fbpx

Գոլային_օրացույց_#9. Ո՞վ է հունվարի 11-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Նոր տարվա տոների ավարտն ուղիղ համեմատական է սեղանին դրված «մայրաքաղաքային» աղցանի, խոզի բդի ու չարազի քանկին: Եթե ձեր սեղանին այսքան թվարկածներից մնացել է միայն չամիչը, ուրեմն տոները հեռանում են/հեռացել են: Իսկ մենք վերսկսում ենք «գոլային օրացույցը»:

Տարին նոր է սկսվել, հունվարի 11-ն է: Ի տարբերություն նախորդ տարվա վերջնամասի, երբ գոլերի մեծամասնությունն անգլիական Պրեմիեր լիգայից էր, տարվա այս ժամանակահատվածում վաղուց արդեն ֆուտբոլը վերադարձած է լինում արձակուրդից: Բնականաբար գեղեցիկ գոլերն էլ անպակաս են դառնում:

Բայց մինչև այս տարվա օրացույցի առաջին գոլին անդրադառնալը, կա մի առաջարկ: Ինչպես դասականն է ասում՝ «Ձեզ դուր կգան մեր ուրբաթները»: Մի պահ հայացք գցեք նախորդ տարվա ուրբաթներից մի քանիսի լավագույն գոլերին: Շատ չեն:

Գոլային օրացույց #5. Ո՞վ է նոյեմբերի 30-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց#6. Էմրեի շքեղ գոլերն ու Կլաուդիո Լոպեսի թրենդային պարը (տեսանյութ)

Գոլային օրացույց #7. Ո՞վ է դեկտեմբերի 14-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #8. Ո՞վ է դեկտեմբերի 21-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Ֆրանչեսկո Տոտի VS Լացիո

Ֆրանչեսկո Տոտին իր կարիերայի ընթացքում խփել է բազմաթիվ գոլեր, որոնց մասին կարելի է գրքեր գրել ու գրադարաններ պահել, սերունդներ դաստիարակել: Նրանից կարելի է անվերջ հավերժ հավատարմության սովորել ժամանակակից ֆուտբոլում: Դասընթացներ անցնել՝ ինչպես խաղադաշտում լինել միևնույն ժամանակ և՛ խարդախ սիմուլյանտ, և՛ մեծագույն հանճար, ինչպես և՛ սադրել մրցակցին, և՛ ստիպել հոտնկայս ծափահարել:

Կարծիքներ կան, որ Չեսկոն իր կարիերան պետք է ավարտեր 2016-ին, կամ ավելի շուտ: Դրանից հետո նրա ձևավորած հարաբերությունները մարզիչների հետ բացառապես վնասել են թիմին: Տաղանդավոր Ռուդի Գարսիան ավելի թույլ գտնվեց, քան Տոտին ու չկարողացավ իր խոսքն ասել, ինչպես հարկն է: Լուչանո Սպալետին էլ, ով Տոտիի համար բացահայտեց 4-6-0 տակտիկան ու «կեղծ 9 համարի» դիրքը, նրա վերջին մրցաշրջանն իսկական մղաձավանջ դարձրեց՝ թույլ չտալով կարիերան լիարժեք ավարտել: Այնպես, ինչպես արժանի էր Տոտին:

Սակայն «կայսրը» որոշեց էլի խաղալ, էլի ու էլի: Նա չէր հագենում «Օլիմպիական» ստադիոնի խոտածածկից, «Curva Sud»-ի խելահեղ երգերից ու…«Լացիոյին» նվաստացնելուց: Տոտին «լացիալեների» դարպասը գրավել է 11 անգամ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Գոլերից մեկի ժամանակ Տոտին հանել է շապիկը ու ցույց տվել «ես նորից դա արեցի ձեզ հետ ԴԱ» գրությունը, կամ էլ խլել է տեսախցիկն օպերատորի ձեռքից: Գլխավորը, սակայն, սելֆին է: Լեգենդար սելֆին: Բոլորը հիշում են միայն սելֆին: Քչերն են մտաբերում, թե ի՜նչ գլուխգործոց գոլ է նախորդում դրան:

2014/2015 մրցաշրջանի մայրաքաղաքային առաջին դերբիի մեկնարկում նոմինալ հյուրերն արդեն 2 գնդակի առավելություն ստացան ու սկսեցին վաղաժամ հաղթանակ տոնել: Սակայն այդ խաղին մասնակցում էր մեկը, ով ավելի շուտ կուտեր «Օլիմպիկոյի» խոտածածկն ամբողջությամբ՝ արմատներով հանդերձ, քան կհամակերպվեր պարտության մտքի հետ: Երկրորդ կեսի հենց սկզբում Տոտին արձագանքեց թիմակցի փոխանցմանն ու բարդագույն դիրքից մկրատ տեսակի հարվածով դարձավ գոլի հեղինակ: 38 տարեկանում: 18՞ – ոչ, 28՞ – ոչ, 38 Կա՛ռլ:

#Կարևոր_փաստեր

  • «Կայսեր» արկածներն այս խաղում չավարտվեցին: Եվս մի քանի րոպե անց նա ևս մեկ անգամ գրավեց «Լացիոյի »դարպասը՝ մարտական ոչ-ոքի ապահովելով իր թիմին մի խաղում, որտեղ «Լացիոն» անհամեմատ ավելի ուժեղ էր:
  • Այս գոլերով Ֆրանչեսկո Տոտին շրջանցեց «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստներ Դինո Դա Կոստային ու Մարկո Դելվեկիոյին ու դարձավ դերբիների պատմության լավագույն ռմբարկուն (11 գոլ):
  • Գրավելով «Լացիոյի» դարպասը 38 տարեկանում՝ Տոտին թարմացրեց նաև իր իսկ սահմանած ռեկորդը՝ դերբիների պատմության ամենատարեց գոլի հեղինակ՝ գերազանցելով Տոմազո Ռոկիին 34:
  • Տոտիի այս գոլն ու գոլը տոնելու ձևն այնքան քննարկվեց ամբողջ աշխարհում, որ PES ֆուտբոլային սիմուլյատորի աշխատակիցները դրանից ոգևորված, որոշեցին դա ավելացնել խաղի եջ: Այսպես է ստացվել:

Հ.Գ. Ֆրանչեսկո Տոտիին է պատկանում նաև «Դերբի դե լա Կապիտալեների» պատմության անցկացրած խաղերի ռեկորդը՝ 44 հանդիպում՝ թիկունքում թողնելով «Լացիոյի» ներկայացուցիչ Ջուզեպե Ուիլսոնի ցուցանիշը՝ 23: Այս խաղի ու վերջին՝ 44-րդ հանդիպման միջև տեղավորվել է ևս 3 հանդիպում, որոնց Տոտին մասնակցել է, սակայն գոլ չի խփել, ևս մեկում կարող էր գոլ խփել, եթե Սպալետին խիղճը հաներ բարձի տակից ու 4-2 հաշվի ժամանակ խաղադաշտ դուրս բերեր Տոտիին…

Անկախ Սպալետիի հետ ունեցած կոնֆլիկտից և իր վերջին մրցաշրջանի ձախողված վերջնամասից, նրան «Օլիմպիկոն» ճանապարհեց վաստակած հանգստի աներևակայելի կերպով: Նման պատվի քչերն են արժանացել: Ովքեր չեն դիտել, կամ մոռացել են՝ ինչ էր կատավում Հռոմում այդ օրը, առաջարկում ենք ևս մեկ անգամ վերապրել նրանց հետ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Էլ Շարավիին տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ են առաջարկում

Տոտին ցնցող առաջարկ է ստացել Անգլիայից

Աղբյուր. Սավիչը համաձայնեցրել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Համշիկը կարող է Իտալիա վերադառնալ

«Միլանը» մտադիր է հրաժարվել Եվրոպա լիգայի առաջիկա մրցաշրջանին մասնակցելուց

Կորեական խայտառակություն. Ինչպես 18 տարի առաջ Հարավային Կորեան դուրս շպրտեց Իտալիային (լուսանկար, տեսանյութ))

Տոտին հեռանում է «Ռոմայից. պատճառը կոնֆլիկտն է

#Ոսկե_թիմ_2. «Ռոմայի» չեմպիոնական կազմը 2000/2001 մրցաշրջանում

37-ամյա Դարիո Սրնան կարող է կարիերան շարունակել Հռոմում

Տոտին կհեռանա «Ռոմայից»

Կոստաս Մանոլասը համաձայնության է հասել իր հավանական նոր ակումբի հետ

Գոլային_օրացույց_#21. Ո՞վ է հունիսի 14-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

«Յուվենտուսն» ու «Ռոման» աստղային փոխանակություն են պատրաստում

Հայտնի է՝ որ թիմը «Ռոմայի» փոխարեն կխաղա International Champions Cup-ում

Պաշտոնական. «Ռոման» նոր գլխավոր մարզիչ ունի

Ռոբենը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում