«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը - VNews
Բաժիններ

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

75231 7evdvwn - «Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:49

-

-

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումներն անցյալում են: Հաջորդ շաբաթ արդեն հայտնի կդառնան քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները: Եվրոպական ակումաբյին ամենահեղինակավոր մրցաշարից մեկ հարկ ներքև պայքարում են ոչ պակաս թոփ ակումբները: Այս պահին կռիվ է գնում Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգրերի համար: Առաջին շրջանում կայացած խաղերից հետո ֆավորիտներից մի քանիսն ունեն շահեկան դիրք: Կան նաև այնպիսինները, որոնք պետք է մի լավ չարչարվեն հաջորդ փուլ դուրս գալու համար:

«Ռոմա» – «Բրագա»

1302837462.0 960x640 - «Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

«Ռոման» ֆավորիտ էր, դիմակայության սկզբում: Այդ կարգավիճակը գայլերը կարողացան հաստատել Պորտուգալիայում կայացած խաղում՝ հաղթելով մրցակցին 2-0 հաշվով: Սակայն այդ խաղից հետո «Ռոման» հոգնած տեսք ուներ ու չկարողացավ հաղթել համեստ «Բենեվենտոյին», որը խաղում էր 10 հոգով:  Հենրիխ Մխիթարյանն էլ լավ տեսք չուներ:

«Ռոման» ունի կազմի հետ կապված խնդիրներ: «Գայլերից» խաղին չեն մասնակցի Ռոջեր Իբանյեսը, Բրայան Կրիստանտեն ու Քրիս Սմոլինգը: Այդ պատճառով Պաոլո Ֆոնսեկան նորից կենտրոնական պաշտպանի գոտում կօգտագործի Լեոնարդո Սպինացոլային: «Բրագան» ներքին առաջնությունում գնում է առանց պարտությունների, սակայն պաշտպանությունում չի ստացվում խաղալ հուսալի: Սպասվում է, որ «Ռոման» տանն էլ հեշտ հաղթանակ կտանի ու կշարժվի առաջ:

Գործակիցներ

Vivarobet-ը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 1.63 գործակցով: Ոչ-ոքին ստացել է 4.5, «Բրագայի» հաջողությունը՝ 5.3 գործակիցը:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Սոսյեդադ»

bruno.fernandes.manchester.united.2020.21.sorriso.real .sociedad.1400x840 960x576 - «Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Այս դիմակայությունում ինտրիգը մահացավ երկրորդ կեսի միջնամասում: 57-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեը դուբլ ձևակերպեց ու պարզ դարձավ. «Յունայթեդը» հաջորդ փուլում է: Մինչև հանդիպման ավարտը անգլիական ակումբը ևս 2 գնդակ խփեց: Վերջին ամսվա ընթացքում «Մանչեսթերը» հիանալի տպավորություն է թողնում: Ճիշտ է՝ թիմը չկարողացավ հաղթել «Վեստ Բրոմվիչին» ու «Էվերտոնին», սակայն մերսիսայդյան ակումբն ամենևին էլ թույլ մրցակից չէ այս մրցաշրջանում:

Սան Սեբաստիանը ներկայացնող թիմին այլ ելք չի մնում, քան դուրս գալ խաղադաշտ ու պայքարել սեփական հեղինակությունը փրկելու համար, չնայած դա էլ բարդ է լինելու: Հանդիպումը կայանալու է «Օլդ Թրաֆորդում», ու, թեպետ, Ուլե Գունար Սուլշերն ունի կադրային խնդիրներ ու արդեն լուծել է հաջորդ փուլ դուրս գալու հարցերը, բայց Եվրոպա լիգայի խաղին դուրս կբերի իր լավագույն կազմը: Թիմից դուրս են մնացել Պոլ Պոգբան, Էդինսոն Կավանին ու Դոնի վան դե Բեկը:

«Ռեալ Սոսիեդադի» համար նոր՝ 2021 թվականը հաջող համարել հնարավոր չէ: Թիմը 11 խաղից հաղթել է միայն 4-ում, ընդ որում՝ դրանցից 3-ը վերջին 10 օրվա ընթացքում՝ այն էլ համեստ թիմերին: Բացի դրանից, բասկյան թիմն այս տարի չկարողացավ հաջողությամ հանդես գալ գավաթային մրցավեճերում: «Ռեալ Սոսյեդադը»:

Գործակիցներ

Vivarobet-ը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 1,9 գործակցով: Ոչ-ոքին ստացել է 3,81, «Ռեալ Սոսիեդադի» հաջողությունը՝ 3,7

«Ցրվենա Զվեզդա» – «Միլան»

soi keo milan vs crvena zvezda vao 3h ngay 26 2 2021 960x640 - «Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Սերբիայի առաջնությունում «Ցրվենա Զվեզդան» շարունակում է մեծ առավելությամբ ընթանալ դեպի հերթական չեմպիոնությունը: Դեյան Ստանկովիչի թիմը մեծ սիրով կպայքարեր նաև Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգրի համար, սակայն կխանգարեն «Միլանի» հետ տնային ոչ-ոքին (2-2), որակազրկումները, կադրային խնդիրները և…Զլատան Իբրահիմովիչը: Շվեդ հարձակվողին խիստ զայրացրել են Բելգրադում:

Հանդիպման ընթացքում սերբական թիմի «երկրպագուներից» մեկը Զլատանի հասցեին բղավել է «Balija»: «Բալիջան» հիմնականում օգտագործում են սերբ ազգայնականները էթնիկ բոսնիացիներին ճնշելու համար: Դա համարվում է այդ հողի վրա ամենատգեղ վիրավորանքը: «Երկրպագու» բառը չակերթներում է առված, որովհետև խաղը տեղի է ունեցել առանց ֆաների: Տրիբունայում եղել է մեկ տասնյակից ավելի սերբ ներկայացուցիչ, որոնց հավատարմագրել է «Ցրվենան»: Ակումբն արդեն ներողություն է խնդրել Իբրահիմովիչից:

«Միլանի» առաջատարը նախորդ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին, «Ինտերի» հետ միլանյան դերբիի ընթացքում փոխարինում խնդրեց, որից հետո բաց թողեց մի քանի մարզում: Սակայն իտալական մամուլի տեղեկություններով՝ Ստեֆանո Պիոլին «Ցրվենայի» հետ խաղում Իբրային շանս կտա: Եթե ոչ մեկնարկային կազմում, ապա երկրորդ կեսում՝ միանշանակ:

Գործակիցներ

Vivarobet-ը «Միլանի» հաղթանակը գնահատում է 1,47 գործակցով: Ոչ-ոքին ստացել է 4,7, «Ցրվենա Զվեզդայի» հաջողությունը՝ 7,6

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը՝ Ֆերնանդեշի «Յունայթեդի» դեմ. Bleacher Report-ը նկար է հրապարակել

Մխիթարյանի գնահատականներն ու վիճակագրությունը «Այաքսի» դեմ խաղում

Հայտնի են Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստերի թեկնածուները

Մխիթարյանի և Կրիստանտեի հիասքանչ գործողությունը. ինչպես ստեղծվեց «Ռոմայի» գոլը (տեսանյութ)

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

«Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Վիլյառեալը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Մխիթարյանն ու «Ռոման» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

«Այաքսը» բացում է հաշիվը «Ռոմայի» դեմ խաղում (տեսանյութ)

ԵԼ. «Ռոմա» – «Այաքս» խաղում առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմն «Այաքսի» դեմ խաղում

«Սենսացիոն քայլ»․ Անգլիական գրանդը հավատում է, որ կգնի Քեյնի տրանսֆերը

«Ռեալի» պաշտպանը բանակցում է անգլիական գրանդի հետ

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

«Ռոմա»-«Այաքս». Հայտնի է հռոմեացիների հայտացուցակը

Հայ մասնագետը նշանակում է ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի խաղում

«Նա ֆանտաստիկ տրանսֆեր կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար»․ Ռիո Ֆերդինանդ