#Գոլային_օրացույց_19. Ո՞վ է մայիսի 24-ի լավագույնը գոլի հեղինակը (լուսանկար, տեսանյութ) - VNews
Բաժիններ

#Գոլային_օրացույց_19. Ո՞վ է մայիսի 24-ի լավագույնը գոլի հեղինակը (լուսանկար, տեսանյութ)

Ուրբաթ… ոմանք սիրում են ուրբաթը, որովհետև դրանով նշանավորվում է հանգստյան օրերի վերադարձը, ֆուտբոլային վերջնական ուիք-էնդի մեկնարկը: Ֆուտբոլասերների համար ուրբաթը, նաև, այլ բան է նշանակում՝ «գոլային օրացույցը» թերթելու ժամանակն է:

Ավանդույթի համաձայն լավագույն գոլը որոնելիս հիմնականում հանդիպել ենք «Բարսելոնայի» ու «Ռեալի» մասնակցությամբ գոլերի, որոշ վերապահումներով հավակնորդների ցանկում էին նաև այլ թիմեր ու ֆուտբոլիստներ (Պոգբա, Ագուերո): 5 տարի առաջ այս օրը Ռամոսը խփեց իր կարիերայի կարևորագույն գոլը՝ ՉԼ եզրափակիչում գրավելով «Ատլետիկոյի» դարպասը, որից հետո «Ռեալը» նվաճեց «դեսիման»: Սակայն կա մի գոլ, որը վեր է ամեն ինչից (մեզ համար, իհարկե):

Բայց մինչև այդ առաջարկ ունենք:  Մի պահ հայացք գցեք օրացույցի նախորդ էջերից մի քանիսին:

Գոլային օրացույց #15. Ո՞վ է ապրիլի 5-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային_օրացույց_#9. Ո՞վ է հունվարի 11-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան vs «Այաքս»

2016 թվականին համալրելով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը՝ Հենրիխ Մխիթարյանն անակնկալի բերեց բոլոր երկրպագուներին: Նրան սպասում էին Ապենինյան թերակղզում, տեղավորում էին «Յուվենտուսում», սակայն «մանկերը» և Հենոյի գործակալ Մինո Ռայոլան արագ լեզու գտան ու Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկրորդ հայ ֆուտբոլիստը, որը պետք է կրեր անգլիական թիմի մարզաշապիկը (Արթուր Պետրոսյանի՝ «Արսենալի» կազմում ստուգողական խաղ անցկացնելուց հետո): Թվում էր՝ գործակալական ցեխի հանճար Ռայոլան արտակարգ գործարք իրակացրեց՝ նույն թիմում իրար կապելով իր 3 հաճախորդին միաժամանակ…

Հենոն, սակայն, չկարողացավ արագորեն հարմարվել անգլիական ֆուտբոլին: «Սիթիի» հետ առաջնության անհաջող հանդիպմանը հաջորդեց տարաձայնությունը Մոուրինյոյի հետ, ու Հենոն մոտ 3 ամիս չէր հայտնվում «Յունայթեդի» ոչ մեկնարկային կազմում, ոչ էլ դուրս էր գալիս փոխարինման: Խոսակցություններ կային, որ Մխիթարյանն ու Մոուրինյոն այդ առիթով խոսել են, որի ժամանակ պորտուգալացին «խոստացել է ամռանը շտկել իր սխալն ու տեղավորել նրան եվրոպական այլ մեծ ակումբում»: Սակայն մեր ավագը կոտրեց բոլոր կարծրատիպերը ու դարձավ այն եզակիներից մեկը, որը ստիպեց Մոուրինյոյին գիտակցել իր սխալը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Եվրոպա Լիգայի՝ «Զարյայի» հետ հանդիպմանը վերջապես դուրս եկավ խաղադաշտ ու իր մուտքը նշանավորեց գոլով: Դրանից հետո Մխիթարյանի առաջ բացվեց սպիտակ գիծ, որը ձգվեց մինչև մրցաշրջանի ավարտը: Գոլեր ու ասիստներ, ասիստներ ու գոլեր, ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ, երկրպագուների ձոնած երգ նրա պատվին, սեր ու հարգանք: Հիմնականում հենց նրա գոլերի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հասավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ՝ «Այաքսի» հետ գավաթը վիճարկելու:

Կասկածից վեր էր, որ եզրափակիչ հանդիպմանը Մխիթարյանը լինելու էր մեկնարկային կազմում: Իհարկե, ամենահավատարիմ հայ երկրպագուները վստահ էին. «Մանչը» հաղթելու է, գոլն էլ Հենոն է խփելու: Սակայն մեկնարկում մեր ֆուտբոլիստը մի փոքր նյարդային էր: Գոլի փոխարեն նա «պարգևատրվեց» դեղին քարտով: Բայց հետո եղավ այն, ինչին ոչ ոք, բացի մեզանից չէր հավատում:

Երկրորդ կեսի մեկնարկում, երբ հաշիվն արդեն 1-0 էր, անկյունայինի խաղարկման արդյունքում գնդակը հայտնվեց տուգանային հրապարակի կենտրոնում: Մարկոս Ռոխոն պայքարեց երկրորդ հարկում, իսկ հաջորդ ակնթարթին Հենրիխ Մխիթարյանն արդեն տոնում էր գոլային հաջողությունը: Հայ ֆուտբոլիստի հարվածը բավական գեղեցիկ ստացվեց: Նա առանց նայելու շրջադարձ հարված կատարեց, որին դարպասապահը պատրաստ չէր:

Հատկանշական է, որ այդ գոլը կարող էր և չլինել: Մխիթարյանը գոլի համար պետք է շնորհակալություն հայտնի ոչ թե նրան, ով փոխանցեց գնդակը անկյունայինից, ոչ թե նրան, ով հաղթեց պայքարը երկրորդ հարկում նրա համար, այլ նրան, ով իրեն հորդորեց մտնել տուգանային հրապարակ: Անկյունայինի խաղարկումից անմիջապես առաջ Հենրիխը տուգանայինից դուրս էր գտնվում, երբ նրան հորդորեց «ներս մտնել» Անդեր Հերերան: Մի ակնթարթ էլ ուշանար Հերերան, այսօր այս գոլի մասին չէինք գրի:

Մխիթարյանի գոը մեծ ֆուրոր առաջացրեց տրիբունաներում, սկսվեցին ծածանվել Հայաստանի դրոշները, բայց ամենամեծ իրարանցումը տիրում էր «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների նստարանին ու դրա հարակից տարածքում: Վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողած Զլատան Իբրահիմովիչը ցատկոտում էր, ինչպես կարողանում էր (հենակներով անգամ):

Մեր նկարահանող խումբը լուսաբանել է ԵԼ եզրափակիչը սկզբից մինչև վերջ ու չէր կարող բաց թողնել Հենրիխ Մխիթարյանի հետ զրուցելու հնարավորությունը: Խառը գոտում գտնվելու ընթացքում պարզ դարձավ, որ զրուցելը գրեթե անհնար էր. ոչ մի ֆուտբոլիստ չէր ցանկանում հարցազրույց տալ: Հենրիխի դուրս գալու պահին անմիջապես վրա տվեցին միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները, սակայն CNN-ին, AS-ին, Mundo Deportivo-ին ու այլ զորեղ լրատվականներին մերժելուց հետո Մխիթարյանը հասավ VNews-ին, որի կողքով անտարբեր անցնել չկարողացավ:

Այլ փաստեր.

  • Հենրիխ Մխիթարյանը խփած 6 գնդակով դարձավ ԵԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն
  • ՈւԵՖԱ-ի վարկածով մեր ֆուտբոլիստն ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում
  • Երկպագուների քվեարկության արդյունքում ձայների չնչին տարբերությամբ միայն Մխիթարյանը ԵԼ 2016/2017 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը զիջեց Պոլ Պոգբային:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Օդիոն Իգալոն կարող է հեռանալ «Յունայթեդից» այս շաբաթ

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել

Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերը՝ ըստ FourFourTwo-ի

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

Մոուրինյոն ասել է՝ միայն որ դեպքում է արտասվում

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

«Յուվենտուսը» Պոգբայի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկում է 3 խաղացող

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Ֆաբրեգասն ասել է՝ ինչու է «Արսենալը» գերադասել «Մանչեսթեր Յունայթեդից»

Հայտնի է՝ երբ կմեկնարկի նոր մրցաշրջանը Ֆրանսիայում

Մոուրինյոն պատմել է, որ 2 անգամ մերժել է «Ռեալին»

Ժոզե Մոուրինյոն պատմել է՝ ինչ է շշնջացել Գվարդիոլային 10 տարի առաջ

Ակումբը տեղեկացրել է Յապ Ստամի նշանակման մասին՝ տեղադրելով այլ մարդու լուսանկար