fbpx
Բաժիններ

Գոլային_օրացույց_#21. Ո՞վ է հունիսի 14-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

#Գոլային_օրացույց շարքը վերադառնում է՝ շաբաթական մեկ անգամ ձեր ուշադրությանը տվյալ օրվա (մենք ընտրել ենք ուրբաթը) լավագույն գոլը ներկայացնելու: Մենք հիմնականում փորձում ենք այնպիսի գոլ ընտրել, որը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև իր հետ կապված ունի որևէ պատմություն:

Այսօրվա մեր ընտրած գոլը լրիվ ռետրո է։ Թեպետ, նայած ում համար։ Նրանք, ովքեր հետևել են 90-ականների ֆուտբոլին, այս գնդակը քաղցր մանկությունից մի կտոր է։ Գուցե ոմանց համար սա պարզապես գոլ է, սակայն հավատացեք՝ ֆուտբոլից էսթետիկ հաճույք ստացողներն այս գոլը համարում են այդ տարվա ֆուտբոլային գլխավոր ստուգատեսի լավագույնը։ Ու հարցն այստեղ միայն հարվածն ու գոլը չեն։

Երկրպագուների վարկածով 2000 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցած Իտալիայի հավաքականը լավագույնն է եղել ընտրանու պատմության մեջ (անգամ ավելի լավը, քան 2006-ին, երբ թիմը դարձավ աշխարհի չեմպիոն)։ Հազարամյակի խաչմերուկի գլխավոր մրցաշարին հայտավորված յուրաքանչյուր ֆուտբոլիստ համարվում էր իր դիրքի լավագույն ներկայացուցիչներից մեկը աշխարհի ու Եվրոպայի մակարդակով․․․

ԵՎՐՈ-ի մեկնարկից առաջ «Սկուադրա Աձուրան» վնասվածքի պատճառով կորցրեց Ջանլուիջի Բուֆոնին, կազմից դուրս մնացին Ռոբերտո Բաջոն ու Ռոբերտո Մանչինին, ինչը շանս տվեց երիտասարդ Ստեֆանո Ֆիորեին ու Ֆրանչեսկո Տոտիին ամրապնդվել մեկնարկային կազմում։ Շվեդների, թուրքերի ու բելգիացիների հետ միևնույն խմբում խմբում ընդգրկվելով՝ Իտալիայի ընտրանին իրավունք չուներ սայթաքելու, այն էլ նման հիասքանչ կազմով։

Դժվարությամբ հաղթելով Թուրքիային Ֆիլիպո Ինձագիի սիմուլյացիայի շնորհիվ՝ իտալացիները լիարժեք կերպարանափոխվեցին տան տեր Բելգիայի հավաքականի հետ խաղում։ Գերազանց գործելով պաշտպանությունում՝ «մակարոնագործները» զուսպ, բայց մահացու խայթոցներով ծակում էին մրցակցին։ Որքան էլ որ տանջվեր դարպասապահ Ֆիլիպ դե Վիլդեն, Տոտիի ու, հատկապես, Ֆիորեիի հարվածներից հետո անզոր էր։

2000 թվականի դրությամբ «Ուդինեզեի» ֆուտբոլիստը գնդակը ձախ թևում ստանալուց հետո շարժվեց առաջ, մոտեցավ տուգանային հրապարակին։ Հետո խնդիրները մրցակիցների տեսքով շատացան։ Ֆիորեն բաժանվեց գնդակից ու այն փոխանցեց Ֆիլիպո Ինձագիին։ Երիտասարդ հարձակվողն արագ կողմնորոշվեց ու պարզապես էլեգանտ կերպով թողեց գնդակը վրա եկող Ֆիորեին։ Վերջինս էլ ընթացքից պտտեցրած հարվածով գրավեց դե Վիլդեի դարպասը։ Գեղեցկություն, որը բնութագրելու համար Մեսրոպ Մաշտոցե պետք է մի 50-100 տառ ավելին ստեղծեր․․․

Ի դեպ․

  • Ստեֆանո Ֆիորեի համար սա ընդամենը 7-րդ հանդիպումն էր Իտալիայի ընտրանու կազմում
  • Բելգիայի ընտրանու դարպասն ուղարկած գնդակն առաջինն էր նրա միջազգային կարեիրայում
  • Ֆիորեն մասնակցեց Եվրոպայի առաջնության բոլոր հանդիպումներն
  • Իտալիայի ընտրանին հասավ եզրափակիչ, որտեղ Դավիդ Տրեզեգեն լրացուցիչ ժամանակում խփած «ոսկե գոլով» հաղթանակ պարգևեց Ֆրանսիային։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Որ երբեք չմոռացվի… Հայաստանի հավաքականի խելացնոր խաղերը Իտալիայի և Բոսնիայի դեմ (ֆոտոպատմություն)

Բոնուչին արձագանքել է Ալեքսանդր Կարապետյանի մեղադրանքներին

Մեր մրցակիցները․ Իտալիան հաղթեց Ֆինլանդիային, Հունաստանը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ (տեսանյութ)

Ֆինլանդիա – Իտալիա. Մեկնարկային կազմեր

Յուրա Մովսիսյան․ «Եթե չլիներ կարմիր քարտը, հաստատ կարող էինք հաղթել Իտալիային» (տեսանյութ)

Ֆրանչեսկո Տոտի. «Մխիթարյանը լավ համալրում է»

Կապելոյին զայրացրել է Բոնուչիի վարքագիծն Ալեքսանդր Կարապետյանի հետ դրվագում

Հայաստան – Իտալիա խաղից առաջ իտալացի լրագրողները խոսել են Հենրիխ Մխիթարյանի մասին (տեսանյութ)

Եթե մենք մի քանի րոպե ավելի շուտ կատարեինք 3-րդ փոփոխությունը, հրաշք գործելը շատ իրատեսական կլիներ

ՖԱՖ-ի միասնական երթը՝ Հայաստան-Իտալիա խաղից առաջ (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյանն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց

Ռոմանյոլի. «Այն պահից, երբ հայերը 10 հոգով մնացին, միայն պաշտպանվում էին, իսկ մենք՝ վերահսկում խաղը»

Էմերսոն. «Մենք պետք է արժանին մատուցենք հայերին»

Բելոտի. «Մեզ համար շատ բարդ մեկնարկ էր, քանի որ հայերը շատ ագրեսիվ էին, ու խոտածածկը լավ վիճակում չէր»

Էմոցիաներ, լիահույս սպասում, բայց պարտություն. VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Իտալիա խաղից (ֆոտոշարք)

Ինչպես խաղացին մեր մրցակիցները, ու ինչ տեսք ունի մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո