fbpx
Բաժիններ

#Գոլային_օրացույց_25. Ո՞րն է հոկտեմբերի 4-ի ամենագեղեցիկ գոլը (տեսանյութ, քվեարկություն)

Այսօր ուրբաթ է: Դա նշանակում է, որ հերթական անգամ պետք է փորփրենք ֆուտբոլի պատմությունը, հիշենք, թե այս օրը՝ հոկտեմբերի 4-ին ինչ գեղեցիկ գոլեր են խփվել: Պտտվում ենք աշխարհով, բոլոր լիգաներով, դիտում ենք հարյուրավոր գնդակներ, ու, ի վերջո, գտնում ենք:

Սակայն մինչև այսօրվա գոլին անդրադառնալն առաջարկում եմ վերհիշենք մեր նախորդ ընտրածները: Դրանք ոչ պակաս գեղեցիկ, տպավորիչ ու կարևոր են:

Գոլային օրացույց #8. Ո՞վ է դեկտեմբերի 21-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #15. Ո՞վ է ապրիլի 5-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #5. Ո՞վ է նոյեմբերի 30-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Նախորդ շաբաթ անցկացրել էինք քվերակություն. լավագույն գոլի հարցում պետք է ընտրություն կատարեիք հայտնի հգարձակվողներ Գաբրիել Բատիստուտայի ու Պիտեր Քրաուչի միջև: Ի վերջո, հաղթող դարձավ անգլիացի ֆուտբոլիստը:

Իսկ հիմա անդրադառնում ենք հոկտեմբերի 4-ին: Այս անգամ ընտրությունը հատկապես բարդ էր: Եղել են Չեմպիոնների լիգայի հանդիպումներ, ներքին առաջնությունների մասին էլ չենք խոսում: Գոլերը շատ էին, թեկնածուները՝ ևս:

Ալեքսիս Սանչես

Ալեքսիս Սանչեսը «Արսենալում» և Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթում» իրարից արմատապես տարբերվող երևույթներ են: Լոնդոնում չիլիացի ֆուտբոլիստն իր խաղամակարդակը հասցրել էր ինչ-որ տիեզերական մակարդակի, որտեղ իրավունք ունեին լինելու միայն մեծագույնները: Նրա շնորհիվ «Արսենալը» տարել է մի շարք տպավորիչ հաղթանակներ, ինքն էլ կերտել է այդ հաղթանակները նույնքան տպավորիչ գոլերով:

Այո, մինչև «Յունայթեդ» տեղափոխվելը, մինչև լավագույն ֆուտբոլիստի մակարդակից շրիշակի աստիճան իջնելը, Սանչեսը տուփերով էր գոլեր խփում: Այդ թվում՝ և «Մանչին»: Այդպիսի մի գոլով աչքի ընկավ նաև 2015/2016 մրցաշրջանում: Լոնդոնյան ակումբը «Յունայթեդին» ընդունել էր սեփական հարկի տակ՝ «Էմիրեյթսում»: Հանդիպման մեկնարկում դե Խեան արդեն հասցրել էր 2 ապտակ «ստանալ», իսկ Սանչեսի հարվածը նրան ենթարկեց նոկաուտի:

Ի

Ի դեպ

  • Սանչեսը «Յունայթեդի» հետ խաղում դարձավ ևս մեկ գոլի հեղինակ՝ խփելով թիմի առաջին գնդակը:
  • Երկրորդ գոլը մրցակցի դարպասն ուղարկեց Մեսութ Օզիլը:
  • Այս հաղթանակից հետո «Արսենալը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը, սակայն եզրագիծը հատեց 2-րդը՝ զիջելով «Լեսթերին»
  • «Յունայթեդը» մնաց 5-րդ տեղում, չմտավ ՉԼ գոտի, սակայն հաջորդ տարի Մխիթարյանի հետ հաղթեց Եվրոպա լիգան:

Զլատան Իբրահիմովիչ

Դե, եթե ընտրել ենք Զլատանին, ուրեմն շվեդը հաստատ մի բան արել է: Ու այնպես է արել, որ վստահաբար ոչ ոք նման բան չէր անի կամ առավել ևս, չէր կարողանա անել: Այո, թող Մեսին ու Ռոնալդուն միասին ունենան 10 «Ոսկե գնդակ», բայց այնպիսի գոլեր չունեն իրենց ակտիվում, ինչպես Իբրան: Չնայած…նույնը կարելի է հակառակ ձևակերպմամբ ասել ու էլի ճիշտ լինենք…

Իտալիայում ամրապնդվելուց ու «Յուվենտուսի» հետ փառքի գագաթից սկանդալային հատակին ընկնելուց հետո Զլատանն արագ կողմնորոշվեց ու տեղափոխվեց «Ինտեր»: «Ներաձուրինեի» կազմում Զլատանը նվաճեց տիտղոսներ ու խփեց անթիվ անհամար խելագար գոլեր, այդ թվում և 2008/2009 մրցաշրջանում այս մեկը՝ «Բոլոնիայի» դարպասը:

Այս գոլով Զլատանը բացեց հաշիվը, իսկ երկրորդ կեսում մեծահոգաբար թույլ տվեց 11 մետրանոցից գոլ խփել նաև թիմակից Ադրիանոյին: «Ինտերը» հաղթեց 2-1 հաշվով:

Իր կարիերայի ընթացքում Իբրան բազմաթիվ անգամներ է աչքի ընկել նման հետաքրքիր գոլերով: Բավական է հիշել նրա նույնատիպ գոլը, բայց արդեն ՊՍԺ-ի կազմում «Բաստիայի» հետ խաղում: Սակայն այստեղ բարդությունը կայանում է նրանում, որ Զլատանը դարպասին կանգնած է կիսաթեքված վիճակում, թիկունքով ու ստիպված էր վայրկյանական որոշում կայացնել:

Ի դեպ

  • «Ինտերը» հաղթեց Իտալիայի առաջնությունում՝ 10 միավորով գերազանցելով «Յուվենտուսին»:
  • Զլատան Իբրահիմովիչը 25 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն:
  • Մրցաշրջանի ավարտից հետո Իբրահիմովիչը հեռացավ «Ինտերից»՝ տեղափոխվելով «Բարսելոնա»:

Իսկ ստորև կարող եք այցելել հղմամբ ու քվեարկել Զլատանի կամ Սանչեսի գոլի օգտին: Արդյունքները կամփոփենք հաջորդ շաբաթ:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն կարծում է՝ «Յուվենտուս» – «Ինտեր» խաղն իր նշանակությամբ համեմատելի է Էլ Կլասիկոյի հետ

Պոգբան մոտ է խաղադաշտ վերադառնալուն

Սուլշեր. «Վստահ չէի, որ կապրեմ մինչև Ֆրեդի հաջորդ գոլը»

Պաշտոնական. «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը կանցնի առանց հանդիսականների

«Մանչեսթեր Յունայթեդը» կորցրեց ևս մեկ առաջատար խաղացողի

«Յունայթեդը», «Ինտերն» ու «Սևիլիան» հաջորդ փուլում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

Անակնկալ «Լիոնն» ու Գվարդիոլայի հանճարը. ՉԼ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

Ռոնալդուն վստահ է, որ «Յուվենտուսը» կհաղթահարի «Լիոնի» արգելքը

«Բարի առավոտ, Երևան». Ալեսանդրո դել Պիերոն Հայաստանում է (տեսանյութ)

«Յուվենտուսը» զիջեց «Լիոնին» արտագնա խաղում (տեսանյութ)

ՉԼ․ Առաջին կեսից հետո Մադրիդում հաշիվը չի բացվել, «Լիոնը» հաղթում է նվազագույն հաշվով (տեսանյութ)

«Լիոնն» առաջ է անցնում հաշվի մեջ «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լիոն» – «Յուվենտուս»․ Մեկնարկային կազմեր

#ՉԼ_1/8. Ռոնալդուի «Յուվենտուսը» մտնում է պայքարի մեջ

Պորտուգալիայում պատրաստել են շոկոլադե Ռոնալդույին (տեսանյութ)

«Ինտերը» ծրագրում է գնել «Ռոմայի» կիսապաշտպանին