«Գոլֆի աստղն ու մարզչական սկանդալը». Ամուր Ուելսը՝ ԵՎՐՈ-ի հերթական անակնկալին ընդառաջ - VNews
Բաժիններ

«Գոլֆի աստղն ու մարզչական սկանդալը». Ամուր Ուելսը՝ ԵՎՐՈ-ի հերթական անակնկալին ընդառաջ

eurocombat2020 6 - «Գոլֆի աստղն ու մարզչական սկանդալը». Ամուր Ուելսը՝ ԵՎՐՈ-ի հերթական անակնկալին ընդառաջ

2016 թվականին Ուելսի հավաքականն իրենից լուրջ ուժ էր ներկայացնում, սակայն քչերը կարող էին հավատալ, որ բրիտանացիները կկարողանան խմբային փուլից հեռու գնալ: Բայց Բեյլն ու ընկերները ցատկեցին մինչև կիսաեզրափակիչ ու գրավեցին երրորդ տեղը: Ուելսը գերազանց ֆուտբոլ էր ցույց տալիս, Բեյլը «Ռեալում» դեռ թոփ էր, Ռեմսին դեռ երիտասարդ էր: ԵՎՐՈ 2020-ը հիանալի հնարավորություն է նախորդ մրցաշարում գրանցած արդյունքը կրկնելու համար:

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Ուելսի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

5T2KWalesMeta 960x503 - «Գոլֆի աստղն ու մարզչական սկանդալը». Ամուր Ուելսը՝ ԵՎՐՈ-ի հերթական անակնկալին ընդառաջ

Ուելսի հավաքականը ձեռք է բերել ԵՎՐՈ-ի իր ուղեգիրը՝ խմբային փուլում հաղթելով Սլովակիայի ու Հունգարիայի ընտրանիներին: Իրենց խմբում բրիտանացիները զբաղեցրին երկրորդ տեղը՝ առաջին հորիզոնականը զիջելով խորվաթներին: Հետարքիր է, որ E խմբում Խորվաթիան առանց որևէ խնդրի գրավեց առաջին տեղը, իսկ երկրորդ տեղի համար մղվող պայքարի մասնակից 3 թիմերն էլ վերջնականում ստացան Եվրոպայի առաջնության ուղեգիր: «Վիշապները» մայրցամաքի գլխավոր ստուգատեսին մեկնեցին «ուղիղ չվերթով»: Վճռորոշ դարձավ Աարոն Ռեմսիի դուբլը: «Յուվեի» ֆուտբոլիստը Հունգարիայի հետ խաղում «դուբլեց» ու իր թիմին պարգևեց ԵՎՐՈ-ի ուղեգիր:

Մինչև ԵՎՐՈ-ն, Ուելսի հավաքականը փայլուն է հանդես եկել նաև Ազգերի լիգայի խաղարկությունում: «Վիշապները» 6 խաղում տարել են 5 հաղթանակ: Միակ ոչ-ոքին «կարմիրները» խաղացել են իռլանդացիների հետ: Սակայն այս հաղթանակը թույլ է տվել նրանց ներխուժել էլիտար A լիգա: Հատկանշական է նաև, որ Ուելսի հավաքականը այդ 5 հաղթանակներից 4-ը տարել է 1-0 հաշվով:

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում Ուելսի հավաքականն ընդգրկվել է E խմբում: Հաղթողի ֆավորիտ բելգիացիներին առաջին տուրում պարտվելուց հետո բրիտանացիները հաղթեցին իրենց ուղիղ մրցակից չեխերին: Այս պահին Փեյջի տղաները 2 խաղից հետո վաստակել են 3 միավոր և երրորդն են:

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

Դարպասապահներ. Ուեյն Հենեսի («Քրիստալ Փելանս»), Դենի Ուորդ («Լեսթեր»), Ադամ Դևիս («Սթոք Սիթի»)

Պաշտպաններ. Ջեյմս Լոուրենս («Սանկտ-Պաուլի»), Բեն Դևիս («Տոտենհեմ»), Ջո Ռոդոն («Տոտենհեմ»), Քրիս Մեֆամ («Բորմութ»), Քրիս Գյունտեր («Չառլթոն»), Ռիս Նորիգտոն-Դևիս («Շեֆիլդ Յունայթեդ»), Նեկո Ուիլյամս («Լիվերպուլ»), Բեն Կաբանգո («Սուոնսի Սիթի»)

Կիսապաշտպաններ. Ջո Ալեն («Սթոք Սիթի»), Ջո Մորել («Լութոն»), Իտան Ամպադու («Չելսի»), Մեթյու Սմիթ («Մանչեսթեր Սիթի»), Ջոնի Ուիլյամս («Քարդիֆ»), Աարոն Ռեմսի («Յուվենտուս»), Դիլան Լևիտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռուբին Կոլվիլ («Քարդիֆ Սիթի»), Ջորջ Թոմաս (ՔՊՌ)

Հարձակվողներ. Քիֆեր Մուր («Քարդիֆ Սիթի»), Հարի Ուիլսոն («Լիվերպուլ»), Գարեթ Բեյլ («Ռեալ»), Դևիդ Բրուկս («Բորնմութ»), Թայլեր Ռոբերտս («Լիդս»), Թոմ Լոուրենս («Դերբի Կաուտի»), Դենիել Ջեյմս («Մանչեսթեր Յունայթեդ»)

Նախորդ ԵՎՐՈ-ից ի վեր թիմում նոր աստղեր չեն ավելացել: Ուելսի հավաքականը թվում է՝ լավ բալանսավորված է, որտեղ փորձառու տղաների կողքին աճում են երիտասարդ տաղանդները: Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ իրենց կարիերան զարգացնում են հարևան Անգլիայում: Միայն մի քանի ֆուտբոլիստ է գնացել (Ռեմսի, Լոուրենս, Մատոնդո) Եվրոպայի այլ լիգաները բացահայտելու:

Մարզչական գործոն

NINTCHDBPICT000640788124 960x640 - «Գոլֆի աստղն ու մարզչական սկանդալը». Ամուր Ուելսը՝ ԵՎՐՈ-ի հերթական անակնկալին ընդառաջ

Ուելսի հավաքականում մարզչական սկանդալ է: Ի սկզբանե, ազգային թիմը պետք է ղեկավարեր Ռայան Գիգսը: «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը 2018 թվականին ստացավ իր երազանքի աշխատանքի առաջարկն ու վերջին շրջանում հիանալի էր կատարում իր գործը: Ուելսը առանց անակնկալների արդարացնում էր բոլոր սպասելիքները ու վստահ շարժվում էր առաջ: Սակայն ճակատագիրը հերթական ապտակը հասցրեց լեգենդար ֆուտբոլիստին: Ուելսցի մաչոն երկու աղջկա հանդեպ բռնություն կիրառելու համար ընկավ դատարանի դռներն ու ստացավ տևական որակազրկում:

Գիգսի փոխարեն ազգային հավաքականի ղեկին կանգնելու է Ռոբերտ Փեյջը: Այս մարզիչը 10 տարի առաջ է ավարտել ֆուտբոլստի կարիերան ու հիմա պատրաստվում է մեծ սխրանք իրագործել իր «առյուծների» հետ: Որպես այդպիսին Փեյջը դեռ իրեն դրսևորելու շանս չի ստացել: 2017-ին նրան վստահել էին Ուելսի մինչև 21 տարեկանների հավաքականը, իսկ կովիդյան 2020-ին նա դարձավ հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգսի օգնականը: Աշխարհին ինչ-որ բան ցույց տալու կամ ապացուցելու ժամանակն է:

Մեր ընտրանին

Գլխավոր աստղը

skysports gareth bale wales 4841449 960x540 - «Գոլֆի աստղն ու մարզչական սկանդալը». Ամուր Ուելսը՝ ԵՎՐՈ-ի հերթական անակնկալին ընդառաջ

Նույնիսկ ոչ թոփ մարզավիճակում Ուելսի հավաքականի գլխավոր աստղն ու առաջատարը Գարեթ Բեյլն է: 31-ամյա վինգերը շարունակում է մնալ ֆուտբոլային լուրերի գլխագրերում: Բեյլի ու «Ռեալի» միջև տարաձայնությունները չեն հարթվել (չեն էլ ուզում), նրա պատկերով մեմերը չեն պակասում, դե գոլֆի դաշտերում նրա ֆոտոալբոմը թարմացվում է գրեթե ամեն օր: Ավարտված մրցաշրջանը Գարեթ Բեյլն անցկացրեց «Տոտենհեմում»: Գուցե ձեզ հաջորդ փաստը զարմացնի, բայց ամեն դեպքում. «խցանների» կազմում Բեյլը գոլ+ասիստ համակարգում հավաքել է 19 միավոր, որոնցից 13-ը՝ միայն ԱՊԼ-ում: Լոնդոնյան ակումբում ավելի շատ գոլ խփել են միայն Քեյնն ու Սոնը:

Բեյլը հատկապես «գժոտ» անցկացրեց մրցաշրջանի վերջին հատվածը: Պրեմիեր լիգայի վերջին 6 խաղում ուելսցի հարձակվողը խփեց 6 գնդակ: Նրա լավ մարզավիճակն իր մաշկի վրա զգաց հատկապես «Լեսթերը». «աղվեսները» 9 րոպեում Բեյլից ստացան դուբլ ու նահանջեցին չեմպիոնլիգյան քառյակից: Չենք մոռանում, որ Բեյլը կերպարանափոխվում է հատկապես ազգային հավաքականի մարզաշապիկը կրելուց (լավ իմաստով): Կարելի է ասել՝ Բեյլին իր կարիերայի մայրամուտին մնացել է անելու 3 գործ՝ ինչքան հնարավոր է շատ գումար կորզել «Ռեալից» անհոգ ծերությունն ապահովելու համար, խաղալ գոլֆ ու փայլել հավաքականում: Հունիսին նրան այդ հնարավորությունը ընձեռված կլինի, եթե, իհարկե, վնասվածքը/ները նրան չխանգարեն:

Արժե ուշադրություն դարձնել նաև Իտան Ամպադուի վրա: 20-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանն անցկացրեց ԱՊԼ-ից դուրս մնացած «Շեֆիլդում», սակայն նրա խաղը ստացել է դրական արձագանքներ: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», ու ՉԼ նորաթուխ գավաթակիր թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դեռ երկար պիտի մտածի՝ զիջե՞լ տաղանդավոր ֆուտբոլիստին մրցակցին, թե՞ զարգացնել իր թիմում: Ամպադուն կենտրոնական պաշտպան է, սակայն իդեալական է խաղում հենակետային գոտում: 182 սմ հասակը թող ձեզ չխաբի. երկրորդ հարկում նա հաղթում է գրեթե բոլոր մենամարտերը: Բացի դրանից, գերազանց տիրապետում է առաջին փոխանցմանը:

Մրցակիցներ/շանսեր

P2019 11 19 Wales Hungary 113 min 960x602 - «Գոլֆի աստղն ու մարզչական սկանդալը». Ամուր Ուելսը՝ ԵՎՐՈ-ի հերթական անակնկալին ընդառաջ

Վիճահականությունը Ուելսի հավաքականին «տեղավորել է» բավական հավասար խումբ, որտեղ մրցակիցները կլինեն Շվեյցարիան, Իտալիան ու Թուրքիան: Առաջին երկու խաղերը Բեյլն ու ընկերները կանցկացնեն Բաքվում՝ մրցելով շվեյցարացիների ու թուրքերի հետ: Վերջին տուրում Ուելսը «կհյուրընկալվի» Իտալիայի հավաքականին: Եթե հաշվի առնենք ԵՎՐՈ-ի՝ խմբից դուրս գալու սիստեմը, Բեյլը հանգիստ կարող է այս խմբից դուրս գալու հույս ունենալ նույնիսկ երրորդ տեղով:

Առաջին հորիզոնականը, ըստ նախնական կանխատեսման, պետք է առավելության մեծ պաշարով գրավի Իտալիայի հավաքականը: Բայց հաջորդ երկու «կենսատու» հորիզոնականների համար պայքարը լինելու է համառ: Շվեյցարիան, Թուրքիան ու Ուելսը թեպետ տարբեր են, բայց ունեն նույն շանսը: Շվեյցարիան, թեպետ անուններով այնքան հնչեղ չէ, որքան Ուելսը, սակայն խաղային կարգապահության տեսանկյունից, գուցե և գերազանցում է Փեյջի թիմին: Այսպիսի նմանություն-տարբերությունները շատ են, որոնք էլ ավելի են հետաքրքրացնում պայքարը:

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

3-4-3: Հենեսի, Գունտեր, Լոուրենս, Ռոնդոն, Դևիս, Ամպադու, Ռեմսի, Ալեն, Բրուքս, Ուիլսոն, Բեյլ

wales 960x960 - «Գոլֆի աստղն ու մարզչական սկանդալը». Ամուր Ուելսը՝ ԵՎՐՈ-ի հերթական անակնկալին ընդառաջ

Փեյջն իր հավաքականում գործածում է վերջին ժամանակահատվածում շատ մոդայիկ դարձած 3 կենտրոնական պաշտպանով սխեման, որտեղ վերոնշյալ Ամպադուն խաղում է հենակետային գոտում: Սակայն այս մարտավարությունը ցանկացած պահի թույլ է տալիս մարզչին Ամպադուին բերել կենտրոնական պաշտպանի գոտի ու պաշտպանությունը կառուցել 4 ֆուտբոլիստով, որոնք կդասավորվեն 1 գծով: Նման դեպքում թիմի փաստացի եզրայի պաշտպանները գրեթե չեն մասնակցելու թիմային գրոհներին, այլ ամուր պահելու են թիկունքը:

Թիմի ջոկերը, իհարկե, լինելու է Գարեթ Բեյլը: Եթե պաշտպանությունում գրեթե ամեն ինչ կախված է Ամպադուի դիրքից, միջին և առջևի գծում վճռորոշ է լինելու Բեյլի «պաշտոնը»: Լինելով բացառիկ ունիվերսալ՝ Գարեթ Բեյլը կարող է խաղալ և՛ եզրում, և՛ հարձակման կրակագծում, ընդ որում՝ միայնակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» կարևոր կորուստ ունի «Սելտայի» դեմ խաղին

Բեյլի հեթ-տրիկը 3 միավոր պարգևեց Ուելսին (տեսանյութ)

Պոգբան՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին

Բեյլ․ «Ներկայիս «Ռեալում» ինձ ավելի հարմարավետ եմ զգում»

Ջեյմսը մոտ է ակումբից հեռանալուն

«Յուվենտուսի» կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չի մասնակցի «Էմպոլիի» դեմ խաղին

Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

«Միլանը» «ձեռք է մեկնում» «Բարսելոնային»՝ ցանկանալով գնել «Յուվենտուսի» ֆուտբոլիստին

Գնալով ծայրահեղ քայլի․ 4 դեպք, երբ խաղացողը բոյկոտել է թիմի մարզումները՝ այլ ակումբ տեղափոխվելու համար

«Փոփոխականները»․ 5 խաղացող, որոնք սուպերաստղ դարձան խաղային դիրքի փոփոխությունից հետո․ մաս 1-ին

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

«Յուվենտուսը» ֆուտբոլիստների փոխանակություն է առաջարկել «Բարսելոնային»