fbpx
Բաժիններ

Գրան Պրի. Արոնյան-Յանյին մրցախաղի ելքը վճռվեց արմագեդոնում

Ռիգայում ընթացող շախմատի Գրան Պրի մրցաշարի 1/8 եզրափակչում Լևոն Արոնյանի և Յույ Յանյիի մրցախաղի ելքը վճռվեց արմագեդոնում: Դասական շախմատի երկու պարտիաներում գրանցված ոչ-ոքիներից հետո այսօր մրցակիցները քառորդ եզրափակչի ուղեգիրը վիճարկեցին լրացուցիչ մրցախաղում: Արագ շախմատի 4 պարտիաներն էլ բավարար չեղան հաղթողին որոշելու համար: Բոլոր պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտ ունեցան:

Կայծակնային մրցախաղի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով 57-րդ քայլին հաղթանակ տոնեց: Մրցակիցների միջև կայացած 2-րդ պարտիայում սպիտակներով խաղացող Յույ Յանյին ռևանշի հասավ՝ հաղթելով 44-րդ քայլին:

Այսպիսով, մրցակարգի համաձայն հաղթողը որոշվեց արմագեդոնում, որում սպիտակներին տրվում է 5, սևերին՝ 4 րոպե: Ընդ որում ոչ-ոքիի դեպքում հաղթանակը տրվում է սևերով խաղացող շախմատիստին:

Արմագեդոնում Արոնյանը խաղում էր սպիտակներով, ուստի հաջորդ փուլ դուրս գալու համար անպայման պետք է հաղթեր: Ցավոք, Արոնյանին դա չհաջողվեց: 61-րդ քայլին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, ուստի հաղթանակը շնորհվեց Յույ Յանյիին:

Այսպիսով, ինչպես Մոսկվայում կայացած Գրան Պրիի առաջին փուլում, Ռիգայում էլ Լևոն Արոնյանին չհաջողվեց հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը:

Քառորդ եզրափակչում Յույ Յանյիի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը, որը լրացուցիչ մրցախաղում 3-1 հաշվով հաղթեց Նիկիտա Վիտյուգովին: Մյուս հանդիպումներում կմրցեն Սերգեյ Կարյակինը և Ուեսլի Սոն, Յան-Կրժիժտոֆ Դուդան և Շահրիյար Մամեդյարովը, Վեսելին Թոփալովը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սինգֆիլդի գավաթ. Արոնյանի օգտին 5-րդ ոչ-ոքին գրանցվեց

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանին այս անգամ չհաջողվեց հաղթել Մամեդյարովին

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանի օգտին 3-րդ ոչ-ոքին գրանցվեց

Սինգֆիլդի գավաթ. Ոչ-ոքիների համաճարակ Սենթ Լուիսում

Սինգֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը 

Grand Chess Tour. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող

Grand Chess Tour. Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի հերթական փուլերին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է գրանցել

6 հայ շախմատիստ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Գրան Պրի. Արոնյանն ու Յանյին լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն

Գրան Պրի. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով