fbpx

Գոլային օրացույց. Ո՞վ է նոյեմբերի 2-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Ֆուտբոլային տարեգիրքը թերթելիս ինչեր ասես, որ չենք հանդիպի: Դա նման է facebook սոցցանցի հիշողությունների բաժնին, որն ամեն անգամ բերում է սմարթֆոնիդ էկրանին, ու առաջին ռեակցիան, որն արտաբերում ենք, «վու՜յ»-ն է:

Գոլերի ու ֆուտբոլային պատմության մեջ նույնն է: Երբ հանկարծ իմանում ենք, որ օրինակ «6 տարի առաջ այս օրը Մեսին խփեց իր 400-րդ գոլը «Բարսելոնայի» կազմում», մի տեսակ նոստալգիկ պահեր են այցելում մեզ ու սկսում ենք փիլիսոփայել, թե որքան արագ է անցնում ժամանակը: Իսկ եթե փորձում ենք հիշել, թե կոնկրետ այդ ի՞նչ գեղեցիկ գոլ է խփվել, դա լրիվ այլ պատմություն է:

Ասմիր Բեգովիչ, «Սթոք Սիթի» – «Սաութհեմփթոն», 02.11.2013

Այո, այո: Դուք ոչինչ չեք շփոթել: Կա միայն մեկ Ասմիր Բեգովիչ (ավելի ճիշտ, գուցե, աշխարհում կան, բայց ֆուտբոլում կա միայն մեկ՝ ձեզ հայտնի Բեգովիչ), նա էլ դարպասապահ է: Դարպասապահն էլ կամ պիտի ստանդարտ դիրքի խաղարկման  արդյունքում դառնա գոլի հեղինակ, կամ էլ ինքը իրացնի տուգանայինը/11 մետրանոցը:

Սակայն այս դրվագում աշխատել է երրորդ տարբերակը: Բակային ֆուտբոլում այս գոլին կկոչեինք «գոլից գոլ» (ու մի ժամ կռիվ կանեինք՝ «գոլից գոլ չկա»):

Սակայն այս գոլը միայն պատահական չէր կամ հենց այնպես դարպասապահական գոլ չէր: Այն ունի մի քանի առանձնահատկություն:

  • Ամենաարագ գոլերից մեկը

Բեգովիչը «Սաութհեմփթոնի» դարպասը գրավել է հանդիպման մեկնարկից ընդամենը 12 վայրկյան անց: Այդ պահին Բեգովիչի գոլը դարձավ 4-րդը Պրեմիեր Լիգայի պարտմության մեջ: Ավելի արագ գոլ մինչև այդ խփել էր 3 ֆուտբոլիստ: Լեդլի Քինգը դեռևս 2000 թվականին և Ալան Շիրերը 2003-ին գոլի հեղինակ են դարձել արդեն 10-րդ վայրկյանին: Ավստրալացի հարձակվող Մարկ Վիդուկան 2001-ին աչքի է ընկել 11-րդ վայրկյանին:

Բեգովիչի հետ նույն ցուցանիշն ունեն նաև լեգենդար հարձակվողներ Քրիս Սաթոնն ու Դուայթ Յորքը: 2013 թվականից ի վեր այս ցուցանիշը թարմացվել է միայն 1 անգամ՝ 2018 թվականի հունվարի 31-ին «Տոտենհեմի» դանիացի հրաշագործ Քրիստիան Էրիկսենը դարձյալ գոլ խփեց 11-րդ վայրկյանին:

  • ԱՊԼ-ի գոլահար դարպասապահը

Այս անհավանական գնդակը Բեգովիչի անունը ոսկե տառերով գրեց ոչ միայն ամենաարագ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստների, այլև ԱՊԼ-ի լավագույն դարպասապահների պատմության գրքում: Բեգովիչը դարձավ Անգլիայի առաջնության 5-րդ դարպասապահը, որն առհասարակ գոլի հեղինակ է դարձել ուժեղագույնների խմբում: Մինչև այդ նման բացառիկ արդյունքի հասել էին դարպասապահական ցեխի լեգենդ Պետեր Շմեյխելը, ինչպես նաև Բրեդ Ֆրիդելը, Թիմ Հովարդն ու Պոլ Ռոբինսոնը: Ընդ որում Թիմ Հովարդը գոլի հեղինակ դարձել էր Բեգովիչից ուղիղ մեկ տարի առաջ՝ 2012-ին:

  • Գինեսի ռեկորդ

Գոլի հեղինակ դառնալուց մոտ 1 տարի հետո Բեգովիչի գոլը նորից դարձավ ակտուալ: Բոսնիացի դարպասապահի խփած գնդակի մասին տեղեկությունները հասան Գինեսի ռեկորդների գրասենյակ: Գրանցումը երկար սպասեցնել չտվեց: Այդպես, Ասմիր Բեգովիչը դարձավ աշխարհում ամենահեռահար գոլի հեղինակը: Արտուր Բորուցի դարպասը նա գրավել է 91,9 մետր հեռավորությունից:

  • Բեգովիչը գոլի մասին

Թեպետ Բեգովիչի համար այս գոլը պատմական էր, սակայն, դրա մասին խոսելիս, հրճվանքը կարճ է տևում, որովհետև հաջորդ վայրկյանին ափսոսանք է հայտնում, որ իր թիմն այդպես էլ այդ խաղում հաղթանակ չի տարել («Սթոք Սիթի» – «Սաութհեմփթոն»՝ 1-1):

«Եթե անկեղծ՝ միշտ երազել եմ դառնալ գոլի հեղինակ: Սակայն պատկերացնումներս դրա մասին այլ էին: Ինչպես ցանկացած ֆուտբոլիստ ու հատկապես դարապսապահ, ես երազում էի գոլի հեղինակ դառնալ վերջին վայրկյաններին ու այդ գոլը հաղթական դառնար, սակայն սրանից էլ եմ գոհ: Ցավալին միայն այն է, որ մենք հաղթանակ չտարանք, այլ գոլս բերեց միայն 1 միավոր», – BBC-ի հետ զրույցում ասել է Բեգովիչը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«ՈւԵՖԱ-ն շատ ժամանակ ուներ Մխիթարյանի խնդիրը լուծելու համար». BBC-ի հաղորդավար

Վան Պերսին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին. «Արսենալը» ունի առավելություն, բայց պետք չէ մոռանալ Ազարի մասին»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

Դե Խեան կարիերայի շարունակության այլ տարբերակ է նախընտրում

«Նապոլին» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդային առաջարկը

Սուլշերը Պոգբային թիմում պահելու միջոց է գտել

Կոսիելնին՝ Մխիթարյանի որոշման մասին. «ՈւԵՖԱ-ն չպետք է եզրափակիչի անցկացումը վստահեր այդ երկրին»

Պետր Չեխը կվերադառնա «Չելսի»

Թիմակիցների արձագանքը, երբ Մխիթարյանը հայտնեց Բաքու չմեկնելու որոշման մասին (տեսանյութ)

Լիխտշտայներ․ «Մխիթարյանի համար վտանգավոր կլիներ Բաքու գալը, ուստի հասկանում ենք նրա որոշումը»

Իվոբի․ «Ուզում ենք նվաճել մրցանակը Մխիթարյանի համար»

«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

Մխիթարյանի բացակայությունը՝ ինքնաթիռի տոմսը վերադարձնելու պատճառ․ Ուտկինը զայրացած է

Ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը կարող է ստիպված լինել ընտրել 2 գրանդի միջև

«Չելսիում» ստեղծված բարդ իրավիճակը աշխատում է «Ռեալի» օգտին

Կանտեն վերադարձել է մարզումներին և կխաղա Եվրոպա լիգայի եզրափակիչում