fbpx

Գոլային օրացույց #5. Ո՞վ է նոյեմբերի 30-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Այնպես է ստացվել, որ 2018 թվականի նոյեմբերի 30-ն  օրացույցով ուրբաթ է, իսկ դա նշանակում է, որ ևս մեկ աշխատանքային շաբաթ մոտեցավ ավարտին: Առաջիկա շաբաթ-կիրակի օրերին տեղի կունենան հանդիպումներ, որոնց պետք է պատրաստվել լավագույն կերպով: Իսկ էլ ինչպես, եթե ոչ վերհիշելով անցյալի լավագույն գոլերը: Մանավանդ նրանք, որոնք խփվել են նոյեմբերի 30-ին:

Նախ առաջարկում ենք ծանոթանալ մեր շարքի նախորդ գոլերին, հետո նոր անցնել այսօրվա հերոսին/հերոսներին:

Գոլային օրացույց. Ո՞վ է նոյեմբերի 2-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #2. Ո՞վ է նոյեմբերի 9-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #3. Ո՞վ է նոյեմբերի 16-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #4. Ո՞վ է նոյեմբերի 23-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Հիմա հիշենք նոյեմբերի 23-ի գոլերին: Տարբեր թվականների այս օրը բավական շատ գոլեր են գրանցվել: Ընդ որում՝ ոչ միայն շատ, այլև գեղեցիկ: Ի վերջո ընտրությունը պետք է կատարեինք 3 գոլի միջև: Սակայն Ռաֆայել վան դեր Վարտի գոլը դուրս մնաց մրցավազքից: Ում հետաքրքիր է՝ կարող է որոնել Վան դեր Վարտի գոլը «Ֆեյենորդին» հեռավոր 2003 թվականին: Բայց մեր ընտրությունն այլ էր:

«Յուվենտուս» – «Տորինո»՝ 2-1. 30.11.2014թ.

Լուսանկարում «Տորինոյի» եզրային պատպան Բրունո Պերեսն է, իսկ նրա կողքին «Յուվենտուսի» ֆուտբոլիստներն են: Ինչպես կռահեցիք, Թուրինյան դերբին՝ «Դերբիի դե լա Մալե»: Այստեղ ոչ մի դեպքում էական նշանակություն չունի, թե թիմերն ինչ դիրք են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Կարևորը հաղթանակն է:

Հանդիպման արդեն մեկնարկում «Յուվենտուսը» բացել էր հաշիվը: 11-մետրանոցից դիպուկ էր Արտուրո Վիդալը: Սակայն 6 րոպե անց «Տորինոն» անցավ հակագրոհի ու դրա արդյունքում հավասարեցրեց հաշիվը: Չնայած այս պարագայում չափազանցված է «Տորինոն» անցավ հակագրոհի» եզրույթը, որովհետև «ցլերի» կազմում գրոհող ֆուտբոլիստը միայն մեկն էր՝ Բրունո Պերեսը: Բրազիլացի ֆուտբոլիստը սեփական անկյունայինի դրոշակից վերցրեց գնդակը, ռեակտիվ արագությամբ շարժվեց առաջ ու այլևս չբաժանվեց դրանից մինչև հարվածելը: Գոլը շքեղ էր:

Սակայն սա դեռ ավարտը չէր: 1-1 հաշվի ժամանակ, երբ մրցավարը խաղի հիմնական ժամանակի ավարտին ավելացրել էր 3 րոպե, «Յուվենտուսը» գրոհի արդյունքում կորցրեց գնդակն ու հանձնեց մրցակցին: «Տորինոն» կարող էր հեռացնել գնդակը սեփական կիսադաշտից  հեռու, սակայն եզրային գծի մոտ պաշտպանն ապիկար խաղաց ու գնդակը հանձնեց հետ «Յուվեին»: Վայրկյաններ անց, այն հայտնվեց Պիռլոյի ոտքերի մոտ: «Մաեստրոյի» հարվածը չէր կարող գեղեցիկ չլինել: 92:57-րդ րոպե, սաստիկ անձրև, 1-1 հաշիվը, «Յուվեն» խաղում է 10 հոգով: Ինչպես կարող էր Պիռլոյի հարվածը շեղ կամ ոչ շքեղ լինել:

Մի քանի փաստ ևս այս հանդիպման ու գոլերի մասին.

  • Բրունո Պերեսի համար սա ոչ միայն առաջին գոլն էր «Տորինոյի» կազմում, այլև առաջին գնդակն առհասարակ Եվրոպայում: Այդ մրցաշրջանում Պերեսն աչքի ընկավ ևս 2 անգամ:
  • Բրազիլացի ֆուտբոլիստի խփած այս գնդակը պաշտոնական վարկածով ճանաչվել է Իտալիայի 2014/2015 մրցաշրջանի լավագույն գոլը: Հատկանշական է, որ Պերեսի գոլն ավելի շատ ձայն է ստացել մեր #գոլային_օրացույցի 2-րդ հերոսը՝ Կառլոս Տևեսը: Իսկ Տևեսի գոլը լավագույնն են ճանաչել երկրպագուները՝ հետ թողնելով հենց Պերեսի գոլը:
  • «Տորինոն» հնարավորություն ուներ 2008 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ «Յուվենտուսի» հետ ոչ ոքի խաղալու: Սակայն պաշտպանի չարաբաստիկ սխալը թույլ չտվեց խաղադաշտից հեռանալ 1 միավորով: Սակայն երկրորդ շրջանում «Տորինոն» տանը տարավ 21-րդ դարում իր առաջին հաղթանակը սկզբունքային մրցակցի նկատամբ:
  • Անդրեա Պիռլոյի համար սա մրցաշրջանի երկրորդ գնդակն էր: Հատկանշական է, որ Պիռլոն գոլի հեղինակ է դարձել «Տորինոյի» հետ ոչ միայն տնային, այլև արտագնա խաղում, որտեղ «Տորինոն» հաղթել էր՝ 2-1:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոնալդուն այս անգամ ևս «գլուխ չհանեց» պաշտպանների այս դուետից

Կոկեն նույնպես մեկնաբանել է Ռոնալդուի ժեստը

«Ատլետիկոյի» նախագահ. «Ռոնալդուն ոչ թե 5 անգամ է հաղթել Չեմպիոնների լիգայում, այլ՝ 3»

«Չելսին» հետաքրքրված է, բայց Զիդանը այլ ակումբի առաջարկի է սպասում

«Էլ չեմ անի». Մորատայի խոստումը «Յուվեի» երկրպագուներին

Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

Կոկե. «Մի օր VAR-ը Մորատային գոլ կնվիրի»

Սիմեոնեն բացատրել է իր ժեստի իմաստը «Ատլետիկոյի» առաջին գոլից հետո

Սիմեոնեի պատասխան ժեստը Ռոնալդուի 5-ին (տեսանյութ)

«Ատլետիկոն» խաղի վերջնամասում ծնկի բերեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Փյունիկի» փոքրիկ ֆուտբոլիստները ներկա են «Ատլետիկո»-«Յուվենտուս» խաղին (տեսանյութ)

Մադրիդում դեռ ոչ-ոքի է, իսկ «Սիթին» պարտվում է «Շալկեին» (տեսանյութ)

«Ատլետիկո»-«Յուվենտուս»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Մորատա․ «Յուվենտուսը» առանց Ռոնալդուի էլ էր եզրափակիչ հասել»

«Յուվենտուսի» հերթական կորուստն «Ատլետիկոյի» դեմ հանդիպումից առաջ

Ալեգրին՝ լրագրողներին. «Այո՛, նա խաղալու է, հիմա գո՞հ եք»