Գործող չեմպիոններն առաջնությունը սկսեցին հաղթանակով - VNews
Բաժիններ

Գործող չեմպիոններն առաջնությունը սկսեցին հաղթանակով

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տրվեց Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունների մեկնարկը:

Տղամարդկանց 77-րդ առաջնության մեկնարկային տուրը բավական արդյունավետ էր: Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը մրցաշարը սկսեց հաղթանակով՝ 37-րդ քայլին պարտության մատնելով Սամվել Տեր-Սահակյանին:

Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Տիգրան Պետրոսյանին, Հովհաննես Գաբուզյանն էլ առավելության հասավ Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Տիգրան Հարությունյան-Արման Փաշիկյան, Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Կանանց 72-րդ առաջնության մեկնարկն էլ նշանավորվեց բարձր արդյունավետությամբ: Միայն Արմինե Բաբայանի և Աննա Սարգսյանի մրցավեճում ոչ-ոքի արդյունք գրանցվեց: Կանանց Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանն էլ  մրցաշարը սկսեց հաղթանակով՝ պարտության մատնելով Սուսաննա Գաբոյանին:

Մարիամ Ավետիսյան-Սիրանուշ Ղուկասյան, Արփինե Գրիգորյան-Նարինե Գասպարյան և Աննա Հայրապետյան-Նարե Առաքելյան պարտիաներում հաջողության հասան սպիտակներով խաղացող շախմատիստուհիները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Կարեն Գրիգորյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայ շախմատիստները հերթական հաղթանակները տոնեցին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Մանուել Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյան. Ֆենոմեն, ով ցանեց շախմատային երկրի սերմերը (տեսանյութ)

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Կարեն Գրիգորյանի հերթական հաղթանակը

Կարեն Գրիգորյանը հաղթող ճանաչվեց նաև արագ շախմատի մրցաշարում

Կարեն Գրիգորյանն ուժեղագույնն էր նաև Լիսաբոնի մրցաշարում

Մեկնարկային 5 տուրերում լավագույնը Տիգրան Պետրոսյանն է