Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը օրերս իր 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: WBՕ վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոնը առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեին և շարունակել իր հաղթարշավը:
Գոռը պատմեց, որ պատրաստ էր 8 ռաունդանոց մենամարտ անցկացնելուն, պարզապես ճիշտ ժամանակին հարված կատարեց, իսկ դրան հետևեց նաև 2-րդը, որն էլ հենց զինաթափեց մրցակցին:
Երիցյանի մարզիչ Դավիթ Թորոսյանի պնդմամբ՝ իր սանը վաղաժամ հաղթանակ գրանցեց ոչ թե այն պատճառով, որ մրցակիցը զգալիորեն զիջում էր Երիցյանին, այլ որովհետև Գոռը շատ ուժեղ էր:
Պրոմոութեր Արամ Դավթյանն է, իր հերթին, հավելեց, որ Երիցյանը մտնում է իր կարիերայի նոր փուլ ու այսուհետ պայքարելու է մեծահասակների տիտղոսների համար: Իսկ երիտասարդների չեմպիոնի գոտու պաշտպանություն չի լինի, այն կմնա Գոռի մոտ:
Ավելի մանրամասն տեսանյութում՝
WBC Armenia. Հատուկ գոտի կստեղծվի հայ բռնցքամարտիկների շրջանում լավագույններին պարզելու համար
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո