Այնպես է ստացվել, որ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում մեր թիմին գրեթե միշտ բաժին էր հասնում Ուկրաինայի հավաքականը:

Եվրո-2004-ի ընտրականում էլ նույն պատկերը գրանցվեց: Մերոնք հայտնվեցին Ուկրաինայի, Հունաստանի Հյուսիսային Իռլանդիայի ու Իպանիայի հետ միևնույն խմբում: Մինչև այդ՝ ընտրական նախորդ փուլերում մեր թիմին բաժին էին հասել դեղին կապույտները, ու մեզ ոչ մի դեպքում չէր հաջողվում հաղթել: 2004-ի ըտրական առաջին խաղում գրացված մարտական ոչ-ոքին, սակայն թույլ էր տալիս ակնկալել, որ մերոնք կարող էին վերջապես 3 միավորի հույսեր տածել…:

Լվովում կայացած խաղի մեկնարկում մերոնք արդեն հաշվի մեջ առաջ էին անցել: 11 մետրանոցից դիպուկ հարվածով աչքի էր ընկել Ալբերտ Սարգսյանը: Մինչև ընդմիջում տան տերերը Ալեքսանդր Գորշկովի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկում, երբ խաղադաշտում բացարձակ ոչինչ տեղի չէր ունենում, Ալբերտ Սարգսյանը գնդակը վերցրեց դաշտի կենտրոնից, շրջանցեց Գորշկովին ու կրակեց: Այն, ինչե ղավ հետո, կարող եք դատել հանդիպման մեկնաբան Վլադիսլավ Բատուրինի արձագանքից:

 

Թվում էր՝ այս գնդակը ոգևորության ալիք կբարձրացներ մեր տղաների շրջանում, սակայն եղավ այն, ինչ լինում է գրեթե միշտ (անգամ այսօր): Մեր տղաները վերջին վայրկյաններին բնավորությույն ցույց չտվեցին ու վերջին վայրկյաններին գնդակ ընդունեցին: Հանդիպման տեսեությունը դիտելուց կարելի է հասկանալ, որ այս հաղթանակն ուկրաինացիները հասան ոչ թե խաղային հատկանիշների, այլ խելահեղ երկրպագության ու մրցավարության հաշվին:

Ի դեպ. 

  • Մեր ընտրանին Ուկրաինայի հետ անցկացրեց իր 8-րդ հանդիպումը և կրեց 5-րդ պատնությունը, մյուս 3-ում գրանցվել է ոչ ոքի:
  • Այդ օրվանից ի վեր՝ Հայաստանի և Ուկրաինայի հավաքականները չեն հանդիպել:
  • Ալբերտ Սարգսյանի խփած գնդակը Eurosport Հ/Ը վարկածով տեղ գտավ 2003 թվականի լավագույն գոլերի տասնյակում:
  • Սա նրա վերջին (3-րդ) գնդակն էր ազգային թիմում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը