Գործող չեմպիոնները հաղթանակով մեկնարկեցին - VNews
Բաժիններ

Գործող չեմպիոնները հաղթանակով մեկնարկեցին

chess armenian championships 2021 4 scaled - Գործող չեմպիոնները հաղթանակով մեկնարկեցին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 09:49

-

-

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց Բարձրագույն խմբի առաջնությունները:

Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնությունը հաղթանակով սկսեց գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, որն առավելության հասավ Զավեն Անդրիասյանի նկատմամբ:

Տուրը հաղթական էր նաև Արման Փաշիկյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի համար, որոնք խաղում էին համապատասխանաբար Մամիկոն Ղարիբյանի ու Լևոն Բաբուջյանի հետ:

Հովհաննես Գաբուզյան-Մանուել Պետրոսյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան-Տիգրան Հարությունյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Կանանց Հայաստանի 75-րդ առաջնության մեկնարկը ևս հաղթական էր գործող չեմպիոնուհու համար: Հայաստանի քառակի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը պարտության մատնեց Աստղիկ Հակոբյանին:

Սուսաննա Գաբոյանը հաղթեց Մարիամ Մկրտչյանին, Նարե Առաքելյանն էլ առավելության հասավ Արփինե Գրիգորյանի նկատմամբ:

Սիրանուշ Ղուկասյանը հաշտություն կնքեց Մարիամ Ավետիսյանի հետ, միավորը կիսեցին նաև Վերոնիկա և Աննա Խաչատրյանները:

Հայաստանի առաջնության մեկնարկային տուրը՝ լուսանկարներով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մրցանակակիրները

3 հայ շախմատիստներ աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեցին

Սամվել Տեր-Սահակյանը եզրափակեց լավագույն եռյակը

Մանուել Պետրոսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Սամվել Տեր-Սահակյանը եզրափակեց լավագույն եռյակը

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Սիրանուշ Ղուկասյանը համալրեց շախմատի Հայաստանի կանանց հավաքականը

Հաղթողը կորոշվի ավարտական տուրում

Ուղեգրի համար պայքարը կշարունակեն 3 շախմատիստներ

4 հավակնորդ հավաքականի միակ թափուր տեղի համար

Հայաստանից լավագույնն Աննա Սարգսյանն էր

Մխիթարյանն ընդդեմ նախկին թիմի, Մեսսին ու Ռոնալդուն փայլում են, հայ մարզիկների մեդալները. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը

Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում

Հովհաննես Գաբուզյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի