«Գորբաչովյան «պերեստրոյկա» «Բարսելոնայում». Բարտոմեուի և կատալոնյան գրանդի անխուսափելի ֆեյլի 3 կետ - VNews
Բաժիններ

«Գորբաչովյան «պերեստրոյկա» «Բարսելոնայում». Բարտոմեուի և կատալոնյան գրանդի անխուսափելի ֆեյլի 3 կետ

Այն, ինչ այսօր տեղի է ունենում «Բարսելոնայի» հետ, աղետ է: «Բլաուգրանայի» երկրպագուները հիմա նույնքան վատ վիճակում են, որքան «Ռեալի» ֆաները, երբ իրենց թիմի ղեկին կանգնած էին Վանդեռլեյ Լուշեմբուրգուն կամ Խուանդե Ռամոսը: Անգամ չեզոք երկրպագուի համար ցավալի է տեսնել, թե ինչի է վերածվել երբեմնի ուժեղագույն թոփ ակումբը: Ներքին առաջնությունում «Ալավեսներն»  ու «Վալյադոլիդները», իհարկե, չեն կարող ոտք մեկնել անգամ այսպիսի «Բարսայի» հետ, սակայն դրսում Մեսին ու ընկերները վերածվում են անձրևի տակ մնացած անտուն, մոլորված խղճուկ կենդանու: Դրա գլխավոր պատճառը, իհարկե, ո՛չ մարզիչն է, ո՛չ Մեսին, այլ նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն:

Կատալոնյան ակումբի շեֆը ինչքան ուժ ուներ՝ հիմնահատակ քանդեց թիմը: Իրավիճակին լրացուցիչ տխրություն հաղորդում է այն, որ ագահ Բարտոմեուն չցանկացավ լքել պաշտոնն այսօր՝ հանուն ակումբի վաղվա օրվա: Այս ամռանը նա իրեն գցեց լրացուցիչ կրակի մեջ՝ կատարելով 3 աններելի սխալ քայլ:

Ռոնալդ Կումանի նշանակումը

Հասկանալով՝ որքան է սխալվել Բարտոմեուն Սետյենին նշանակելով թիմի ղեկին, որոշում կայացվեց գլխավոր մարզչի պաշտոնը վստահել Ռոնալդ Կումանին: Այդպես Բարտոմեուն ցանկացավ ցույց տալ բոլորին, թե ով է իրականում այնտեղ «բոսը» և սկսեց ընթանալ ստանդարտ մշակված գծով: «Մեզ պետք է մարզիչ, որը կկրի մեր փիլիսոփայությունը կամ գոնե կունենա կատալոնյան անցյալ», – առաջնորդվում էր Բարտոմեուն՝ Կումանին ընտրելիս: Սակայն նորից «թքած ունենք՝ ինչ արդյունքների է հասել» եզրույթը ակտուալ է:

Ենթադրվում էր, որ Վալվերդեի ու Սետյենի հետ տեղի ունեցած աղետներից հետո «Բարսայում» խելքները գլուխները կհավաքեն ու թիմ կհրավիրեն տիտղոսակիր մասնագետի: Սակայն համառ Բարտոմեուն, ինչպես երևում է, 7 երգ գիտի, 7-ն էլ նման պրոֆիլով մարզիչ բերելու մասին: Այո, Կումանը եղել է փայլուն ֆուտբոլիստ, սակայն ինչո՞վ է նա տարբերվում նույն Վալվերդեից կամ Սետյենից: Մարդ, որը 2000-ից այս կողմ ոչ մի նշանակալի արդյունքներ ցույց չի տվել: Առավելությունը միայն կատալոնյան փայլուն բեքգրաունդն է:

Հիմա վերլուծաբաններն ու հեղինակավոր մասնագետները փորձում են գտնել Կումանի դրական կողմերը: Նրանց պնդմամբ, հոլանդացի քոուչը կթարմացնի կազմը, թիմի գործողություններին կավելացնի պրագմատիզմ, կվերացնի հանդերձարանի քաոսն ու ամենաթողությունը:

Կումանը ունի 20 տարվա աշխատանքային փորձ, վերջերս փայլուն մարզել է Հոլանդիայի հավաքականը, սակայն բավական չէ: Այս 20 տարվա ընթացքում նա այդպես էլ որպես մարզիչ ոչ մի արժանիք ձեռք չբերեց «Բարսայի» ղեկին կանգնելու համար:

Կազմի թարմացում

Բարտոմեուի՝ վերակառուցման ծրագրի երկրորդ «հանճարեղ» կետը կազմի թարմացումն ու երիտասարդացումն է: Տպավորություն է, կարծես ակումբում չգիտեն, թե դա ինչպես է արվում: Բարտոմեուն մտել է ամենապրիմիտիվ «ֆուտբոլային մենեջեր» խաղն ու սեղմել «երիտասարդացնել» կոճակը: «Բարսայի» նախագահը մանգաղը ձեռքին հնձում է թիմում բոլոր նրանց ովքեր 30+ տարեկան են: Իվան Ռակիտիչին կոպեկներով «հանձնեցին» «Սևիլիային», ավարտին են հասցնում Վիդալից ազատվելու «օպերացիան»: Սուարեսին էլ էին փորձում, սակայն մինչև հիմա չի ստացվել:

Ինքնին երիտասարդացման գործընթացը վատ գաղափար չէ: Բայց երեքն էլ բազմափորձ խաղացողներ են, որոնցից երիտասարդները օրերով ու տարիներով սովորելու բան ունեն: Ակումբի մյուս հնաբնակներին (Բուսկետս, երևի Պիկե) հստակ ասել են. «Ձեր տեղը մեկնարկային կազմում երաշխավորված չէ»: Փաստն արձանագրենք. «ծերակույտից թիմն ազատվեց»: Բայց «կարգին հաղորդման» անմահ «դեռ տաք են, դեռ չեն հասկանում» արտահայտությունն այս պահին ամենատեղինն է, որովհետև գործնականում նրանց փոխարեն թիմը ոչ ոքի ձեռք չի բերել: Կենտրոնում այլևս չի լինի Վիդալի նման «կծան շուն» հենակետային (Պյանիչը այլ բնույթի հենակետ է),  չկա Ռակիտիչի պես ոչ ստանդարտ ու նուրբ մտածողություն ունեցող խաղացող (դե Յոնգը միանյակ չի ձգի) և Սուարեսից հրաժարվելու դեպքում ով է գոլերը մեխելու մրցակիցների դարպասը: Այս 3 խաղացողների կարիքը դեռ շատ կզգացվի:

Կազմի թարմացման տեսանկյունից կամ մի ցավալի կետ, որը կարելի է ձևակերպել հռետորական հարցի միջոցով. «Լավ, «Բարսայում» մի խելացի մարդ չկա՞ր, որ ասեր՝ թիմի ամենաթույլ գոտին պաշտպանությունն է»: Այսօր «Բարսելոնան» ավելի շատ իրեն կոտորում է Դեպային գնելու համար, փոխարենը հետին գծում ոչ մի փոփոխություն չկա: 2-8 հաշվով նվաստացուցիչ պարտությունից հետո հետևությունն ո՞ւր է: Եթե հաջորդ մրցաշրջանում էլ Կումանն ու Բարտոմեուն վստահելու է «մարած» Պիկե – «ոչ ստաբիլ Լանգլե/Ումտիտի» զույգին, կարելի է արդեն հիմա փաստել. «Բարսան» էլի չի հաղթի Լա Լիգան, ՉԼ-ում էլ պայմանական «Յուվեն» սվաղի գործիքով լուծելու է «կապտանռնագույնների» հարցերը:

Մեսիի պատմությունը

Լեոյի թեմայով ևս կան բաց հարցեր: Այո՛, նա մնում է, բայց ինչպես է նա իրեն դրսևորելու այս իրավիճակում: Մի քանի օր առաջ Մեսին հրապարակայնորեն Բարտոմեուին ու «Բարսայի» ղեկավարությանը մեղադրեց անգործության մեջ: Այսպիսի հոգեբանոթյամբ դաշտ մտնող ֆուտբոլիստը թե ինչպես է օգնելու իր թիմին, բարդ, գրեթե անհնար է ասել: Բայց ֆաները, մեկ է, հավատում են, որ Լեոն նորից պատռելու է բոլորին:

Մեսիի համբերության բաժակը հատել էր, ինչի պատճառով նա որոշել էր հեռանալ: Նախորդ տարի նա պայման էր դրել թիմում մնալու, եթե Նեյմարը վերադառնար: Մինչև դեդլայնը Մեսին տխուր նայում էր տրանսֆերային պատուհանին՝ հույսով, որ իր բրազիլացի ընկերը կվերադառնա, փոխարենը եկավ Գրիզմանը, որը Նեյմարի հակապատկերն էր: Հիմա էլ գրեթե նույնն է կատարվում. իբրև բանակցություններ են վարվում հավաքականում Մեսիի թիմակից Լաուտարոյին գնելու մասին, բայց վերջում և նա չի գա, և չի լինի նաև Սուարես: Փաստացի՝ թիմում Մեսիի միակ հավատարիմ ընկերը կմնա Ժորդի Ալբան:  Այսպիսի դժոխային պայմաններում մելանխոլիկ Մեսիին նորից կայցելի Արգենտինայի ընտրանիում հաճախակի հանդիպող դեպրեսիան: Իսկ երբ գալիս է դեպրեսիան, «Բարսայի» ցուցանիշները հասնում են շրիշակի մակարդակին:

Պետք է լինել օբյեկտիվ: Լա Լիգայում «Բարսան» հաղթելու շանս իհարկե ունի: Սակայն դա բացառապես կախված է հիմնական մրցակիցներ «Ռեալի» ու «Ատլետիկոյի» հոգեբանական վիճակից: Սիմեոնեի ու իր «հնդկացիների» միջև հարաբերությունները ևս հարթ չեն, «Ռեալում» էլ են մոլեգնում հետաքրքիր կրքեր (Բեյլի փոխարեն ալարկոտ Դելե Ալի, Բենզեման այդպես էլ փոխարինող չունի): Այնպես որ Լա լիգայում հետաքրքրություն կլինի. բայց Չեմպիոնների լիգան հաղթել այս տարի էլ չի ստացվի: Մնում է սրտատրոփ սպասել «Բարսայի» վերնախավի փոփոխության, որը կլինի ադեկվատ ու կկառուցի նոր, փառահեղ թիմ, այլ ոչ թե Բարտոմեուի պես «վերնահարկը կտա վարձով»:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կիլիան Մբապեն խոսել է Մարկուս Ռեշֆորդի մասին

France Football. Լավագույն հարձակվողների հավակնորդները

ՊՍԺ-ն մի շարք կորուստներով է մոտենում «Յունայթեդի» հետ խաղին

«Ռեալը» ևս մեկ կորուստ ունի Կլասիկոյից առաջ

Կուման. «Մեսին կարող է ավելի լավ խաղալ»

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» ձախողում են ռոտացիոն մարտավարությունը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից միայն Տեր Շտեգենը, Դե Յոնգն ու Լանգլեն են համաձայն աշխատավարձի կրճատմանը

Զիդանն անդրադարձել է «Կադիսից» կրած պարտությանը

Կուման․ «Բարսելոնան» առաջին խաղակեսում ավելի լավ տեսք ուներ»

Ռամոսը ծնկի վնասվածք է ստացել «Բարսելոնայի» դեմ խաղից մեկ շաբաթ առաջ

«Բարսելոնան» նույնպես պարտվեց՝ հետևելով «Ռեալի» օրինակին (տեսանյութ)

«Ռեալը» տնային խաղում զիջեց նորեկ «Կադիսին» (տեսանյութ)

«Բավարիան» հաղթեց, Լևանդովսկին ու Մյուլերը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Սուարեսի գոլը հաղթական էր «Ատլետիկոյի» համար (տեսանյութ)

Սուարեսի 150-րդ գոլը Լա լիգայում (տեսանյութ)