fbpx

«Գործազուրկների հավաքածու». Ռեմզի, Ռաբիո ու ևս 5 թոփ ֆուտբոլիստ, ովքեր ամռանը կդառնան ազատ գործակալ

2019 թվականի առաջին մի քանի օրվա ընթացքում արդեն որոշ հայտնի ֆուտբոլիստներ փոխել են իրենց աշխատանքային գրանցումը: Նրանցից մի քանիսը առաջիկա ամռանը պետք է դառնան ազատ գործակալ: Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխությունը «Մոնակո» գրեթե կայացած փաստ է, սակայն դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա: Համացանցում արդեն պտտվում է տրանսֆերի հավանական արժեքն (12 միլիոն եվրո) ու պայմանագրի ժամկետը (2,5 տարի): Բայց, ինչպես ասում են, «կլինի, նոր կհավատանք»:

Մի քանի տողից կսկսենք թվել այն քայլող ջեք-փոթերին, որոնց համար կոկորդ են կրծելու թոփ թիմերը, բայց մինչև այդ պետք է նշենք, որ մինչև հունվարի 31-ը նրանցից յուրաքանչյուրը կարող է նոր պայմանագիր կնքել: Այնպես որ՝ «կարդացեք, քանի չեն ջնջ..ըըը… չեն կնքել»:

Դավիդ դե Խեա – «Մանչեսթեր Յունայթեդ»

Միայն ի՞նձ է թվում, թե «Ատլետիկոյի» դարպասը պաշտպանելը վատ է ազդում գիտակցության վրա՝ ի հայտ են գալիս, մասնավորապես կամակորություն, անհնազանդություն ու ան-հան-դուր-ժո-ղա-կանության դրսևորումներ: Տիբո Կուրտուայի տրանսֆերային սագան «Չելսիից» «Ռեալ» 2018-ի ամռանը լի էր տհաճ պատմություններով: Հիմա նույն իրավիճակում է հայտնվել ներկա դարպասապահ Յան Օբլակը, որը համառորեն նոր, թարմացված ու բարձր աշխատավարձով պայմանագիր է պահանջում «հնդկացիներից»:

Դավիդ դե Խեան մի քանի տարի առաջ բոյկոտ էր հայտարարել նույն «Ռեալ» տեղափոխվելու համար, սակայն «Արքայական» թիմում նորմալ ֆաքս չունենալը փոխեց ֆուտբոլիստի ճակատագիրը: Հիմա դե Խեան իր մակարդակից մի փոքր ցածր մրցաշրջան է անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդում» (թվերի տեսանկյունից): Ճիշտ է, թույն սեյվերը միշտ կան, սակայն դա ստաբիլության հետ կապ չունի:

Այնուամենայնիվ, անկախ մրցաշրջանի ընթացքում բաց թողած գնդակների քանակից, դե Խեան այսօր համարվում է ամենամեծ պահանջարկ ունեցող դարպասապահն աշխարհում: Նրա պայմանագիրն ավարտվում է 2019-ի ամռանը, ու եթե առաջիկա ամիսների ընթացքում «Յունայթեդը» նրան «չկոտրի»/չհամոզի, ապա ստիպված կլինի ամռանն անվճար ճանապարհել այլ ակումբ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Ազարը ցանկանում է ամռանը տեղափոխվել «Ռեալ»․ «Չելսին» 120 մլն եվրո է պահանջում

euro-football. «Մխիթարյանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել անգլիական ֆուտբոլում»

«Բետիսի» մարզիչ․ «Չգիտեմ, արդյոք Պելեն այսքան լավն էր, որքան Մեսին»

«Չելսիի» ղեկավարությունը քննարկել է Սարիի ապագան

«Յուվենտուսը» բանակցում է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախի հետ

Վալվերդե․ «Յունայթեդի» դեմ խաղերը լինելու են հետաքրքիր, բայց շատ բարդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել Ռաբիոյին

Գարի Լինեկեր․ «Կան մեծագույն ֆուտբոլիստներ, կան բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներ և կա Մեսի»

Պոչետինոն՝ ՉԼ-ի մասին․ «Քառորդ եզրափակիչի մասնակիցներից միայն մեկ թիմի է կարելի ֆավորիտ համարել»

«Մանչեսթեր Յունայթեդը» չի գնի «Ռեալի» աստղին

ՊՍԺ-ն Նեյմարի կամ Մբապեի հեռանալու դեպքում աստղային տրանսֆեր կիրականացնի

Եվրոպայում միայն 4 թիմ կարող է «տրեբլ» նվաճել

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռոնալդուի դեմ

Պիկե. «Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսիի հետ ֆուտբոլի պատմության մեջ»

Աղբյուր. «Ռեալը» հայտնել է Զիդանին, որ Ազարի տրանսֆերը կայացած է

Սարսափած Սմոլինգն ու Ջոնսը դիտում են Մեսիի խաղը և գրառումներ կատարում (ծաղրանկար)