Գոռ Մինասյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր - VNews
Բաժիններ

Գոռ Մինասյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանում Հայաստանը նվաճեց ևս 2 մեդալ: Գերծանր քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը նորից գրավեցին պատվո հարթակը:

Գոռը պոկում վարժությունը ավարտել էր իր համար բացառիկ 212 կգ արդյունքով՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում էլ գյումրեցի ծանրորդը գրանցեց 248 կգ արդյունքը՝ այստեղ նույնպես նվաճելով փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 460 կգ արդյունքում Գոռը դարձավ աշխարհի փոխչեմպիոն:

Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում 3-րդ փորձից գլխավերևում պահեց 192 կգ ու առաջին վարժությունը ավարտեց 6-րդ հորիզոնականով: Փորձառու ծանրորդը, ինչպես ակնկալվում էր, հիանալի դրսևորեց իրեն հրում վարժությունում. նա իր կամքին համապասխանաբար ենթարկեց 241 կգ, 245 կգ ծանրաձողերը ու երկամարտի 437 կգ արդյունքում կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Նորից հավասարը չունեցավ վրացի Լաշա Տալախաձեն, որը երկամարտի 484 կգ արդյունքում դարձավ աշխարհի քառակի չեմպիոն՝ սահմանելով նաև նոր ռեկորդ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք)

Ծանրորդները կմասնակցեն վարկանիշային մրցաշարի

Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը կմասնակցեն վարկանիշային մրցաշարի

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Գոռ Մինասյանը դարձել է Կատարի գավաթ հաղթող, Ռուբեն Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր

Կատարի գավաթի խաղարկությանը Հայաստանը կմասնակցի 4 ծանրորդով

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Փաշիկ Ալավերդյան. «Աշխարհի առաջնությունում մեր հավաքականը լավագույնն էր»

Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը կիսվեցին տպավորություններով ԱԱ մեդալակիրներ դառնալուց հետո (տեսանյութ)

ԱԱ. Հայաստանը 3-րդն է թիմային հաշվարկում

ԱԱ. Գոռ Մինասյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց

ԱԱ. Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանն այսօր կփորձեն մեդալներով փակել մրցաշարը

Սիմոն Մարտիրոսյան. «Այս հաղթանակս նվիրում եմ Աղասի Աղասյանի հիշատակին»

Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնական մոտեցումն ու պարգևատրումը (տեսանյութ)

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը այսօր կփորձի պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը