fbpx

Գոլային_օրացույց#12. Ո՞վ է փետրվարի 15-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Փետրվարի 15-ին, Սուրբ Վալենտինի օրվա թոհուբոհից հետո ի՞նչը կարող է ավելի հանգստացնող լինել: Իհարկե ուրբաթը: Իսկ մեզ մոտ՝ VNews-ում, ուրբաթը գոլային օրացույցը թերթելու օր է: Առաջիկա շաբաթ-կիրակի օրերին տեղի կունենան հանդիպումներ, որոնց պետք է պատրաստվել լավագույն կերպով: Իսկ էլ ինչպես, եթե ոչ վերհիշելով անցյալի լավագույն գոլերը: Մանավանդ նրանք, որոնք խփվել են փետրվարի 15-ին:

Բայց նախ առաջարկում ենք ծանոթանալ մեր շարքի նախորդ գոլերից մի քանիսին, հետո նոր անցնել այսօրվա հերոսին/հերոսներին:

Գոլային_օրացույց#11. Ո՞վ է փետրվարի 8-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #3. Ո՞վ է նոյեմբերի 16-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային_օրացույց_#10. Ո՞վ է հունվարի 18-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային_օրացույց#6. Էմրեի շքեղ գոլերն ու Կլաուդիո Լոպեսի թրենդային պարը (տեսանյութ)

Կազեմիրո VS «Նապոլի»

2016/2017 մրցարջանում «Ռեալը» հանդիսանում էր Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը: Վիճակագրության համաձայն՝ փլեյ-օֆֆ փուլերից մեկում, առավելագույնը եզրափակիչում, «Ռեալը» պետք է դուրս մնար պայքարից. չէր եղել դեռևս թիմ Լիգայի պատմության ընթացքում, որը կարողացել է պահպանել հաղթողի տիտղոսը: Իսկ երբ պարզ դարձավ, որ «Ռեալի» մրցակիցը պիտի լիներ «Նապոլին», այդ խոսակցություններն ավելի շատացան:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպման մեկնարկում «Նապոլին» անհամեմատ ավելի լավ տեսք ուներ: Համենայն դեպս մինչև սեփական դարպասը գնդակ ընդունելը: Բայց մինչև այդ նեապոլցիները նաև հասցրին «Ռեալին» պատժել գոլով: Լորենցո Ինսինյեն հեռու տարածությունից կատարած գեղեցիկ հարվածով անակնկալի բերեց դիրքը կորցրած Կեյլոր Նավասին:

Դրան «Ռեալը» չդիմացավ: «Ո՞նց թե, դուք մեզ գոլ խփե՞ք: Մեր դաշտու՞մ: Այն էլ առաջի՞նը»: Մոտավորապես այս խոսքերն էին պտտվում «Արքայական ակումբի» ֆուտբոլիստների գլխում: Գոլ բաց թողնելուց 10 րոպե անց Բենզեման իջեցրեց նեապոլցիներին երկնքից, իսկ երկորդ կեսի մեկնարկում Տոնի Կրոսը հիշեցրեց բոլորին, որ բացի ֆուտբոլից նաև գերազանց բիլիարդ է խաղում (երևի), որովհետև նման հարվածները կարելի է կատարել բիլիարդում:

Իսկ հետո հերթը հասավ Կազեմիրոյին: Գոլ խփելուց հետո «Ռեալը» չնստեց սեփական կիսադաշտում, այլ շարունակեց վիրավոր գազանի տապալման օպերացիան: Իտալիայի «հարավի տաքարյուն ժողովորդը» շնչակտւոր հետ էր մղում մրցակցի գրոհներն ամեն կերպ՝ օդով, ջորվ, ցամաքով: Ի վերջո, այդպիսի գրոհներից հերթականը հետ մղելուց հետո գնդակը նստեց ուղիղ Կազեմիրոյի ոտքին: Բրազիլացու հարվածն ու գոլը կարծես վերածննդի դարաշրջանի կատարյալ նկար լինի: Որքան նայում ես՝ չես կշտանում:

Այս գոլով վճռվեց հանդիպման ելքը: Այն վերջինն էր Մադրիդում: Դրանից հետո տեղի ունեցող իրադարձությունները կարելի է ձևակերպել լրիվ այլ ոճով:

«Նեապոլցիները կրակոցից հետո հայտնվեցին վերակենդանացման բաժանմունքում, որտեղ անցկացրին մեկ շաբաթ: Կարճ ժամանակով նրանք եկան գիտակցության, սակայն Մադրիդի «գլխակերները» ևս 3 գնդակ ուղարկեցին նրանց դարպասը, ինչից 45 րոպե անց, նեապոլցիները, գիտակցության չգալով, մահացան»:

Իսկ ավելի ստույգ՝

  • Պատասխան խաղում «Նապոլին» ևս առաջինը հասավ հաջողության, սակայն դարձյալ 3 գնդակ ընդունեց սեփական դարպասն ու պարտվեց ընդհանուր 2-6 հաշվով:
  • Արդյունքում՝ Մադրիդի «Ռեալը» այդ տարի ևս դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ դառնալով պատմության առաջին ակումբը, որը հասել է նման արդյունքի:
  • Հաջորդ տարում ևս:
  • Կազեմիրոյի այս գնդակը ճանաչվեց երկրորդ լավագույնը Չեմպիոնների լիգայի այդ տարվա խաղարկությունում՝ զիջելով միայն Մանջուկիչի գոլին, որը խորվաթը խփել էր «Ռեալին» եզրափակիչում:
  • Այդ տարվա եզրափակիչում Կազեմիրոն դարձյալ գոլի հեղինակ դարձավ հեռահար հարվածով:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալը» ռեկորդային տրանսֆերային շուկա կանցկացնի

Մոյզե Քինը «բիանկոների» է․ «Յուվենտուսը» նոր պայմանագիր կառաջարկի իր հրաշամանուկին

Աղբյուր․ Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո «Ռեալը» նոր առաջարկ կանի Ազարի համար

Ովքե՞ր են ամենաշատ հաղթական գոլերը խփել Լա Լիգայի այս մրցաշրջանում․ Մեսին 4-րդն է

Ի՞նչ ֆուտբոլ դիտել այսօր․ Գավաթային եզրափակիչներ ու Ա Սերիայի վերջին տուր

Աղբյուր․ «Նապոլին» մերժել է «Ռեալի» «յուղոտ» առաջարկը Կուլիբալիի տրանսֆերի համար

«Տոտենհեմը» ցանկանում է գնել Ասենսիոյին, «Ռեալը» աստղաբաշխական գումար է պահանջում

Ռոնալդուի ավտոտնակը համալրվել է նոր սուպերմեքենայով (տեսանյութ)

«Ռեալը» զարմանք է արտահայտել Պոչետինոյի խոսքերի վերաբերյալ

Ալեգրին՝ երկրպագուին․ «Նոր մարզիչը կլինի Մանչեսթերից»

Մեսի․ «Չէի խոստացել, թե հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում»

Ալվեշ. «Ուրախ եմ, որ խուսափեցի «Ռեալ» տեղափոխվելու մղձավանջից ու ընտրեցի «Բարսելոնան»

#Գոլային_օրացույց_19. Ո՞վ է մայիսի 24-ի լավագույնը գոլի հեղինակը (լուսանկար, տեսանյութ)

4 առաջարկ, որ արդեն դրված է Ռամոսի սեղանին

El Chiringuito. Սերխիո Ռամոսը մտադիր է հեռանալ «Ռեալից»

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից