fbpx
Բաժիններ

Գոլային_օրացույց_#11. Ո՞վ է փետրվարի 8-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Տեխնիկական փոքրիկ դադար վերցնելուց հետո վերադառնում է #Գոլային_օրացույց շարքը, որը շաբաթական մեկ անգամ ձեր ուշադրությանն է տվյալ օրվա (մենք ընտրել ենք ուրբաթը) լավագույն գոլերը: Մենք հիմնականում փորձում ենք այնպիսի գոլ ընտրել, որը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև իր հետ կապված ունի որևէ պատմություն:

Այսօրվա մեր ընտրած գոլն ամեն առումով յուրահատուկ է: Գոլն ինքնին գեղեցիկ է, հեղինակին կարծում ենք, շատերդ հասցրեցիք ճանաչել: Նա  մինչև այդ իր ակումբում ունեցել էր զարմանահչաշ պատմություն: Բայց, նաև, առաջարկում ենք ծանոթանալ շարքի նախորդ հերոսներից մի քանիսին:

Գոլային_օրացույց_#10. Ո՞վ է հունվարի 18-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային_օրացույց_#9. Ո՞վ է հունվարի 11-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #8. Ո՞վ է դեկտեմբերի 21-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Շոթա Արվելաձե VS «Վալվեյկ»

Վրացական ֆուտբոլն 90-ականների կեսերին ապրում էր տարօրինակ ժամանակահատված: Ինչպես մի առիթով շատ դիպուկ նկատել էր մեր գործըներ Սենիկ Կարա-Պողոսյանը, «Եվորպական տարբեր ակումբներում խաղում է մոտ 3 տասնյակ բարձրակարգ լեգեոնական, սակայն Վրաստանի հավաքականը շարունակում է ցուցադրել անբավարար արդյունքներ»: Պարադոքսը սրանում է:

«Պարադոքսալ լեգեոնականներից» գլխավորն 90-ականներին, թերևս, Շոթա Արվելաձեն էր: Վրացի հարձակվողը, չունենալով, որպես այդպիսին, աթլետիկ տվյալներ, փայլում էր գոլային անհավանական հոտառությամբ: Կարիերան սկսելով հայրենիքում՝ Արվելաձեն իրեն դրսևորեց որպես լավ գոլահար ու ընդամենը 2,5 տարի անց հայտնվեց ֆուտբոլային չափանիշներով դեռևս համեստ Թուրքիայի առաջնությունում, այնտեղից էլ տեղափոխվեց «Այաքս»:

Անհամեմատ ավելի բարդ առաջնությունում Արվելաձեն հարմարվեց բավական արագ: Ունենալով իր մշտական տեղը Ամստերդամը ներկայացնող ակումբի կազմում, Արվելաձեն պարբերաբար էր դառնում գոի հեղինակ: Դրանցից մեկը նա հեղինակել է համեստ «Վալվեյկի» դարպասը:

Դրվագում նիգերիացի Սանդի Օլիսեն, կենտրոնում ընդունելով գնդակը, այն արագորեն փոխանցեց Դենի Բլինդին: Լեգենդար հոլանդացին ձախ կողմում նկատեց Արվելաձեին: Վրացի ֆուտբոլիստն առանց ժամանակ կորցնելու, ընթացքից կատարած հարվածով բացեց խաղի հաշիվը:

Վրաստանի հավաքականի հարձակվողը այնքան լավ որակներ ուներ, որ հիմնական կազմում տեղ ունենալու համար կարողանում էր հաղթել այն ժամանակվա ուժեղ հարձակվող Տիջանի Բաբանգիդային ու Յարի Լիտմանենին: Ըդհանուր առմամբ՝ 4 տարվա ընթացքում Արվելաձեն «Այաքսի» կազմում անցկացրել է 96 խաղ ու խփել է 55 գնդակ:

Բացի դրանից

  • Արվելաձեն առ այսօր համարվում է թուրքական «Տրաբզոնսպորի» ամենասիրված լեգեոնականը: 95 խաղ՝ 61 գնդակ:
  • Շոթա Արվելաձեն «Այաքս» է տեղափոխվել 1997-ին:
  • Առաջին մարզումից առաջ նա այնքան շփոթված է եղել, որ մոռացել է իր հետ բերել մարզակոշիկները:
  • 1997-ի օոգոստոսի 15-ին Շոթան նշել է իր նորամուտը: Բրազիլական «Գրեմիայի» հետ ընկերական խաղում նա դարձել է գոլի հեղինակ: Խաղից մի քանի ժամ առաջ ծնվել էր Արվելաձեի առաջնեկը՝ Գեորգին, ում էլ նա նվիրել է իր գոլը:
  • «Այաքսից» հետո Արվելաձեն խաղացել է լրիվ այլ ոճի առաջնությունում՝ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսում»: Սակայն բրիտանական ուժային ֆուտբոլն էլ չի խանգարել նրան գործել արդյունավետ՝ 95 խաղ 44 գնդակ:
  • Կարոտելով Հոլանդիան՝ մի քանի տարի անց Արվելաձեն տեղափոխվել է ԱԶ: Այստեղ նույնպես գոլային հրավառությունը շարունակվել է: 2 տարում անցկացրած 60 խաղում Շոթան խփել է 36 գնդակ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական․ Դանիել Ստարիջը նոր ակումբ ունի

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Ստարիջը տեղափոխվում է Թուրքիա

Տադիչ. «Այաքսը» ՉԼ-ի կիսաեզրափակիչի մասնակից է, ու ամոթ է, որ մրցաշարին մասնակցում է որակավորման փուլից»

Վան դե Բեկը նշել է՝ որտեղ է խաղալու հաջորդ մրցաշրջանում

Չեմպիոնների լիգա․ Հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը (տեսանյութ)

«Հուսով եմ՝ ամեն ինչ հնարավորինս շուտ կորոշվի». Վան դե Բեկը՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին

Աղբյուր. «Այաքսի» առաջատարը կտեղափոխվի «Ռեալ»

Վան դե Բեկը հաստատում է. «Ռեալը» կապվել է «Այաքսի» հետ»

Սիմեոնե. «Բարսելոնան», «Այաքսն» ու «Յուվենտուսը» դպրոց ունեն, «Ռեալը»՝ ոչ»

Եթե Վան դեր Վարտը լիներ Վան դե Բեկի փոխարեն, «Ռեալ» կտեղափոխվեր անգամ հեծանիվով (տեսանյութ)

«Ռեալը» համաձայնության հասավ վան դե Բեկի հետ

«Ռեալը» վերադառնում է իր պլան Բ-ին

«Այաքսը» հաղթեց ՊՍՎ-ին ու նվաճեց Հոլանդիայի Սուպերգավաթը (տեսանյութ)

«Բարսելոնայի» ու Ինիեստայի վերամիավորումը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Պաշտոնական. «Այաքսը» դե Լիխտին փոխարինող գտավ