#Գոլային_օրացույց_23. Ո՞րն է սեպտեմբերի 20-ի ամենագեղեցիկ գոլը (տեսանյութ, քվեարկություն) - VNews
Բաժիններ

#Գոլային_օրացույց_23. Ո՞րն է սեպտեմբերի 20-ի ամենագեղեցիկ գոլը (տեսանյութ, քվեարկություն)

Համոզված ենք՝ մեզ կայուն գրաֆիկով աշխատող մարդկանց համար շաբաթվա 5-րդ օրն ամենասիրելին է: Նստած ժամերն ենք հաշվում, որպեսզի ավարտվի աշխատանքային օրն ու շաբաթը, ու գան երկար սպասված հանգստյան օրերը: Կարելի է մի լավ լիցքաթափվել, ժամանակ տրամադրել մեր սիրելի զբաղմունքին՝ գամվել էկրանների առաջ ու հետևել եվրոպական առաջնությունների հանդիպումներին:

Ամառային արձակուրդի գնացած #Գոլային_օրացույցը վերադառնում է: Ընդ որում վերադառնում է թարմացված տեսքով: Եթե նախորդ «մրցաշրջանում» մենք ձեզ հրամցնում էինք կոնկրետ օրացուցային օրվա լավագույն գոլը դուք էլ վայելում էիք, հիմա ձևաչափը մի փոքր փոխում ենք: Հօգուտ ձեզ, անշուշտ: Այսուհետև յուրաքանչյուր ուրբաթ ձեզ ենք ներկայացնում տվյալ օրվա ոչ թե 1, այլ 2 գոլ՝ իրենց պատմություններով: Վերջում գոլերը դիտելուց հետո հնարավորություն կունենաք ընտրելու, թե այդ գոլերից կոնկրետ որն է լավագույնը:

Նախ առաջարկում ենք ծանոթանալ մեր շարքի նախորդ գոլերին, հետո նոր անցնել այսօրվա հերոսին/հերոսներին

Գոլային օրացույց #14. Ո՞վ է մարտի 29-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային_օրացույց#12. Ո՞վ է փետրվարի 15-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ VS Չիչարիտո

Նոր «խաղաշրջանի» օրացույցի առաջին էջում այսօր ուժեղ գոլահարներ են՝ Մեքսիկայի հավաքականի առաջատար հարձակվող, Եվրոպական թոփ առաջնություններում մի լավ դեգերած ու մրցակիցներին տանջած Խավիեր Էրնանդեսը, նույն ինքը՝ Չիչարիտոն, ինչպես նաև մեր օրերի նոր փարավոնը՝ Մո Սալահը:  Ընտրությունն իսկապես բարդ է լինելու…

Սկսում ենք Մոյից: Եգիպտոսի հավաքականի անվիճելի առաջատարի կարիերայի մի որոշ հատված անցել է Իտալիայում: Նախ Սալահը կրել է «Ֆիորենտինայի» մարզաշապիկը, որից հետո իր համար սովորական՝ հրթիռային արագությամբ վազելով մտել է «Ռոմա»: Գայլերի կազմում Սալահն իրեն այնպես է դրսևորել, որ չէր կարող չգրավել մյուս թոփ ակումբների առաջարկը: Ժամանակը ցույց տվեց, որ նրա տեղափոխությունը «Լիվերպուլ» ավելի քան արդարացվեց:

2015 թվականի օգոստոսի 6-ին Սալահը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Առաջին իսկ խաղից պարզ դարձավ, որ Սալահը այն է ինչ պետք է «Ռոմային»: Գայլերի կայծակնային հակագրոհներն աջ եզրում գրեթե միշտ վտանգավոր էին ստացվում, որովհետև մրցակից թիմերից և ոչ մեկն օժտված չէր այնպիսի ֆուտբոլիստով, որ արագությամբ կհասներ Սալահին: Խնդիրն այլ էր՝ Սալահը եզրափակման հատվածում կաղում էր: Այնպես չէ, որ մյուս գոլ խփողները փայլում էին: Դրա համար արդյունք չէր ստացվում գրանցել:

2015-ի սեպտեմբերի 20-ին «Ռոմայի» մրցակիցը ամուր միջակ «Սասուոլոն» էր, որը սիրում էր զորեղ մրցակիցներից միավորներ խլել: «Օլիմպիկոյում» խաղը հաջող չէր դասավորվում: «Ռոման» պարտվում էր 1-2 հաշվով, երբ անկյունայինի անհաջող խաղարկումից հետո Սալահը հանդգնեց հեռահար հարված կատարել: Գնդակը իդեալական նստեց իր ոտքին ու ընթացավ դեպի հեռավոր անկյունը:

 Ի դեպ.

  • Այս գոլը դարձավ առաջինը Սալահի համար «Ռոմայի» մարզաշապիկով: Եգիպտացուց 34 օր պահանջվեց նոր թիմում առաջին գոլը խփելու համար:
  • Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2
  • Հանդիպման մեկնարկում գրանցվեց ևս մեկ նշանակալի իրադարձություն. «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին խփեց իր 300-րդ գոլը «Ռոմայի» մարզաշապիկով:

Խավիեր Չիչարիտո

Մեքսիկական «Գվադալահարայից» Եվրոպա տեղափոխվելը Չիչարիտոյի համար ժամանակի հարց էր: Հարազատ առաջնությունում գոլերը տուփերով խփելը՝ ևս: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդում» նրա գործերը հենց սկզբից սահուն չընթացան: 4 տարում ավելի քան 100 հանդիպում և ընդամենը 37 գոլ: Մունդիալ-2014-ից հետո անգլիական ակումբը հիանալի լուծում գտավ, որից շահեցին բոլորը. վարձավճար դեպի «Ռեալ»:

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը կայացած տրանսֆերը թվում էր, մեծ օգնություն կլիներ «Ռեալի» համար: Դրանից 22 օր անց «Ռեալն» արտագնա հանդիպում էր անցկացնում «Դեպորտիվոյի» հետ: Թենիսային՝ 2-6 հաշվի ժամանակ՝ 77-րդ րոպեին Չիչարիտոն ստացավ խաղաժամանակ՝ փոխարինելով Գարեթ Բեյլին: 13 րոպեն, սակայն բավական եղավ նրա համար ոչ միայն գոլ խփելու համար…

87-րդ րոպեին Չիչարիտոն, ստանալով Իսկոյի փայլուն փոխանցումը հեռու տարածությունից, ընթացքից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Հարվածի հետագիծն իր տեսակի մեջ գրեթե բացառիկ է: Սովորաբար, այս դիրքից ֆուտբոլիստները հարվածում են (եթե, իհարկե, հարվածում են), դեպի հեռավոր անկյունը, սակայն մեքսիկացին որոշեց փորձել: «Փորձը փորձանք չէ»…չնայած…«Դեպորը» համաձայն չէ այս մտքի հետ:

Ի դեպ.

  • Չիիչարիտոն Սալահի պես հենց այս օրը՝ սեպտեմբերի 20-ին է խփել իր առաջին գոլը նոր թիմի կազմում:
  • Հանդիպման ավարտից վայրկյաններ առաջ «ացտեկը» հասցրեց մրցակցի դարպասը գրավել նաև երկրորդ անգամ՝ դառնալով դուբլի հեղինակ:
  • Մրցաշրջանի արդյունքում Չիչարիտոն խփեց 7 գնդակ ու վարձավճարի ավարտից հետո վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Իսկ ստորև ձեզ ենք ներկայացնում նաև քվեարկություն: Մտեք և ընտրեք ձեր տարբերակը: Ո՞ւմ գոլն է ավելի գեղեցիկ: Ընտրում եք դուք: Գնացի՜նք:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

«Մի օր ես կվերադառնամ»․ Կասիլյասը հիշել է «Ռեալում» անցկացրած իր վերջին խաղը

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

«Յուվենտուսը» Պոգբայի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկում է 3 խաղացող

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Ֆաբրեգասն ասել է՝ ինչու է «Արսենալը» գերադասել «Մանչեսթեր Յունայթեդից»

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Վինիսիուս. «Ռեալը» «Բարսելոնայից» ավելի լավն էր Պրեմիերայի 2 խաղերում»

Ռիվալդոն Բեյլին նախկին փառքը վերադարձնելու տարբերակ է առաջարկում

Մոուրինյոն պատմել է, որ 2 անգամ մերժել է «Ռեալին»

Հաքիմիի գործակալն ասել է, թե որտեղ է իր հաճախորդը խաղալու հաջորդ տարի

Ակումբը տեղեկացրել է Յապ Ստամի նշանակման մասին՝ տեղադրելով այլ մարդու լուսանկար

Սերխիո Ագուերոն՝ երկու թոփ ակումբի թիրախում