Գոլային օրացույց #3. Ո՞վ է նոյեմբերի 16-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Գոլային օրացույց #3. Ո՞վ է նոյեմբերի 16-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Այսօր  հերթական ուրբաթն է: Իսկ դա նշանակում է, որ հերթական անգամ պետք է քչփորենք ֆուտբոլի պատմությունը, հիշենք, թե այս օրը՝ նոյեմբերի 16-ին (հին ու նոր տոմարով, անգամ) ինչ գեղեցիկ գոլեր են խփվել: Պտտվում ենք ամբողջ աշխարհով, բոլոր լիգաներով, դիտում ենք հարյուրավոր գնդակներ, ու, ի վերջո, գտնում ենք:

Սակայն մինչև այսօրվա գոլին անդրադառնալն առաջարկում եմ վերհիշենք մեր նախորդ ընտրածները: Դրանք ոչ պակաս գեղեցիկ, տպավորիչ ու կարևոր են:

Գոլային օրացույց. Ո՞վ է նոյեմբերի 2-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #2. Ո՞վ է նոյեմբերի 9-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Իսկ հիմա անդրադառնում ենք նոյեմբերի 16-ին: Եթե անկեղծ՝ երկրորդ պարագայում մի լավ տանջվեցինք, մինչև ընտրությունը կատարեցինք: Այս անգամ ընտրությունը հատկապես բարդ էր: Նոյեմբերի 16-ը մեկ-երկու անգամ եղել է աշխարհի կամ Եվրոպայի առաջնության անցումային խաղերի օր, և այդ ընթացքում խփվել են տպավորիչ գոլեր: Թուրքիա-Շվեյցարիա հանդիպման ընթացքում, թեպետ, գոլերը շքեղ չէին, բայց միայն այդ խաղը տեղով հուր ու կրակ էր:

Բայց չենք մոռանում՝ ինչի համար ենք հավաքվել: Վայելում ենք օրվա գոլը.

Գաբրիել Բատիստուտա 16.11.2002 

Արգենտինայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (այդ ժամանակ) քայլ առ քայլ մոտենում էր իր կարիերայի մայրամուտին: Թեպետ այս գոլը 4-րդն էր 33-ամյա հարձակվողի համար, սակայն «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն արդեն ոչ մի կերպ չէր վստահում Բատիգոլին: Արգենտինացին կիսատ-պռատ հանդիպումներում կարողանում էր կարևոր գոլեր խփել, սակայն նրա օգտակար գործողության գործակիցը խաղից խաղ նվազում էր:

Ստացած բազմաթիվ ծանր վնասվածքներից հետո Բատին չկոտրվեց ու շարունակեց ելույթները «Ռոմայի» կազմում: Առհասարակ 2002/2003 մրցաշրջանը նրա ու «Ռոմայի» համար հաջող չմեկնարկեց: Թիմը ոչ մի կերպ չէր կարողանում հաղթանակ տանել, իսկ սկզբունքային մրցակիցների դեմ խաղերում «գայլերը» հիմնականում անդեմ էին գործում. չէր օգնում անգամ Տոտտին: Ուզած-չուզած Կապելոն ապավինում էր «ծերուկ» Բատիստուտայի օգնությանը:

Հիշյալ խաղի երկրորդ կեսում Բաիստուտան փոխարինեց երիտասարդ Կասանոյին ու ընդամենը մի քանի րոպե անց ցույց տվեց բոլորին, թե ինչպես պետք է գործի մաքուր կենտրոնական հարձակվողը: Առաջ անցնելով Ֆաբիո Կանավարոյից՝ Բատին ճիշտ ժամանակին պարզեց ոտքն ու դարձավ գոլի հեղինակ: Առաջին հայասցքից կասեք «բայց սա ի՞նչ գոլ է որ»: Ինքը արգենտինացին հարցազրույցներում նշում է, որ այս գոլն իր կարիերայում ամենաբարդերից մեկն է:

«Այդ խաղում պետք էր դուրս գալ խաղադաշտ ու գոլ խփել: «Ինտերն» այդ տարի չեմպիոնական հավակնություններ ուներ: Մենք էլ: Այդ թիմում խաղում էին Իտալիայի առաջնության լավագույն պաշտպաններից եկուսը՝ Կանավարոն ու Կորդոբան: Դարպասում էլ իմ լավ ընկեր, զորեղ Տոլդոն էր: Ինձ հաջողվեց լավ դիրք ընտրել, բայց հարվածելու համար, միևնույնն է, պետք է ոտքս պտտեի մոտ 90 աստիճանով: Իսկ այդ ժամանակ նոր էի ապաքինվել հենց աջ ոտքի վնասվածքից: Չնայած բարդ դիրքին՝ ես արեցի դա», – ասել է Բատիստուտան:

Մի քանի փաստ այս գոլի մասին՝

  • Այս գոլը վերջինն էր Բատիստուտայի համար «Ռոմայի» կազմում: Խոսքը վերաբերում է Իտալիայի առաջնություններին: Դրանից հետո Բատիգոլը աչքի է ընկել «գայլերի» կազմում միայն Չեմպիոնների լիգայի՝ «Այաքսի» դեմ պարտված խաղում:
  • Այս գոլից հետո Մասիմո Մորատին («Ինտերի» նախկին նախագահ) հայտարարել է, որ Բատիստուտան լավագույն հարձակվողն է, ում նա երբեք չի կարողացել ձեռք բերել իր թիմի համար:
  • Ընդամենը 50 օր հետո Բատին վարձավճարով տեղափոխվեց «Ինտեր»՝ փոխարինելու վնասվածք ստացած Կրեսպոյին:
  • Այս գոլը դարձավ ռեկորդային՝ 16-րդը «Ինտերի» դարպասը: Ոչ մի թիմի նա ավելի շատ գոլ չի խփել: Ընդ որում այդ գոլերից միայն 3-ն է Բատիստուտան խփել 11 մետրանոցից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 21 տարեկան հասակում

«Ռոման» վերսկսել է խմբային մարզումները (տեսանյութ)

«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

Զիդանը խախտել է մեկուսացման ռեժիմը

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Մոուրինյոն ասել է՝ միայն որ դեպքում է արտասվում

«Յուվենտուսը» Պոգբայի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկում է 3 խաղացող

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Հիգուային․ «Չէի ցանկանա լինել Լաուտարոյի իրավիճակում»

«Բարսելիոնայի» միայն 6 ֆուտբոլիստի ապագան է երաշխավորված ակումբում

Ջորկաեֆի հրաժեշտի խոսքը «Ինտերի» նախկին մարզչին

Անչելոտի. «Նա փոխեց իմ պատկերացումը ֆուտբոլի մասին»

Մոուրինյոն պատմել է, որ 2 անգամ մերժել է «Ռեալին»