fbpx

Գոռ Երիցյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտի մասին. «Ես վստահ եմ իմ ուժերի վրա»

Ինչպես հայտնի է, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի Կազան քաղաքում կմենամարտի իր կարիերայի առաջին գոտու համար։

Կշեռքի նժարին դրված կլինի WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը։

«Տրամադրվածությունս շատ բարձր է։ Լավ մարզավիճակում եմ գտնվում։ Ինձ համար շատ կարևոր մենամարտ է։ Մարտական եմ տրամադրված ու ամեն ինչ անելու եմ հաղթանակի համար»,- ասաց Գոռը VNews.am-ի հետ զրույցում։

Հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում արդեն անցկացրել է 8 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։

Գոռի առաջիկա մրցակիցն էլ լինելու է ֆիլիպինցի Ալվին Լագումբայը, որը 14 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ հարթակում, տարել 10 հաղթանակ, կրել 3 պարտություն և մեկ անգամ էլ հաշտություն է կնքել հակառակորդի հետ։

«Լավ բռնցքամարտիկ է, լավ մենամարտեր է անցկացրել։ Ձախլիկ է։ Սակայն մենք Դավիթ Թորոսյանի հետ լավ ենք պատրաստվել։ Ես վստահ եմ իմ ուժերի վրա»,- եզրափակեց Գ. Երիցյանը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 2-ամսյա հավաք կանցկացնեն ԱՄՆ-ում

Գոռ Երիցյանը՝ նոկաուտով հաղթանակի մասին. «2-րդ հարվածից հետո հասկացա, որ մրցակիցը չի կարող կանգնել ոտքերի վրա»

Արամ Դավթյան․ «Վահեն հաղթել է, ամոթ մրցավարներին»

Գոռ Երիցյանին 1 րոպե պահանջվեց մրցակցին նոկաուտի ենթարկելու համար

Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը մասնակցել են հայացքների մենամարտի (լուսանկարներ)

Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի փետրվարին

Գոռ Երիցյան․ «Հետագայում ավելի մեծ քայլերով եմ առաջ շարժվելու»

Գոռ Երիցյանը նվաճեց WBO վարկածով երիտասարների աշխարհի չեմպիոնի կոչումը

Նարեկ Աբգարյանը տոնեց 12-րդ հաղթանակը և շարունակում է անպարտելի մնալ

Կայացավ Գոռ Երիցյան-Ալվին Լագումբա հայացքների մենամարտը (լուսանկարներ)

Հայտնի է Գոռ Երիցյանի մրցակիցը երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտում

Գոռ Երիցյանը կմենամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար

Հայաստանում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի աննախադեպ շոու. Punch Boxing-ի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Գոռ Երիցյանը ժամանակից շուտ հաղթանակ տոնեց կոլումբացի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ)

Ավագյան-Սմիռնով, Երիցյան-Պրիետո. կայացել է հայացքների մենամարտը

Գոռ Երիցյանը հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում