fbpx
Բաժիններ

#Գոլային_օրացույց_28. Ո՞րն է նոյեմբերի 8-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Հերթական ուրբաթն է: Նշանակում է՝ դարձյալ պետք է թերթենք ֆուտբոլի պատմությունը, հիշենք, թե այս օրը՝ նոյեմբերի 8-ին, ինչ գեղեցիկ գոլեր են գրանցվել: Մի մոլորակ, տասնյակ լիգաներ, հարյուրավոր գնդակներ, ու, ի վերջո, գտնում ենք 2-ը:

Սակայն մինչև այսօրվա գոլին անդրադառնալն առաջարկում ենք վերհիշել մեր նախորդ ընտրությունները: Դրանք ոչ պակաս գեղեցիկ, տպավորիչ ու կարևոր են:

Գոլային օրացույց #18. Ո՞վ է մայիսի 3-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային_օրացույց_#11. Ո՞վ է փետրվարի 8-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային_օրացույց_#9. Ո՞վ է հունվարի 11-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Իսկ հիմա որոշում ենք նոյեմբերի 8-ի լավագույն գոլը: Այս անգամ ընտրություն կատարելը սաստիկ բարդ էր: Առնվան 5 գնդակ, որոնցից մեկից հրաժարվելը խելահեղություն է թվում: Սակայն պետք է ընտրեինք երկուսը: Ահա և դրանք:

Սերխիո Ռամոս

2015/2016 մրցաշրջանի մեկնարկը խոստանում էր դառնալ հետաքրքիր. «Ռեալի» ղեկը ստանձնել էր Ռաֆա Բենիտեսը: Իսպանացի փորձառու մասնագետը, որը վաղուց նվաճուների չէր հասել, հույս ուներ՝ «Ռեալի» հետ նորից կբարձրանալ ֆուտբոլային օլիմպոսի գագաթին: Մրցաշրջանի ոչ այնքան վստահ մեկնարկից հետո «Ռեալի» մրցակիցը 2015 թվականի այս օրը անդալուսական «Սևիլիան» էր: «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում «սերուցքայինները» երբեք հեշտ հանդիպում չեն ունեցել:

Խաղի մեկնարկում ընթանում էր հավասար պայքար: 22-րդ րոպեին «Ռեալը» ստացավ անկյունայինի իրավունք, որի խաղարկումն ավարտվեց Ռամոսի գոլով: Սակայն, ինչպես հեքիաթներում է գրված լինում, ոչ թե սովորական, այլ կախարդական:

Ի դեպ

  • Չնայած Ռամոսի այս հրաշք գոլին ու Խամես Ռոդրիգեսի դիպուկ հարվածին, «Սևիլիան» ի վերջո, հաղթանակի նժարն իր կողմն է թեքել՝ 3-2:
  • Այս պարտությունից հետո «Ռեալը» կորցրեց իր՝ առաջատարի դիրքերը:
  • Անվստահ ելույթների շարքը ստիպեց ակումբի ղեկավարությանը պաշտոնից ազատել Ռաֆայել Բենիստին:
  • Իսպանացի մասնագետին փոխարինեց Զինեդին Զիդանը: Իսկ թե ինչ եղավ հետո՝ բառի բուն իմաստով շատ հուզիչ էր:

Նեյմար

2015/2016 մրցաշրջանի ընթացքում «Բարսելոնան» պաշտպանում էր նախորդ տարի նվաճած բոլոր տիտղոսները: Մրցանակները նվաճելու հարցում երկրպագուները կարող են և պետք է շնորհակալություն հայտնեն Նեյմարին: Բրազիլացի ֆուտբոլիստը Մեսիի ու Սուարեսի հետ փայլուն եռյակ կազմեց, որը ջարդեց ու փշրեց բոլորին, ովքեր կանգնած էին ճանապարհին:

«Բարսայում» ամրապնդվելուց և իսպանական ֆուտբոլին հարմարվելուց հետո Նեյմարը սկսեց ցույց տալ իր տեխնիկային հարիր հնարքներ, կատարել արտակարգ անցումներ ու փոխանցումներ, ինչպես նաև խփել աննկարագրելի գեղեցիկ գոլեր: Դրանցից մեկը նա իր անվան դիմաց գրանցեց Ռամոսի հետ նույն նույն տարվա նույն օրը, բայց մի քանի րոպեի տարբերությամբ:

Խոսքը «Վիլյառեալի» հետ խաղի մասին է: Սուարեսի հետ համագործակցությունն ու նրա անհատական փայլուն վարպետությունն աշխարհի նվիրեցին 2015/2016 մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը:

Ի դեպ

  • Բրազիլացի ֆուտբոլիստը դրեց այս խաղի վերջակետը՝ 3-0: «Բարսան» հաղթեց ու բարձրացավ առաջատարի դիրք և այլևս այն չզիջեց ոչ մեկին՝ դառնալով երկրի չեմպիոն:
  • Նեյմարը Իսպանիայի առաջնությունում խփեց 24 գնդակ՝ ընդամենը երկու գնդակ զիջելով Լիոնել Մեսիին:
  • Բրազիլիայի ընտրանու առաջատարը դարձավ «Բարսելոնայի » 3 ֆուտբոլիստներից մեկն այդ մրցաշրջանում, որը դուրս է եկավ խաղադաշտ բացառապես մեկնարկային կազմում:

Իսկ թե որ գոլն է լավագույնը, որոշում եք դուք՝ քվեարկելով այստեղ:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Համացանցում է հայտնվել «Ռեալի»՝ հաջորդ մրցաշրջանի հավանական տնային մարզաշապիկի նկարը

«Բարսելոնան» առաջիկա օրերին կարող է վաճառել Ռակիտիչին

Զիդան. «30 տարում 3 գավա՞թ. մենք 13 ՉԼ գավաթ ունեինք, չէ՞»

«Այաքսի» ևս մեկ ֆուտբոլիստ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սարագոսայի» հետ հանդիպման համար

Կուրտուա․ «Մի օր ինձ նվիրեցին Կասիլյասի մարզաշապիկը, ու այդ օրվանից ես երազանք ունեցա»

«Բարսելոնայի» նախագահը հաստատել է՝ թիմը հետաքրքրված է Ռոդրիգոյի ծառայություններով

Կուրտուա. «Այս մրցաշրջանում «Ռեալը» կարող է հաղթել բոլոր գավաթները»

«Բարսելոնայի» նախագահ. «Դիտարկում ենք այդ ֆուտբոլիստին գնելու հավանականությունը»

«Ռեալը» մերժել է «Վալենսիայի» առաջարկը

Բեյլը պատրաստ կլինի մադրիդյան դերբիին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վաղը կդառնա Մխիթարյանի թիմակիցը

«Ռեալը» լռության րոպեով հարգել է Կոբի Բրայանտի հիշատակը

«Միլանի» ֆուտբոլիստը մոտ է Իսպանիա տեղափոխությանը

Արտետան «Արսենալում» ցանկանում է տեսնել «Ռեալի» ֆուտբոլիստին

Ազարը չի մասնակցի «Ատլետիկոյի» դեմ խաղին