Գոզենս․ «Այս անգամ Ռոնալդուից մարզաշապիկ չխնդրեցի, քանի որ ուզում էի վայելել հաղթանակը» - VNews
Բաժիններ

Գոզենս․ «Այս անգամ Ռոնալդուից մարզաշապիկ չխնդրեցի, քանի որ ուզում էի վայելել հաղթանակը»

https s3 images.sportbible.com s3 content 456db19060ce060bacfd1ce101173e30 - Գոզենս․ «Այս անգամ Ռոնալդուից մարզաշապիկ չխնդրեցի, քանի որ ուզում էի վայելել հաղթանակը»

«Ատալանտայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ռոբին Գոզենսը ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո (4-2) հայտնել է ունեցած զգացողությունների մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ այս անգամ մարզաշապիկ չի խնդրել «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:

Գոզենսը թուրինյան թիմի ու «Ատալանտայի» միջև մի քանի ամիս առաջ կայացած հանդիպումից հետո փորձել էր նրա հետ մարզաշապիկներով փոխանակվել, սակայն Ռոնալդուն մերժել էր պաշտպանին:

«Նույնիսկ չգիտեմ՝ ինչից սկսել: Սա, անխոս, անմոռանալի երեկո էր ինձ համար: Մենք հաղթեցինք ուժեղ թիմի, և ես առաջին գոլս խփեցի այս ԵՎՐՈ-ում, դարձա նաև գոլային փոխանցման հեղինակ: Ուրախ եմ ու հպարտ: Գիտեիք, որ հաղթանակի հասնելը պարտադիր էր, քանի որ Պորտուգալիայից պարտություն կրելը մեզ փլեյ-օֆֆ դուրս գալու նվազագույն շանսեր կթողներ: Փորձեցինք առավելագույն ուժերը ներդնել թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս: Ուրախ եմ, որ հասանք հաղթանակի:

Ինչ վերաբերում է Ռոնալդուի մարզաշապիկին, ապա այս անգամ նրանից դա չեմ խնդրել, քանի որ ցանկանում էի վայելել հաղթանակը և հիանալի երեկոն»,- Գոզենսի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հավելենք, որ Գերմանիայի հավաքականի պաշտպանը ճանաչվել է վերոնշյալ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Ռոնալդուի քույրը հոսպիտալացվել է

Ռոնալդուն այսօր կվերադառնա Թուրին

Նեդվեդը կարճ, բայց հստակ պատասխան է տվել Ռոնալդուի ապագայի մասին հարցին

Սանչո․ «Այն, ինչ նա արել է իր կարիերայում, ֆանտաստիկա է»

Ռոնալդուն ասել է՝ որն է եղել իր կարիերայի բարդագույն պահը

Ռակիտիչ. «Ռոնալդուն զանգեց ինձ ու հրավիրեց «Յուվենտուս»

«Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է, կատարյալ աթլետ». Դալոտ

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

Կիեզայի դերը «Յուվենտուսում» պետք է մեծանա․ Ռոնալդուն դրան չի խանգարի

ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը» հնարավոր է աստղային փոխանակում կատարեն

«Բարսելոնայի» հանդերձարանում Ռոնալդուի մասին լուրի վերնագիր է փակցված (նկար)

«Որոշման օր». Ռոնալդուն լուսանկար է հրապարակել իր «Ռոլս-Ռոյսի» հետ

Մեսին «Ինստագրամում» գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Ռոնալդուն որոշում է կայացրել. նա կգնա Մեսիի ճանապարհով

Մի՞թե չէր տեսնում. մարզչական ամենամեծ բացթողումները ԵՎՐՈ-2020-ում