Գոլի հուզիչ տոնում, ռասիստական արտահայտություններ Ստեռլինգի հասցեին, ծաղրանք՝ Դեկլան Ռայսի կողմից (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Գոլի հուզիչ տոնում, ռասիստական արտահայտություններ Ստեռլինգի հասցեին, ծաղրանք՝ Դեկլան Ռայսի կողմից (տեսանյութ)

Գոլի հուզիչ տոնում ռասիստական արտահայտություններ Ստեռլինգի հասցեին ծաղրանք՝ Դեկլան Ռայսի կողմից տեսանյութ - Գոլի հուզիչ տոնում, ռասիստական արտահայտություններ Ստեռլինգի հասցեին, ծաղրանք՝ Դեկլան Ռայսի կողմից (տեսանյութ)

Հունգարիայի ու Անգլիայի հավաքականների միջև «Պուշկաշ Արենայում» երեկ կայացած հանդիպումը խաղային տեսանկյունից առանց խոչընդոտների էր անգլիացիների համար: Հյուրերը հաղթանակի հասան խոշոր՝ 4-0 հաշվով:

Հանդիպման ընթացքում, սակայն, եղան իրադարձություններ, որոնք իրենց գրավչությամբ չզիջեցին տպավորիչ հաշվին: Հունգարիայի հավաքականի երկրպագուները շարունակաբար ռասիստական արտահայտություններ էին հնչեցնում Ռահիմ Ստեռլինգի հասցեին, որն ամեն կերպ իր պարկեշտ քայլերով փորձում էր ետ կանգնեցնել մրցակցի աջակիցներին անթույլատրելի վարքագծից:

Ստեռլինգի արձագանքը, երբ տրիբունայից կապիկի ձայներ է լսում

Հանդիպման 55-րդ րոպեին Ռահիմ Ստեռլինգը բացեց խաղի հաշիվը, որից հետո հարգանքի տուրք մատուցեց կորոնավիրուսի համավարակի պատճառով վերջերս կյանքից հեռացած, Instagram-ում և Twitch-ում հայտնի Ստեֆի Գրեգին, որը 2018 թվականին «Էթիհադ» ստադիոնում Ստեռլինգի՝ «7» համարի խաղաշապիկը հագին լուսանկար էր հրապարակել:

«Հավերժ կսիրեմ քեզ, Ստեֆի Գրեգ»,- գրված էր Ռահիմ Ստեռլինգի շապիկի վրա:

«Այս մեկը քեզ համար էր, Ստեֆի Գրեգ»,- գրել է Ստեռլինգը խաղից հետո:

Այն ժամանակ, երբ Ստեռլինգը խաղադաշտում տոնում էր գոլը, որն առաջինն էր այս խաղում, հունգարացի երկրպագուները շարունակում էին ռասիստական արտահայտությունները: Նրանք տրիբունայից շշեր են նետել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Ռահիմ Ստեռլինգի ուղղությամբ: Անգլիացիներից Դեկլան Ռայսն էլ ծաղրանքով է պատասխանել երկրպագուներին: Նա խոտածածկից վերցրել է խաղադաշտ նետված ըմպելիքն ու խմել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գարեթ Սաութգեյթը նոր պայմանագիր կնքեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ

ԱԱ 2022-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խմբային փուլի ամենաարդյունավետ խաղացողները

Լապորտան հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկած տարբերակներից

Անգլիան 10 անպատասխան գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը, Հս. Իռլանդիա – Իտալիա խաղում հաշիվը չբացվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Բարսելոնան» Ստեռլինգին վարձակալելու համար նրան կխնդրի աշխատավարձի նվազեցման գնալ

«Բարսելոնան» ցանկանում է թիմ հրավիրել Ստեռլինգին. այլընտրանքը «Չելսիի» կիսապաշտպաններն են

Իտալիա – Շվեյցարիա հանդիպումը խաղաղ ելք ունեցավ, Անգլիան ջախջախեց Ալբանիային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Անգլիայի մեկնարկային կազմը Ալբանիայի դեմ խաղում

«Սիթին» սահմանել է Ստեռլինգի տրանսֆերային արժեքը

«Մանչեսթեր Սիթին» Ֆերնանդինյոյին փոխարինողին գտել է «Վեսթ Հեմում»

5 ակումբ, որտեղ Ստեռլինգը կարող է շարունակել կարիերան

Ստեռլինգը հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Անգլիայի սահմաններից դուրս

Պորտուգալիան ու Դանիան հաղթեցին, Անգլիան ոչ-ոքի խաղաց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Պորտուգալիայի և Անգլիայի մեկնարկային կազմերը

Ռայթ. «Նրանք փոխեցին սևամորթ ֆուտբոլիստների նկատմամբ վերաբերմունքը»

«Բարսելոնան» կարող է վարձակալել «Սիթիի» ֆուտբոլիստին