fbpx
Բաժիններ

Գոլային օրացույց #2. Ո՞վ է նոյեմբերի 9-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Օրենքի ուժով ներխուժելով մեր հիշողության ամենատարբեր անկյունները՝ ինչեր ասես չենք գտնի: Անցած անգամ մենք գտանք Ասմիր Բեգովիչի խփած ռեկորդային գոլը: Հավատացեք՝ ամեն օր չէ, որ խփվում են այդպիսի գնդակներ: Շատ-շատ բակում խաղալիս նման գնդակների ականատես եղած կլինենք: Ովքեր չեն հիշում՝ ինչի մասի է խոսքը՝ խնդրեմ:

Գոլային օրացույց. Ո՞վ է նոյեմբերի 2-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Իսկ հիմա անդրադառնում ենք նոյեմբերի 9-ին: Եթե անկեղծ՝ նախորդ անգամ գոլի ընտրությունը բավական բարդ է կատարվել: Սակայն ծանոթանալով բոլոր տեսակի փաստերին ու փաստարկներին, ի վերջո, նախապատվությունը տրվել է Բեգովիչին: Այս անգամ ևս թեկնածուները շատ էին:

Կառլոս Տևես. «Յուվենտուս» – «Պարմա». 09.11.2014

4 տարի առաջ այս օրը «Յուվենտուսը» Թուրինում տարավ վերջին տարիների իր ամենախոշոր հաղթանակը ներքին առաջնությունում: Ա սերիայի 11-րդ տուրի շրջանակում Ռոբերտո Դոնադոնիի գլխավորած «Պարման» 7 անգամ ստիխված եղավ խաղը վերսկսել կենտրոնից: Ընդ որում արդեն արդեն 36-րդ րոպեին լուսատախտակին վառվում էր 3-0 հաշիվը: Լյորենտեն հասցրել էր դուբլ ձևակերպել:

Իսկ հետո «բեմահարթակ» դուրս եկավ  Տևեսը: Կառլոս Տևեսը: Արգենտինացի ֆուտբոլիստն առաջին կեսում լռեց, որպեսզի երկրորդում հիշեցնի աշխարհին, թե ովքեր են համարձակվում կենտրոնից վերցնել գնդակն ու, շրջանցելով բոլոր հնարավոր ու անհնար մրցակիցներին, դառնում գոլի հեղինակ:

«Պարմայի ֆուտբոլիստները հախուռն գրոհի էին նետվել, սակայն անհաջող գործողությունների արդյուքնում կորցրեցին գնդակը: Կառլիտոսն այն վերցրեց սեփական կիսադաշտի տարածքում: Մի ակնթարթում, բառի բուն իմաստով իր շալակը ելած մրցակցին գցելուց հետո Տևեսը միացրեց Մարադոնայի ռեժիմն ու սլացավ դեպի դարպասը: Ճանապարհին, «կոճղերի նման ծառացած» մրցակիցներին շրջանցելուց հետո նա գրավեց դարպասը՝ հաշիվը դարձնելով 4-0:

Ու էլի մի քանի փաստ՝

  • Արգենտինացի «ապաչին» սրանով չհանգստացավ դրանից հետո ևս մեկ գոլ խփեց՝ ձևակերպելով երկրորդ դուբլն այս խաղում: Սակայն սա էլ դեռ վերջը չէր «Պարմայի» համար: 71-րդ րոպեին փոխրինման դուրս եկած Ալվարո Մորատան մնացած ժամանակահատվածում նույնպես դարձավ երկու գոլի հեղինակ:  3 դուբլ մի խաղում՝ նման ցուցանիշ ցայսօր Իտալիայի առաջնությունում չի գրանցվել:
  • Կառլոս Տևեսի այս գնդակը «Յուվենտուսի» երկրպագուների վարկածով առհասարակ ճանաչվել է 2014/2015 մրցաշրջանի լավագույն գնդակը: Ներքին քվեարկության արդյունքում այն գերազանցել է Պոլ Պոգբայի՝ «Նապոլիի» դարպասը խփած գնդակին:
  • Տարվա կտրվածքով Կառլոս Տևեսի այս գնդակն ընդգրկվել է նաև Ա սերիայի այդ մրցաշրջանի լավագույն գոլերի եռյակում՝ իր գեղեցկությամբ պատվո հարթակի վերին հորիզոնականին կանգնելով Բրունո Պերեսի ու Մատիա Դեստրոյի գոլերի հետ:

Տևեսն՝ իր գոլի մասին

Տևեսն այդ գոլից հետո հարցրել են՝ ցանկացել է արդյոք կրկնել Մարադոնայի գոլը: Դեռևս այդ ժամանակ Արգենտինայի հավաքական թեկնածուն նշել է, որ նման միտք երբեք չի ունեցել: Նրա կարծիքով՝ առհասարակ նախորոք նման այդպիսի գոլ մտածելը գործնականում անհնար է:

«Ինձ համար կարևորը հաղթանակ է: Թիմի հաղթանակը: Այո, ես հարձակվող եմ ու ցանկանում եմ որքան հնարավոր է՝ շատ գոլ խփել» Անկեղծ ասած գոլի գեղեցկությունը հասկացել եմ միայն այն վերադիտելուց հետո: Իսկապես, հրաշալի է ստացվել: Դիեգոյի գոլի հետ, սակայն, այն չէի համեմատի: Դա լրիվ այլ մոլորակից էր», – ասել է Կառլոս Տևեսը:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դել Պիերո. «Գվարդիոլային վիճակված է աշխատել «Յուվենտուսում»

«Յուվենտուսը» հաղթեց «Բրեշիային» առանց Ռոնալդուի (տեսանյութ)

Դիբալան տուգանայինից կատարած հարվածով առաջ է մղել «Յուվենտուսին» (տեսանյութ)

Ռոնալդուն բացակայում է «Յուվենտուսի»՝ «Բրեշիայի» դեմ խաղի հայտացուցակից

Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը՝ ըստ Յուրգեն Կլոպի

Ավելի հավանական, քան երբևէ. Գվարդիոլան կարող է գլխավորել «Յուվենտուսը»

«Այժմ սպասում եմ նրանց թոռներին»․ Բուֆոնը՝ Մալդինիի, Կիեզայի, Վեայի և նրանց որդիների մարզաշապիկների մասին

Ռայոլա. «Պոգբան կցանկանար այդ ակումբում խաղալ»

Մաուրիցիո Սարի. «Յուվենտուսում» առաջխաղացումը դադարել է»

«Յուվենտուսը» փրկվեց պարտությունից «Միլանի» դեմ գավաթային կիսաեզրափակիչ առաջին խաղում (տեսանյութ)

Իբրահիմովիչը չի մասնակցի «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղին

«Միլան» – «Յուվենտուս»․ Մեկնարկային կազմեր

Սարին անդրադարձել է Մեսիի՝ «Յուվենտուս» հավանական տեղափոխությանը

«Յուվենտուսը» պատրաստ է նոր պայմանագիր կնքել Կիելինիի հետ

«Յուվենտուսի» ղեկավարները թիմի 6 ֆուտբոլիստի հայտնել են իրենց դժգոհության մասին

Խելահեղ առաջարկը, որ «Յուվենտուսը» պատրաստում է վան Դեյկի համար