fbpx

Գոլային օրացույց #4. Ո՞վ է նոյեմբերի 23-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Հերթական շաբաթը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Վստահ եմ՝ այս ընթացքում ձեր մտքում էլի ասացիք «Էս ոնց սենց շուտ անցավ էս շաբաթը»: Առջևում հանգստյան օրեր, ֆուտբոլային տասնյակ հանդիպումներ, որոնց պետք է հետևել, գոլերը մտաբերել, որովհետև հաջորդ տարիների համար դրանք կարող են օրացույցով ուրբաթ լինել:

Ավանդույթի համաձայն, բոլոր նրանց համար, ովքեր չեն հասցրել ծանոթանալ մեր շարքի նախորդ գոլերին՝ դրանք ստորև ներկայացված են: Վայելեք ու շարունակեք ընթերցել:

Գոլային օրացույց. Ո՞վ է նոյեմբերի 2-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #2. Ո՞վ է նոյեմբերի 9-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #3. Ո՞վ է նոյեմբերի 16-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Այժմ անդրառնանք նոյեմբերի 23-ի գոլերին: Տարբեր թվականների այս օրը բավական շատ գոլեր են գրանցվել: Մասնավորապես լեգենդար Ջորջ Վեա իր հաղթական քայլերթը դեպի սենսացիոն «Ոսկե գնդակը» սկսել է Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» դարպասը խփած փայլուն գոլով, մերսիսայդյան դերբիում «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Բայց մեր ընտրած գոլն անկասկած, ամենագեղեցիկն է ու հիշարժանը:

Կևին-Պրինս Բոատենգ – 23.11. 2011, «Միլան» – «Բարսելոնա»

Չեմպիոնների լիգայի 2011/2012 թվականների խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը երկրպագուներին պարգևեց անմոռանալի դիմակայություն: Դեռևս խաղարկությունը չմեկնարկած արդեն պարզ էր՝ «Միլանն» ու «Բարսելոնան» չեն հիասթափեցնի: Խմբի բացման խաղում գրանդները մարտական ոչ-ոքի արեցին՝ 2-2, իսկ պատասխան խաղում, որը գործնականում ոչինչ չէր որոշում, ուժեղ գտնվեցին «Բարսայի» տղաները` 3-2:

Այդ տարի բոմբում էր Կևին-Պրինս Բոատենգը: Գանացի ֆուտբոլիստն այդ հանդիպումից բառացիորեն 1 ամիս առաջ շշել էր Իտալիայում՝ օգնելով «Միլանին» փայլուն քամբեք անել: «Ռոսոներիները» պարտվում էին «Լեչեին» 0-3 հաշվով, սակայն երկրորդ կեսում Բոատենգը մտավ ու իր հեթ-տրիկով շրջեց խաղի ընթացքը` 4-3:

«Բարսելոնայի» հետ հանդիպումը մրցաշարային ոչ մի նշանակություն չուներ: Ուստի կարելի էր հրաշալի հանդիպում կազմակերպել 78 հազար երկրպագուների ու միլիոնավոր հեռուստադիտողների համար: Կոմբինացիոն խաղ, հախուռն գրոհներ, փայլուն տեխնիկա…ամեն կերպ կարելի է գնահատել հանդիպումը, իսկ ահա Բոատենգի գոլի համար էպիտետները քիչ են:

Չունենալով արտառոց ֆիզիկական և աստվածատուր տվյալներ՝ Բոատենգը խաղում էր էլեգանտության վրա: Շատ հաճախ նա պարզունակ հարվածի կամ փոխանցման փոխարեն աչքի էր ընկնում էքստրավագանտ գործողություններով: «Բարսելոնայի» հետ խաղում այդ ամեն ինչը միաձուլվեց հրաշալի գոլի հետ:

Դիրքը բացարձակ հարվածային չէր, մրցակիցներն էլ այնքան շատ էին, որ «գնա գալիս եմ»: Բոատենգին ոչինչ չէր մնում, քան բարդագույն կասեցում կատարել: Դրանից հետո եղավ կրնկով խաղ, որից Աբիդալը մինչև այսօր ուշքի չալիս: Իսկ հարվածն այնքան ուժեղ էր, որ ծերուկ Աբիատին չհասցրեց փակել մոտակա անկյունը, թեպետ հենց այնտեղ էլ նա կանգնած էր:

«Ես երբեք նախօրոք չեմ մտածում, թե այս կամ այն դրվագում ինչպես եմ գործելու: Այդ խաղում տիպիկ իրավիճակ գրանցվեց: Ակնթարթների հարց էր: Ես արագ կողմնորոշվեցի, շրջանցեցի Աբիդալին և ուժեղ հարված կատարեցի», – անկեղծացել է Բոատենգը:

«Իմ դեմ տարբեր ֆուտբոլիստներ են խաղացել, որոնք կարողացել են ինձ շրջանցել ու դառնալ գոլի հեղինակ: Սովորաբար, ես պայքարում եմ մինչև վերջ ու թույլ չեմ տալիս մրցակցին իմ եզրից գոլ խփի: Բոատենգի պարագայում լրիվ այլ էր: Ամեն ինչ անյքան արագ տեղի ունեցավ…այդտեղ ոչ մի պաշտպան չէր կարողանա հասցնել նրա հետևից: Բարձր մակարդակի գոլ էր», – Բոատենգի գոլի մասին խոսել է գլխավոր տուժող Էրիկ Աբիդալը:

Այլ փաստեր Բոատենգ-«Միլան»-«Բարսելոնա» եռամիակցության մասին

  • Բոատենգն ու «Միլանը» հասցրին 2011/2012 մրցաշրջանում ևս 2 անգամ մրցել «Բարսայի» հետ: Քառորդ եզրափակիչ առաջին դիմակայությունում Բոան ու ընկերները ոչ-ոքի խաղացին. սակայն տնային խաղում «Բարսան» ոչ մի շանս չթողեց մրցակցին՝ 3-1:
  • Հաջորդ մրցաշրջանում այս թիմերը նորից հանդիպեցին: Այս անգամ 1/8 եզրափակիչում: Այս անգամ էլ Բոատենգն անմասն չմնաց գոլային հրավառությունից: Նրա գոլի շնորհիվ «Միլանը» հաղթեց առաջին խաղում 2-0 հաշվով, սակայն դա էլ բավարար չեղավ Բոատենգին ու թիմակիցներին շարժվել առաջ: Պատասխան խաղում «Բարսան» ջնջեց մրցակցին 4-0 հաշվով:
  • Իր վերջին՝ 8-րդ հանդիպումն ընդդեմ «Բարսելոնայի» Կիևին-Պրինս Բոատենգն անցկացրել է 2017-ի մայիսին՝ «Լաս-Պալմասի» կազմում: Այդ օրը հաղթանակ ակնկալելը մանկամտություն կլիներ, սակայն Բոան իր գործն արեց՝ կատարելով 1 գոլային փոխանցում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Համեստ «Ժիրոնան»՝ ահեղ «Ռեալի» և «Բարսելոնայի» սարսափ

Վալվերդե․ «Չեմ լարվում, երբ Մեսին պատրաստվում է 11 մետրանոց իրացնել»

Կարևոր վերադարձ․ «Բարսելոնայի» հայտացուցակը «Լիոնի» հետ խաղի համար

Մեսիի փառահեղ ցուցանիշը, որը կրկին զարմանք ու հիացմունք է առաջացնում

Ի՞նչ էր կատարվում Բոատենգի տանը, քանի դեռ նա մասնակցում էր «Վալյադոլիդի» հետ խաղին

Սուարեսն արթնացել էր «ձախ ոտքի վրա»․ ուրուգվայցու զարմանալի վրիպումները «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

Պիկե․ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների շրջանում ընդհանուր հոգնածություն նկատվեց»

«Բարսան» 3 միավոր ավելացրեց իր հաշվին «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

«Միլանը» գոլառատ խաղում հաղթեց «Ատալանտային» (տեսանյութ)

Մեսին դիպուկ էր․ «Բարսան» հաղթում է առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

Ռոնալդոն այսօր կվերադառնա «Կամպ Նոու» մարզադաշտ

«Բարսելոնան» հստակեցրել է Ալբայի ապագայի շուրջ իր դիրքորոշումը

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վալյադոլիդի» դեմ խաղի համար

Միակ ֆուտբոլիստը, որ Լա Լիգայի այս առաջնությունում իր թիմում բաց չի թողել նույնիսկ մեկ րոպե

«Հեղափոխական» տղան 18 տարի առաջ այս օրն է ժամանել Բարսելոնա (ծաղրանկար)